Blog

  • Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն: 

    Ըստ էության, դատարանների անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելը, կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգի ձեւավորումը Փաշինյանի իշխանության առանցքային խոստումներից է:

    Դատական համակարգում բարեփոխումների խոստումից ութ տարի անց, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում դատական համակարգի վերաբերյալ շեշտադրումները կրկին սրվել են։

    Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «կաստայացված է» և հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է՝ այդ խնդիրների լուծումը կապելով նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ 

    Իսկ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել է դատարաններին՝ նշելով. «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»

    Այս հայտարարությունների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակը»  փորձել է պարզել, թե իրականում որքանով է փոխվել դատական համակարգի կազմը 2018 թվականի գարնանից ի վեր:

    Մասնավորապես՝ քանի՞ նոր դատավոր է առաջին անգամ նշանակվել, նրանցից քանի՞սն են այսօր շարունակում պաշտոնավարել, և գործող դատավորների կազմում ինչպիսի՞ կշիռ ունեն 2018-ից հետո առաջին անգամ նշանակվածները։

    Այս հարցերի պատասխանը ստանալու համար FIP.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Դատական դեպարտամենտ. ստացված պատասխանը թույլ է տալիս թվերով գնահատել դատական համակարգի կազմի փոփոխությունը:

    Գործող դատավորների 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    Այսպես, ՀՀ Դատական դեպարտամենտը FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանի դատական համակարգում պաշտոնավարում է 319 դատավոր։

    Նույն պատասխանի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 26-ը դատական համակարգում առաջին անգամ նշանակվել է 208 դատավոր, որոնցից 197-ը շարունակում են պաշտոնավարել։

    Այսպիսով, ներկայում պաշտոնավարող 319 դատավորներից 197-ը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել են 2018 թվականի հունիսի 1-ից հետո։ Դա գործող դատավորների շուրջ 62%-ն է։ 

    Հետևաբար, 2018-ից ավելի քան 8 տարի անց գործող դատավորների մեծ մասը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է արդեն այդ ժամանակահատվածում, իսկ մինչև 2018 թվականի հունիսը նշանակված դատավորները կազմում են գործող կազմի 38 տոկոսը։

    Նկատենք, որ այս թվերը ցույց են տալիս միայն դատական համակարգի կազմի փոփոխությունը, ինչը բավարար չէ գնահատելու դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունը կամ այսպես կոչված, նախկին համակարգի ազդեցությունից դրա լիարժեք ազատված լինելը։ 

    Նանե Մանասյան

  • Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել

    Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրելՍամվել Կարապետյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։

    Սամվել Կարապետյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել մայիսի 29-ին հնչեցված վիրավորանքի համար՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»:

    Սամվել Կարապետյանը պահանջում է ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով:

    Ըստ հայցապահանջի՝ ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:

    Բացի այդ Կարապետյանը պահանջել է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

  • Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Լողը որպես սպորտաձև ի հայտ է եկել դեռ հին ժամանակներում։ Հունաստանում կանայք և աղջիկները, ովքեր լոտոս էին հավաքում գետի վրա, ցույց էին տալիս զարմանալի շնորհք. նրանք կարող էին զամբյուղը պահել իրենց ձեռքերում և շարժվել ջրի միջով միայն իրենց ոտքերի օգնությամբ, ընդ որում՝ դա երբեմն անում էին խմբով ու սինխրոն կերպով: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ ինքը տեսել է մի աղջկա, որն այնքան հանգիստ էր զգում իրեն ջրի մեջ, որ դարձել էր ծովի աստծո սիրելին:


    Այնուամենայնիվ, չնայած լողի հին լինելուն, սինխրոն լողի համար 19-րդ դարն է որոշիչ եղել: Այդ ժամանակ է այն առանձնացվել որպես առանձին սպորտաձև։ Ճիշտ է, սկզբում կանայք չէին մասնակցում սինխրոն լողի մրցույթներին։ Այն ժամանակ այն կոչվում էր ջրային բալետ, և միայն հետո է Կանադայում հայտնվել այդ սպորտաձևի՝ մեզ համար սովորական անվանումը՝ սինխրոն լող։ Անկարևոր չէ նշել, որ օլիմպիական չեմպիոն Նորման Ռոսն է առաջին անգամ օգտագործել «սինխրոն լող» տերմինը։


    Սինխրոն լողի առաջին մրցումները տեղի են ունեցել 1891 թվականին Բեռլինում, ապա՝ 1892 թվականին Լոնդոնում։ Սկզբում բոլոր լողորդները տղամարդիկ էին, նրանք ստեղծում էին ֆիգուրներ ջրի վրա և պարում էին շրջանաձև՝ շրջապատված ծաղկեպսակներով և լապտերներով: Նոր սպորտաձևի մասսայականացման խթան է հանդիսացել ավստրալացի լողորդուհի Անետ Քելլերմանի շոուն։ Նրա շոուները չափազանց տարածված էին և մեծապես նպաստել են այդ նոր սպորտաձևի առաջացմանը:

    Սինխրոն լողի հետագա զարգացումը կապված է Քեթրին Քերտիսի հետ։ Նա առաջինն էր, ով որոշեց ջրի մեջ ակրոբատիկ գործողություններ կատարել երաժշտության ներքո: 1933–1934 թվականներին նրա ուսանողները ելույթ են ունեցել Չիկագոյում անցկացվող «Պրոգրես» համաշխարհային ցուցահանդեսում։ 1952 թվականին էլ սինխրոն լողը ստացել է պաշտոնական միջազգային ճանաչում և իր ժամանակակից անվանումը։ Այդ թվականին Ֆրանսիայի առաջնությունում է օգտագործվել նախկինում չօգտագործված երաժշտական նվագակցությունը:


    1948 թվականին էլ սինխրոն լողն առաջին անգամ ներկայացվել է Օլիմպիական խաղերում որպես ցուցադրական մարզաձև, և գրեթե 40 տարի անց էլ՝ Լոս Անջելեսում 1984 թվականին, այն հանդես է եկել որպես հիմնական մարզաձև։ Մեդալային ծրագրում մարզիկները մրցել են մենախաղի և զուգախաղի մրցանակների համար։ Հետո՝ 1996 թվականին, Ատլանտայում մենախաղի և զուգախաղի մրցումները փոխարինվել են թիմային մրցումներով։


    2017 թվականի հուլիսին Լողի միջազգային ֆեդերացիան սինխրոն լողը պաշտոնապես վերանվանել է գեղարվեստական լողի։ Չնայած դրան, հիմա էլ դեռ ընդունված է այդ սպորտաձևն անվանել սինխրոն լող։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Oragir.live | «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում


    Սպորտ





    Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնան» հարազատ «Կամպ Նոուում» 5-1 հաշվով ջախջախեց նիդերլանդական «Ֆեյենորդին»։

    «Բարսելոնայից» աչքի ընկան Ռաֆինյան (դուբլ), Ադեյեմին, Յամալը, Գաբրիել Ժեզուսը։



  • Armenia24.live | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին



    Տնտեսություն





    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․34 դրամ:




  • Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

    Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է Դավուդ Յայջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի թելեգրամյան ալիքում։

    «Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին պաշտոնի ստանձնման մեկնելուց առաջ հանդիպել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել իր ծրագիրը։

    Մաղթելով հաջողություն նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ արտաքին գործերի նախարարը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև հարաբերությունները՝ բարիդրացիության քաղաքականության համատեքստում, ինչպես նաև ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և հյուպատոսական բնագավառներում կապերի խորացման անհրաժեշտությունը։

  • Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետը:

  • ՀԷՑ-ի «Կենտրոնական» ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյան |

    «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին այցելել է ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ և նոր կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայաններ։

    «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) անցկացման և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով Երևանում կառուցվող նոր տեսակի մոդուլային «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայանի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ենթակայանի կառուցման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու նյութատեխնիկական ապրանքները ներկրվել են արտերկրից։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր ցածր լարման 5000 կՎԱ դրվածքային հզորությամբ ենթակայանների ստեղծում, որոնցից երեքն արդեն պատրաստ են գործարկման։ Կառուցվող ենթակայանը կնպաստի նաև Կենտրոն վարչական շրջանի էներգահամակարգի և բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի զգալի բարելավմանը: «Նորագյուղ» ենթակայանից հետագայում նախատեսված է ապահովել նաև Երևանի առաջիկա կառուցապատման ծրագրերով պլանավորված Նորագյուղ թաղամասի էլեկտրամատակարումը, որտեղ ներկա պահին կառուցված չէ էլեկտրաէներգիայի ապահովման համար անհրաժեշտ որևէ էներգետիկ ենթակառուցվածք։

    COP 17 միջոցառումների ընթացքում անհրաժեշտ էլեկտրամատակարման անխափան սնուցումը երաշխավորելու նպատակով ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանում ևս իրականացվել են լայնածավալ վերազինման և արդիականացման աշխատանքներ։ Մասնավորապես, տեղադրվել է 3-րդ՝ 63 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորը, ինչպես նաև ավելացվել է 3-րդ 6 կՎ սեկցիան։ Գործող երկու տրանսֆորմատորների հզորությունը չէր բավարարում, քանի որ դրանք ծանրաբեռնված էին 80-85%-ով և վթարային իրավիճակների դեպքում ամբողջ համակարգը կաթվածահար էր լինում: Նոր 3-րդ տրանսֆորմատորի ավելացումը նպաստում է այս համակարգային խնդրի լուծմանը: «Կենտրոնական» ենթակայանից անցկացվել են ընդհանուր 1.2 կմ երկարությամբ 35 կՎ լարման օդային և մալուխային գծեր դեպի «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան, տարածքում գտնվող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացվել են։ Աշխատանքները ներառում են նաև տասնյակ կմ երկարությամբ 6 կՎ ուժային մալուխագծերի կառուցում և նոր ենթակայանների մոնտաժում։

    ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը միտված այս ծրագիրն աննախադեպ է իր մասշտաբներով, քանի որ միայն այս ներդրումային ծրագրով Հայաստանում ոչ միայն առաջին անգամ կառուցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ենթակայան և վերազինվում է գործող ենթակառուցվածքը, այլև շատ կարճ ժամանակահատվածում կատարվում են մեծ ռեսուրս պահանջող աշխատանքներ։

    Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ։

    ՀԷՑ-ի կողմից իրականացվող էներգահամակարգի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի հիմնական նպատակը նոր նշաձող սահմանելն է՝ ոչ միայն մեր բաժանորդներին առավել կայուն ու հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու տեսանկյունից, այլև համաշխարհային նշանակություն ունեցող մասշտաբային բնապահպանական միջոցառման պատշաճ անցկացումը Հայաստանում կազմակերպելու համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան էներգահամակարգ ստեղծելու միջոցով»։

  • Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի

    Սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում արգելվում է մեքենաների կայանումը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:

  • Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական միության նոր նախագահ Արթուր Աղայանի նախաձեռնությամբ շարունակվում են կոմբինատի աշխատակիցներին և համայնքին միավորող ավանդույթները։

    Վերջերս համայնքի մանկապարտեզների սաներին նվերներ են տրամադրվել։ Միաժամանակ ԶՊՄԿ աշխատակիցների համար կրկին կազմակերպվել են միջարտադրամասային սպորտային խաղեր։

    Միջոցառումների շրջանակում անցկացվել են մինի ֆուտբոլի մրցումներ, որոնց մասնակցել են կոմբինատի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Կազմակերպիչների խոսքով՝ նման նախաձեռնությունների նպատակն է խթանել թիմային ոգին, ամրապնդել աշխատակիցների միջև կապերն ու ձևավորել դրական աշխատանքային միջավայր։

    ԶՊՄԿ արհեստակցական միությունը նախատեսում է շարունակել ինչպես աշխատակիցների, այնպես էլ համայնքի համար նախատեսված սոցիալական և ժամանցային նախաձեռնությունները։

    Մանրամասները ներկայացված են գործընկերների պատրաստած ռեպորտաժում։

    Մանրամասները ներկայացված են գործընկերների պատրաստած ռեպորտաժում։