Blog

  • Մի քանի նկար ու պատճենված տեքստ․ ի՞նչ է տվել Ադրբեջանը ՄԻԵԴ-ին

    Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին վերջին տեղեկությունները կրկին հարցեր են առաջացնում։ Ի՞նչ է ներկայացրել Ադրբեջանը ՄԻԵԴ-ին, ի՞նչ են տեսել գերիների հարազատները ներկայացված փաստաթղթերում, և ինչո՞ւ են նրանք կասկածի տակ դնում այդ տեղեկությունների հավաստիությունը։

    https://www.youtube.com/watch?v=b3bD8MsZEt4

  • Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը․…

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը․…

  • Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին |

    Սամվել Կարապետյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։

    Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:

    Սամվել Կարապետյանը պահանջում է ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով:

    Ըստ հայցապահանջի՝ ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:

    Բացի այդ Կարապետյանը պահանջել է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

    Հայցը դեռևս վարույթ չի ընդունվել։

  • Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան

    Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին: Գրել է «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը։

    «Հայաստանի հարավում կարող է մեկնարկել մի գործընթաց, որի վերջնական պայմանները հանրությունից թաքցված են, բայց հետևանքները տասնամյակներով վերաբերելու են մեր տարածքին, անվտանգությանը և ինքնիշխանությանը։

    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հիշեցրել է, որ սահմանազատումը պետք է սկսվի Հայաստան–Ադրբեջան–Վրաստան սահմանների հատման կետից և շարունակվի հյուսիսից հարավ։ Սա նոր պայման չէ, քանի որ այն երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են դեռ 2025 թվականի հունվարին։

    Սակայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառել, որ TRIPP-ի արագ իրականացման համար այդ հերթականությունից շեղում լինի, և արտահերթ սահմանազատվեն այն հատվածները, որտեղով պետք է անցնեն երկաթուղին, նավթամուղը կամ գազամուղը։

    Այսինքն՝ պետական սահմանի որոշման տրամաբանությունը կարող է ենթարկվել ոչ թե Հայաստանի ամբողջական անվտանգային օրակարգին, այլ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծի ժամանակացույցին։ Ընդ որում՝ դեռ 2025 թվականի սեպտեմբերին հայկական և ադրբեջանական պատվիրակությունները քննարկել էին սահմանազատման, ականազերծման ու հաղորդակցությունների կառուցման աշխատանքները համաժամանակեցնելու հարցը։

    Առավել վտանգավոր սցենարն այսպիսին է․

    1. TRIPP-ի արագ մեկնարկի համար արտահերթ սահմանազատվում է հարավային ռազմավարական հատվածը։

    2. Հայաստանը պետականացնում կամ օտարում է անհրաժեշտ հողերը և դրանք երկարաժամկետ օգտագործման է տրամադրում հայ–ամերիկյան ընկերությանը։

    3. Ադրբեջանը ստանում է դեպի Նախիջևան գործնական կապ, մինչ Հայաստանի փոխադարձ երթուղիները մնում են հետագա քաղաքական որոշումներից կախված։

    4. Ադրբեջանի ուժերի՝ Հայաստանի մյուս տարածքներից դուրսբերումը չի համաժամանակեցվում այս գործընթացի հետ։

    5. Բաքուն, ստանալով ենթակառուցվածքային հիմնական արդյունքը, շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

    Սա, բնականաբար, անխուսափելի ելք չէ, քանի որ այս պահին չկա որևէ ապացույց, որ նոր տարածքային զիջում կա արդեն համաձայնեցված։ Բայց հրապարակային երաշխիքների բացակայության, Տավուշի միակողմանի սահմանազատման կատարման նախադեպի և Ադրբեջանի չվերացված պահանջների պայմաններում սա միանգամայն իրական ռիսկ է։

    Ուստի Կառավարությունից և սահմանազատման հանձնաժողովից պետք է պահանջել հրապարակել՝

    1. առաջին սահմանազատվող հատվածներն ու կիրառվող քարտեզները,

    2. TRIPP-ի համար հերթականությունից շեղվելու պաշտոնական որոշման առկայությունը,

    3. սահմանազատման և ադրբեջանական ուժերի դուրսբերման համաժամանակեցման ծրագիրը,

    4. հարավային երթուղու քարտեզն ու ազդակիր հողերի ցանկը,

    5. սեփականատերերի փոխհատուցման կարգը,

    6. կառավարող ընկերության կանոնադրությունն ու բաժնետիրական համաձայնագիրը,

    7. հայկական և ադրբեջանական փոխադարձ տարանցման հավասար պայմանները,

    8. մասնավոր օպերատորների ու անվտանգության ծառայությունների լիազորությունները,

    9. Իրանի և Վրաստանի հետ փաստաթղթավորված պայմանավորվածությունները,

    10. երաշխիք, որ Սահմանադրության փոփոխությունը չի դառնա Ադրբեջանի պահանջի կատարման միջոց։

    Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին, իսկ ազգային շահը՝ բացատրվել արդեն կատարված քայլերից հետո։

    Նախ պետք է հրապարակվեն քարտեզներն ու պարտավորությունները, ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը և իրական փոխադարձությունը։ Միայն դրանից հետո կարելի է կառուցել ճանապարհներ։

    Հակառակ դեպքում «խաղաղության ենթակառուցվածք» անվան տակ Հայաստանը հերթական անգամ նախապես կատարելու է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, Ադրբեջանին տալու է պահանջված ռազմավարական արդյունքը՝ դիմացը ստանալով ոչ թե երաշխավորված խաղաղություն, այլ նոր պահանջների հաջորդ փաթեթը»։

  • Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ



    Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց քառորդ եզրափակչում Խաչանովը մրցել է Բելգիան ներկայացնող, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքսանդր Բլոկսի հետ։

    Երկրորդ սեթից հետո, երբ ընթանում էր երրորդը, բելգիացին հրաժարվել է հետագա պայքարից։ Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը։

    Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է Միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։


  • Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է | Հասարակություն

    Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է:

    Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

    Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը:

  • Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավ

    Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ

  • Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան

    Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար մնացել էր ընդամենը 270 մետր, որը տարիներ շարունակ անավարտ էր գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։

    «Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը»,- ասել է Ավինյանը։

    Նա նշել է, որ ճանապարհի ամբողջական գործարկմամբ տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։

    Ըստ քաղաքապետի՝ միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին։

  • Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության համակարգում շարունակում է թեժ քննարկվել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պաշտոնավարման և գործունեության հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նանուշյանը վերանշանակումից հետո հիմնականում համակարգում է նախարարության միջազգային ուղղությունը, և արդեն համակարգի ներսում դժգոհություն կա, որ նրա գործունեությունը վերջին շրջանում առավելապես ընդգծվում է արտերկրյա գործուղումներով։

    Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նանուշյանն անձամբ չի մեկնում գործուղումների, արտերկիր են մեկնում նրա թիմի անդամները։ Արդյունքում առողջապահության համակարգում արդեն դժգոհությամբ կատակում են, թե փոխնախարարի թիմը վերածվել է միջազգային գործուղումների մշտական «ներկայացուցչության»։

    Կարճ ասած, նախարարությունում դժգոհում են, թե իրենք գործուղումների չեն գնում, այլ խումբ է գնում։ Իսկ թե նախարարությունում ով պիտի զբաղվի առողջապահական հարցերով, մնում է անհասկանալի»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի





    Լիբանանի հյուսիսային ափերի մոտ խորտակված նավից փրկված անօրինական միգրանտների խումբը սեպտեմբերի 9-ին Էլ Արիդե սահմանային անցակետում հանձնվել է Սիրիայի իշխանություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Asharq al-Awsat պարբերականը՝ ՝ վկայակոչելով Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրին։

    Ըստ թերթի աղբյուրների՝ սեպտեմբերի 8-ին Լիբանանի ռազմածովային ուժերի նավաստիները ջրից դուրս են բերել 21 սիրիացու։ Նավակը, որով նրանք փորձել են անօրինական ճանապարհով հասնել Կիպրոս, բռնկվել է և խորտակվել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի նավահանգստի դիմաց։

    Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է գտնվել նավի վրա։ Լիբանանի ափերի մոտ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

    Երեք սիրիացի տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր այրվածքներով։




    դիտվել է 21 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը