Նաիրի Սարգսյանը հերքում է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունները

Written by

in

Նաիրի Սարգսյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, ըստ որի՝ մտադիր է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Նա հայտարարել է, որ երբեք նման մտադրություն չի ունեցել՝ հրապարակումը որակելով որպես սուտ տեղեկություն և ակնարկելով, որ այն կարող է պատվեր լինել։

Սարգսյանի խոսքով՝ պարտադիր չէ, որ մարդն անձնական կամ քաղաքական շահ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։

«Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա»,- նշել է նա։Նաիրի Սարգսյանը նաև ընդգծել է, որ գոհ է քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից՝ հավելելով, որ ինքն էլ առաջարկներով ու խորհուրդներով փորձում է աջակցել քաղաքում դրական փոփոխությունների իրականացմանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի հետ համագործակցությունը հաջողությամբ է ընթանում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *