Blog

  • Տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

    Տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։

    Նիստին մասնակցել են խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ։

    Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հովհաննիսյանը կարևորել է հասարակական խորհրդի շրջանակում ձևավորված երկխոսության շարունակականությունը՝ ընդգծելով ոլորտային հարցերի շուրջ մասնագիտական և կառուցողական քննարկումների կարևորությունը։

    Նիստի օրակարգն ընդգրկել է 2027 թվականի պետական բյուջեի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակին, հարկային նոր հայեցակարգին, ինչպես նաև «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին վերաբերող հարցեր։

    Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակով նախանշված հիմնական ցուցանիշները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հարկային նոր հայեցակարգի առանցքային դրույթներին, համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղղություններին, ինչպես նաև 2027 թվականի պետական բյուջեի նախագծին անդրադարձ կատարել առաջիկա նիստի ընթացքում։

    Քննարկվել են նաև խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները, որոնց շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում և հարցուպատասխան։

    Նիստի ավարտին ամփոփվել են քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ու բարձրացված հարցերը, ինչպես նաև նախանշվել են խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում ներառման ենթակա հնարավոր թեմաները։

    Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով խորհրդի անդամներին անմիջականորեն ներկայացնելու իրենց առաջարկությունները և քննարկելու դրանք նախարարության մասնագետների հետ:

  • «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video)

    «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video)

  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

    Սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծեփամածիկով։

  • Կրկին կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր կրկին լինելու է բանակային կորպուսներից մեկում՝ զորամասերում, բանակային դիրքերում և ամրացված շրջաններում

    «Բոլորին լավ օր եմ մաղթում»,- գրել է նա սոցցանցերի իր էջերում և կից տեսանյութ հրապարակել: 

  • Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»

    Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն:

     

    Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը:

     

    Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա։

  • Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը



    Հասարակություն


    Ucom-ը շարունակում է շարժական ցանցի զարգացման և արդիականացման լայնածավալ ծրագիրը՝ հետևողականորեն ընդլայնելով 5G տեխնոլոգիայի հասանելիությունը և բարելավելով կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում։ 

    Ընկերության ցանցային ենթակառուցվածքի շարունակական արդիականացման արդյունքում Ucom-ն այսօր ապահովում է Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը՝ նոր սերնդի կապը հասանելի դարձնելով ոչ միայն Երևանում, այլև հեռավոր համայնքներում։ 5G ցանցն արդեն գործարկված է 48 քաղաքներում և հարյուրավոր բնակավայրերում, գլխավոր մայրուղիներում և սահմանային անցակետերում՝ կայուն շարժական կապը հասանելի դարձնելով բնակչության 94.6 տոկոսի համար։

    Ցանցի զարգացումը ներառում է ոչ միայն 5G նոր կայանների տեղադրում այլև գործող ենթակառուցվածքի փուլային արդիականացում, թողունակության ավելացում և ցանցի աշխատանքի օպտիմալացում։ Այս աշխատանքները հնարավորություն են տալիս միաժամանակ սպասարկել տվյալների աճող հոսքը, ապահովել ավելի բարձր արագություններ և պահպանել կապի կայունությունը՝ հատկապես բարձր ծանրաբեռնվածությամբ տարածքներում։

    «Ucom-ի համար 5G-ի զարգացումը քարտեզի վրա նոր ծածկույթ ավելացնելու մասին չէ։ Մարդիկ այսօր ավելի շատ են օգտագործում շարժական ինտերնետը աշխատանքի, կրթության, ժամանցի, ճանապարհորդության և ամենօրյա ծառայությունների համար, և ցանցը պետք է զարգանա այդ փոփոխություններից առաջ։ Այդ պատճառով մենք շարունակաբար ներդրում ենք կատարում ոչ միայն ծածկույթի ընդլայնման, այլև ամբողջ ցանցի որակի և կարողությունների բարձրացման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա տարիների թվային պահանջներին»,– ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ucom-ի ցանցի զարգացման ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների հետ։ Ընկերությունը շարունակում է համագործակցությունը Nokia-ի հետ՝ հաջորդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, այդ թվում՝ 5G-ի հետագա զարգացման, ցանցերի ավտոմատացման, արհեստական բանականության կիրառման և ապագայի ինքնավար ցանցային լուծումների ուղղությամբ։ Լայնածավալ տեխնիկական աշխատանքների շնորհիվ 

    Ucom-ի և Nokia-ի համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքի ձևավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանն ու ապագա տեխնոլոգիական պահանջներին։







  • Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ


    Աշխարհ





    Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, հանրապետականների հաղթանակի դեպքում, ԱՄՆ-ին զարգացման հզոր իմպուլս կտան առաջիկա 250 տարիների համար, իսկ դեմոկրատների հաղթանակը երկրի համար ողբերգություն կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Դալասում ելույթ ունենալով իշխող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, որն անցկացվում է Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունների նախօրեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «55 օր անց ամերիկացիները գնալու են քվեարկելու մեր երկրի պատմության ամենակարևոր ընտրություններից մեկում։ Ձեր ձայնը կորոշի՝ արդյոք մեր երկիրը կսայթաքի առաջիկա 250 տարիների մեկնարկին, թե առաջ կսլանա և այլևս երբեք հետ չի նայի։ Եթե մենք Ամերիկայի ապագան հանձնենք ռադիկալ ձախ դեմոկրատներին, և մեր երկիրը հաջորդ տասնամյակը ծախսի պարզապես ոտքի կանգնելու վրա, ապա դա ողբերգություն կդառնա։ Քվեարկեք հանրապետականների օգտին, և մենք ամբողջ սերունդների համար հեռու հետևում կթողնենք աշխարհը։ Նման բան դեռ չի եղել», – նշել է նա։



  • Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն



    Միջազգային





    Եվրամիության ղեկավարությունը Կիևից պահանջում է սկսել կանանց զորահավաքը Իսրայելի օրինակով, հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

    «Բրյուսելն ուկրաինական կողմի ներկայացուցիչներից պահանջում է անհապաղ խոսքից անցնել գործի և քաղաքական որոշում ընդունել կանանց զորահավաք սկսելու մասին։ Որպես օրինակելի մոդել է բերվում Իսրայելը, որն ագրեսիվ հարևանի հետ էկզիստենցիալ պատերազմի երկարատև հաջող փորձ ունի», – ասվում է հայտարարության մեջ։




  • Մի քանի նկար ու պատճենված տեքստ․ ի՞նչ է տվել Ադրբեջանը ՄԻԵԴ-ին

    Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին վերջին տեղեկությունները կրկին հարցեր են առաջացնում։ Ի՞նչ է ներկայացրել Ադրբեջանը ՄԻԵԴ-ին, ի՞նչ են տեսել գերիների հարազատները ներկայացված փաստաթղթերում, և ինչո՞ւ են նրանք կասկածի տակ դնում այդ տեղեկությունների հավաստիությունը։

    https://www.youtube.com/watch?v=b3bD8MsZEt4

  • Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը․…

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը․…