Blog

  • Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա» դիլեմայի առաջ կանգնած եւ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնելու օգտին ընտրություն կատարած Նիկոլ Վովաեւիչին երեկ Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել․ օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

    Հոկտեմբերին Երեւանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին Թուրքիան ներկայացնում էր գյուղատնտեսության նախարարը։ Էրդողանն ու արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հայաստան չէին ժամանել, Փաշինյանն իր պետության իմիջը բարձր պահելու համար, փոխանակ համարժեք վերաբերմունքի արժանացներ թուրքերին, ճիշտ հակառակը՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը ցուցադրաբար բոյկոտեց ու մեկնեց Թուրքիա։

    Ռեջեփ Էրդողանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ էլ ներկա է գտնվել Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալըննը։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոր Սահմանադրության շուրջ իշխանության ծրագրերը թևակոխում են նոր փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն հաջորդ շաբաթ իշխանությունը նախատեսում է հանրայնացնել Սահմանադրության նախագիծը, որից հետո այն ներկայացնել հանրային լայն շրջանակներին, կազմակերպել քննարկումներ ու լսումներ, ապա սահմանադրական փոփոխությունների նախագիծը տանել Ազգային ժողով։

    Սակայն նոր Սահմանադրության շուրջ քննարկվող դրույթներից մեկը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է, որը անգամ իշխանական թիմի ներսում միանշանակ ընդունելության չի արժանացել։

    Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության փակ նիստում, երբ քննարկվել է ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի պայմաններում նման համակարգի ներդրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիմնական փաստարկն այն է եղել, որ Հայաստանում բոլորը միմյանց ճանաչում են, ունեն տարբեր կապեր, և դժվար է երաշխավորել, որ ատենակալները կկարողանան լիովին անկախ ու անաչառ որոշումներ կայացնել։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, համաձայն չի եղել այդ մտահոգությունների հետ և հակադարձել է՝ նշելով, որ այսօր Քոչարյանն ու Ծառուկյանը կալանքի տակ են հենց ժողովրդի պահանջով, այսինքն՝ արդեն ատենակալների ինստիտուտը գործում է, պարզապես պետք է ինստիտուցիոնալիզացնել։

    Փաստորեն, վարչապետի տրամաբանությամբ՝ եթե ժողովուրդն արդեն իսկ իր գնահատականն է տալիս քաղաքական գործիչներին, ապա ինչո՞ւ չպետք է մասնակցի նաև արդարադատության իրականացմանը։

    Սակայն այստեղ կա մի էական տարբերություն, որի մասին իշխանությունը կարծես թե չի ցանկանում խոսել։ Քաղաքական գնահատականը դատական վճիռ չէ, իսկ հասարակական դժգոհությունը չի կարող փոխարինել ապացույցներին։ Արդարադատությունը պետք է իրականացվի ոչ թե հանրային տրամադրությունների, այլ օրենքի և ապացույցների հիման վրա։

    Ի՞նչ է իրականում ենթադրում ատենակալների ինստիտուտը

    Ատենակալների ինստիտուտի ներդրումը նշանակում է, որ որոշակի քրեական գործերի քննությանը կարող են մասնակցել նաև սովորական քաղաքացիներ՝ որպես հանրության ներկայացուցիչներ։ Նրանք դատավարության ընթացքում լսում են մեղադրանքի և պաշտպանության կողմերին, ուսումնասիրում ներկայացված ապացույցները և օրենքով սահմանված կարգով մասնակցում մեղավորության կամ անմեղության վերաբերյալ որոշման կայացմանը։

    Աշխարհում այս համակարգի տարբեր մոդելներ կան։ Որոշ երկրներում ատենակալներն առանձին որոշում են մեղավորության հարցը, իսկ պրոֆեսիոնալ դատավորը հետևում է դատավարության օրինականությանը և որոշում պատիժը։ Կամ ատենակալներն ու դատավորը միասին են մասնակցում որոշման կայացմանը։

    Հայաստանի դեպքում դեռ պետք է պարզ դառնա, թե որ մոդելն է ընտրվելու, ինչ գործերով են ներգրավվելու ատենակալները, ինչպես են ընտրվելու նրանք և ինչ երաշխիքներ են ունենալու արտաքին ազդեցություններից պաշտպանված լինելու համար։

    Իսկ այստեղ ամենակարևոր հարցը Հայաստանի առանձնահատկությունն է։ Փոքր հասարակությունում, որտեղ մարդիկ հաճախ ունեն ընդհանուր ծանոթներ, բարեկամական, գործնական կամ քաղաքական կապեր, աղմկահարույց քրեական գործերով անաչառ ատենակալներ ընտրելը կարող է հեշտ գործ չլինել։ Պատկերացնենք՝ ատենակալների առջև է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, խոշոր գործարարի կամ քաղաքական ազդեցիկ գործչի գործը։ Արդյոք հնարավոր կլինի՞ բացառել, որ նրանցից ոմանք արդեն իսկ ունենան ձևավորված կարծիք տվյալ անձի վերաբերյալ։

    Ի վերջո, իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ոչ միայն սահմանադրական առանձին փոփոխություններ, այլև պետության կառավարման՝ դատական համակարգի շրջադարձային փոփոխություններ, ինչպես նաև ազգային-պետական հիմնարար դրույթների վերաբերյալ նոր մոտեցումներ։ Անկախության հռչակագրին հղումը հանվելու է նոր Սահմանադրությունից»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում կարծում են, որ ամեն ինչ պետք է անել, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագծին, որպեսզի ստիպված չլինեն արտահերթ ընտրությունների գնալ, այլ՝ հանրաքվե նշանակեն։

    Մեր աղբյուրի խոսքով, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է ընդունել դատաիրավական եւ մյուս ոլորտները բարեփոխելու ընդդիմության առաջարկները, միայն թե պակասող ձայները տան՝ գնան հանրաքվեի:

    Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, որ հանրությունը խիստ անտարբեր է նոր սահմանադրության նկատմամբ, եւ բավական է հանրաքվեն նշանակվի` իրենք «այո»-ն կստանան, անգամ եթե ընդդիմությունը մեջտեղից ճղվի եւ «ոչ» քարոզի կամ փորձի մոբիլիզացնել ժողովրդին, որ բոյկոտեն ու տապալեն հանրաքվեն։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 8 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

    «Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի կապակցությամբ: Մեզ փոխանցեցին․ «Այո, մահվան դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել»։

    Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է վարույթը նախաձեռնվել։ ՔԿ-ից ասացին, որ ասվածից դուրս այլ մեկնաբանություն չեն տալիս։ Իսկ իրավաբանական համայնքից մեզ ասացին, որ, անկախ դեպքի հանգամանքներից՝ հանկարծամահություն է, թե սպանություն, վարույթը մշտապես նախաձեռնվում է «Սպանություն» հոդվածով` Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով։

    ՔԿ-ն հոդվածի մասին միտումնավոր չի հայտնում՝ հանրային աղմուկից խուսափելու համար։ Այսօր՝ 12:00-20:00-ն Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունը:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը

    «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դրսևորում է քաղաքական աճպարարության իր հմտությունը։ Հանրությանը «բեմից» ցույց են տալիս ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և հավաստիացնում, թե որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Մինչդեռ վարագույրի հետևում կնքվում է մի համաձայնագիր, որով ամերիկյան ընկերությունը, ունենալով 74 տոկոս բաժնեմաս, 49 տարով բացառիկ իրավունքներ է ստանում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքը զարգացնելու և շահագործելու համար, ինչը հայ ժողովրդին մատուցվում է որպես Հայաստանի բացառիկ հաղթանակ։

    Երևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսում այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։

    Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։ Պարզվում է՝ խնդիրը աշխարհագրությունը չէ, այլ քաղաքական բառապաշարը, ընդ որում, Բաքվի և Անկարայի բառապաշարը շատ ավելի անկեղծ է, քան երևանյան պաշտոնական ճառերը։

    2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, թե Հայաստանի տարածքով միջանցք չկա և չի կարող լինել։ 2023 թվականի հուլիսի 25-ին նա կրկին պնդեց, որ տրանսպորտային հաղորդակցությունները պետք է գործեն պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե միջանցք չի լինելու, ճանապարհներ են բացվում, իսկ հաջորդ օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Թրամփի ուղու նախագծում միջանցքային տրամաբանություն լինել չի կարող։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պաշտոնական դիրքորոշումը ձևակերպեց առավել քան հստակ՝ նշելով, որ սա միջանցք չէ, այլ TRIPP, միաժամանակ տեղեկացնելով, որ երթուղու հայկական հատվածը կառավարելու է հայամերիկյան կոնսորցիումը, որն առանձին աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ ընկերությունների։ 2026 թվականի մայիսի 27-ին Փաշինյանը կրկին հայտարարեց, թե «միջանցքի թեմա չկա և երբեք չի եղել»՝ հակառակ տեսակետն ունեցողներին մեղադրելով օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերից գործելու մեջ։

    Այսպիսով, Հայաստանի կառավարությունը համառորեն հերքում է այն, ինչ հարևան պետությունները նույնպիսի համառությամբ ներկայացնում են որպես իրենց ռազմավարական ծրագրի մաս։ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման, Միջին միջանցքի զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման մասին։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին, ուղղակիորեն նույնացրեց ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը» TRIPP-ի հետ՝ հայտարարելով, որ ձևավորվող միջանցքը, որը հայտնի է նաև TRIPP անվամբ, ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի։ Օգոստոսի 11-ին Ալիևը, ծանոթանալով Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքներին, տեղեկացրեց «Զանգեզուրի միջանցքի» հատվածներում ընթացող շինարարական աշխատանքների մասին, որտեղ երկաթուղին տարեկան կկարողանա փոխադրել մինչև 15 միլիոն տոննա բեռ։ Բաքուն նախատեսում է զարգացնել նաև նախագծի էներգետիկ բաղադրիչը. էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ մտադիր են «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանը միացնել Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ միաժամանակ կառուցելով Թուրքիայի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գիծ։

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Նույնքան խոսուն էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, ով 2026 թվականի օգոստոսի 29-ին հայտարարեց, թե հույս ունի մոտ ապագայում ականատես լինել այդ պատմական իրադարձությանը։ Սակայն ամենաանկեղծը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր, ով 2026 թվականի հունվարի 15-ին հայտարարեց, որ Անկարան ցանկանում է «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը՝ Ադրբեջանի ցանկություններին համապատասխան, ապա վերջ դրեց դիվանագիտական բառախաղին՝ ասելով. «Նրանք դա TRIPP են անվանում, մենք՝ Զանգեզուրի միջանցք»։ Ֆիդանը նաև բացատրեց երթուղու նշանակությունը՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապելու և Թուրքիային Միջին միջանցքով դեպի թյուրքական աշխարհ ու Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու տեսանկյունից։

    Ինչպես իր վերլուծական հոդվածում նշում է armtribunal.com-ի սյունակագիրը, Բաքվի ու Անկարայի համար TRIPP-ը հենց «Զանգեզուրի միջանցքն» է՝ ռազմավարական երթուղի, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի, Թուրքիան՝ Ադրբեջանի, իսկ վերջինիս միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Եթե մի կողմ դնենք դիվանագիտական փաթեթավորումն ու պաշտոնական ճառերը, միջանցքի ռազմավարական նշանակությունը միանգամայն պարզ է. Ադրբեջանը ստանում է ուղիղ և անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ, Թուրքիան՝ Իրանի ու Ռուսաստանի տարածքները շրջանցելով դեպի Կենտրոնական Ասիա դուրս գալու հնարավորություն, Վաշինգտոնը՝ տարանցիկ ուղիների նկատմամբ ազդեցության լծակներ, իսկ Հայաստանին, շրջանակային համաձայնագրով, փաստորեն վերապահվում է այդ ամենին հետևողի դերը՝ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության ձևական ճանաչման պայմաններում։

    TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիրը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 26-ին. Մարկո Ռուբիոն այն ստորագրել է հունիսի 1-ին, Արարատ Միրզոյանը՝ հունիսի 4-ին։ Փաստաթղթի 8-րդ հոդվածը նախատեսում է, որ սահմանային անցակետերում քաղաքացիների և փոխադրողների անմիջական սպասարկումը կարող են իրականացնել մասնավոր օպերատորները, մինչդեռ Հայաստանի պետական մարմինները կպահպանեն սահմանային ու մաքսային վերահսկողության իրենց լիազորությունները։ Ստացվում է մի համակարգ, որտեղ մասնավոր օպերատորն է դիմավորում ու սպասարկում սահմանը հատողին, իսկ պետական մարմինները մնում են հետին պլանում։ Սակայն սահմանն այն տեղն է, որտեղ պետական ինքնիշխանությունը դառնում է շոշափելի, և սպասարկումը մասնավոր օպերատորին հանձնելը նշանակում է Հայաստանի պետական ներկայության և վերահսկողության էական սահմանափակում իր իսկ տարածքում։

    Այստեղ արդեն միանգամայն տեղին է հարցնել՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է հավատա Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին։ 2018 թվականից ի վեր տրված խոստումների դիմաց Հայաստանը ստացել է ազգային աղետ, Արցախի կորուստ, ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանում և հազարավոր ընտանիքների խորտակված ճակատագրեր։ 2020 թվականի պատերազմի օրերին ևս հայ հասարակությանը համոզում էին, թե իրավիճակը վերահսկելի է, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր։ Այժմ նույն քաղաքական գործելակերպը կիրառվում է TRIPP-ի շուրջ. հայ ժողովրդին կրկին հանգստացնում են հավաստիացումներով, թե միջանցք չկա ու չի լինելու, մինչդեռ Բաքուն և Անկարան բացահայտ քննարկում են դրա կառուցումն ու ռազմավարական նշանակությունը։ Հայ հասարակությունը պետք է վերջապես սթափվի, քանի որ TRIPP-ի շուրջ ինքնախաբեության և սխալի գինն այս անգամ կարող է անդառնալի լինել

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավինյանին քննադատող հայտնի տեսանյութի տարածումից և դրան հաջորդած՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի տեսաուղերձ-բացատրությունից հետո ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվել։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքին շրջանակներում քննարկվում է, որ ստեղծված իրավիճակից հետո Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց։ Այսինքն՝ ՔՊ-ում կարծիք կա, որ քաղաքապետի աթոռին հասնելու ճանապարհին Սիմոնյանը սեփական ձեռքով փակեց իր առաջխաղացման դուռը։

    Չնայած որ ավագանու հաջորդ ընտրությունները 2028 թվականին են, բայց ՔՊ-ում քաղաքական վերադասավորումների հարցն արդեն սկսվել է։ Իսկ Սիմոնյանի վերջին քայլը ոչ թե ամրապնդեց նրա դիրքերը, այլ նոր հարցեր առաջացրեց սեփական թիմի ներսում։ Նման պահվածքը, մեղմ ասած, ոչ թիմային է որակվել ու հարուցել է ներկուսակցական զայրույթ։

    Բայց սա դեռ ամբողջը չէ։ Երեկ նա կիսվեց Աննա Հակոբյանի՝ նույն թեման շարունակող երկրորդ տեսանյութով, բայց դրանից իրավիճակը չփոխվեց, ավելին՝ կուսակցության կուլիսներում տարածված կարծիք-տարակուսանք կա, որ Սիմոնյանը կամ առանց դիտելու է կիսվել 2-րդ տեսանյութով, կամ ուշադիր չի լսել (այդ պատճառով չի ընկալել), կամ կա անհայտ այլ պատճառ, քանզի, ըստ տարածված տեսակետի, երկրորդ նյութի քննադատության թիրախում նաև նա էր՝ դրանից բխող հետևանքներով»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    դիտվել է 7 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

    Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։

    Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։

    Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

    Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

    Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։

    Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։

    Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է:

    Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

    Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։

    Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

    Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • ԱՄՆ-ն չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժшմիջոցների վերացման շուրջ բանակցություններ վարել

    ԱՄՆ-ն չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժшմիջոցների վերացման շուրջ բանակցություններ վարելԱՄՆ-ն չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

    Նրա խոսքով՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում եվրոպական շահերը ևս վտանգված են, ուստի ԱՄՆ-ն չի կարող Մոսկվայի հետ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը կամ ռուսական ակտիվների ապասառեցումը։

    «Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը ցանկանում է հասնել պատժամիջոցների վերացմանը և սառեցված ակտիվների ապասառեցմանը։ Դրանք եվրոպական որոշումներ են, որոնք ոչ ոք չի կարող ընդունել, բացի մեզանից։ Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանում բանակցել եվրոպացիների հետ, քանի որ ամերիկացիների հետ խոսելն ավելի հեշտ է։ Բայց այս հարցերը մեր իրավասությանն են վերաբերում, և Ամերիկան չի կարող բանակցել մեր փոխարեն»,-նշել է Կալլասը։

  • Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցին



    Թուրքիայի Մալաթիա քաղաքի կենտրոնում գտնվող, 1830-ական թվականներին կառուցված հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին քանդվել է։ Այն հայտնի էր որպես «Շուկայի եկեղեցի» անունով։

    Դեռևս 1950 թվականին Մալաթիայի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քանդել եկեղեցին, սակայն շինության մի մասը պահպանվել էր, օգտագործվել որպես պահեստ։ 1968 թվականին եկեղեցին վերածվել էր մզկիթի։ Իշխանությունները եկեղեցին կրկին փորձել էին քանդել 1990-ական թվականներին՝ շենքը ներկայացնելով որպես վթարային։ Հետագա վերանորոգումները խաթարել էին կառույցի ճարտարապետական առանձնահատկությունները, իսկ 2020 և 2023 թվականների երկրաշարժերն էլ ավելի էին վնասել շինությունը։

    Ի վերջո, որոշում է կայացվել քանդել եկեղեցին, և այն իրականացվել է։ Թուրքիայում վերացվել է Մալաթիայի հայկական պատմամշակութային ժառանգության ևս մեկ կարևոր վկայություն։

    Գեղարդ վերլուծական


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը


    Միջազգային



    G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ձմեռային շրջանում ընդլայնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Փարիզում նրանց մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում։

    «Վերահաստատեցինք Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը՝ որոշելով ակտիվացնել մեր ֆինանսական և նյութական աջակցությունը, որպեսզի օգնենք այս երկրին հաղթահարելու ձմեռը»,- նշված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ