Blog

  • Armenia24.live | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին



    Տնտեսություն





    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․34 դրամ:




  • Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

    Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է Դավուդ Յայջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի թելեգրամյան ալիքում։

    «Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջին պաշտոնի ստանձնման մեկնելուց առաջ հանդիպել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել իր ծրագիրը։

    Մաղթելով հաջողություն նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ արտաքին գործերի նախարարը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև հարաբերությունները՝ բարիդրացիության քաղաքականության համատեքստում, ինչպես նաև ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական և հյուպատոսական բնագավառներում կապերի խորացման անհրաժեշտությունը։

  • Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետը:

  • ՀԷՑ-ի «Կենտրոնական» ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյան |

    «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին այցելել է ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ և նոր կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայաններ։

    «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) անցկացման և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով Երևանում կառուցվող նոր տեսակի մոդուլային «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայանի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ենթակայանի կառուցման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու նյութատեխնիկական ապրանքները ներկրվել են արտերկրից։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր ցածր լարման 5000 կՎԱ դրվածքային հզորությամբ ենթակայանների ստեղծում, որոնցից երեքն արդեն պատրաստ են գործարկման։ Կառուցվող ենթակայանը կնպաստի նաև Կենտրոն վարչական շրջանի էներգահամակարգի և բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի զգալի բարելավմանը: «Նորագյուղ» ենթակայանից հետագայում նախատեսված է ապահովել նաև Երևանի առաջիկա կառուցապատման ծրագրերով պլանավորված Նորագյուղ թաղամասի էլեկտրամատակարումը, որտեղ ներկա պահին կառուցված չէ էլեկտրաէներգիայի ապահովման համար անհրաժեշտ որևէ էներգետիկ ենթակառուցվածք։

    COP 17 միջոցառումների ընթացքում անհրաժեշտ էլեկտրամատակարման անխափան սնուցումը երաշխավորելու նպատակով ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանում ևս իրականացվել են լայնածավալ վերազինման և արդիականացման աշխատանքներ։ Մասնավորապես, տեղադրվել է 3-րդ՝ 63 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորը, ինչպես նաև ավելացվել է 3-րդ 6 կՎ սեկցիան։ Գործող երկու տրանսֆորմատորների հզորությունը չէր բավարարում, քանի որ դրանք ծանրաբեռնված էին 80-85%-ով և վթարային իրավիճակների դեպքում ամբողջ համակարգը կաթվածահար էր լինում: Նոր 3-րդ տրանսֆորմատորի ավելացումը նպաստում է այս համակարգային խնդրի լուծմանը: «Կենտրոնական» ենթակայանից անցկացվել են ընդհանուր 1.2 կմ երկարությամբ 35 կՎ լարման օդային և մալուխային գծեր դեպի «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան, տարածքում գտնվող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացվել են։ Աշխատանքները ներառում են նաև տասնյակ կմ երկարությամբ 6 կՎ ուժային մալուխագծերի կառուցում և նոր ենթակայանների մոնտաժում։

    ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը միտված այս ծրագիրն աննախադեպ է իր մասշտաբներով, քանի որ միայն այս ներդրումային ծրագրով Հայաստանում ոչ միայն առաջին անգամ կառուցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ենթակայան և վերազինվում է գործող ենթակառուցվածքը, այլև շատ կարճ ժամանակահատվածում կատարվում են մեծ ռեսուրս պահանջող աշխատանքներ։

    Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ։

    ՀԷՑ-ի կողմից իրականացվող էներգահամակարգի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի հիմնական նպատակը նոր նշաձող սահմանելն է՝ ոչ միայն մեր բաժանորդներին առավել կայուն ու հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու տեսանկյունից, այլև համաշխարհային նշանակություն ունեցող մասշտաբային բնապահպանական միջոցառման պատշաճ անցկացումը Հայաստանում կազմակերպելու համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան էներգահամակարգ ստեղծելու միջոցով»։

  • Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի

    Սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում արգելվում է մեքենաների կայանումը: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:

  • Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում



    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական միության նոր նախագահ Արթուր Աղայանի նախաձեռնությամբ շարունակվում են կոմբինատի աշխատակիցներին և համայնքին միավորող ավանդույթները։

    Վերջերս համայնքի մանկապարտեզների սաներին նվերներ են տրամադրվել։ Միաժամանակ ԶՊՄԿ աշխատակիցների համար կրկին կազմակերպվել են միջարտադրամասային սպորտային խաղեր։

    Միջոցառումների շրջանակում անցկացվել են մինի ֆուտբոլի մրցումներ, որոնց մասնակցել են կոմբինատի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Կազմակերպիչների խոսքով՝ նման նախաձեռնությունների նպատակն է խթանել թիմային ոգին, ամրապնդել աշխատակիցների միջև կապերն ու ձևավորել դրական աշխատանքային միջավայր։

    ԶՊՄԿ արհեստակցական միությունը նախատեսում է շարունակել ինչպես աշխատակիցների, այնպես էլ համայնքի համար նախատեսված սոցիալական և ժամանցային նախաձեռնությունները։

    Մանրամասները ներկայացված են գործընկերների պատրաստած ռեպորտաժում։

    Մանրամասները ներկայացված են գործընկերների պատրաստած ռեպորտաժում։


  • Սև ծովում բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ | Քաղաքականություն

    Սև ծովում TEDY օտարերկրյա բեռնատար նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու  քաղաքացիներ, ևս երկուսը՝ վիրավորվել։

    Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

    Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նավը սեպտեմբերի 9-ին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Անձնակազմի մեջ եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է գործողությունները երկրի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների և  երկրների համապատասխան  իրավասու մարմինների հետ։

     

  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվա

    Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքը

  • Սեպտեմբերի 10-ի աստղագուշակ

    Խոյ: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, իսկ ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություն
  • ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի





    ԱՄՆ զինված ուժերը սեպտեմբերի 9-ին հերթական հարվածն են հասցրել Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանով զբաղվող նավին։ Հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:

    Հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «արագընթաց նավը գործել է Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիների շրջանում»։

    «Հաստատված հետախուզական տվյալները վկայում էին նավի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ակտիվ ներգրավվածության մասին», — հայտնել է հրամանատարությունը։

    Ըստ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանը հարձակումների մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի կողմից ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգների կողմից օգտագործվող նավերի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ։

    Բացի այդ, 2026 թվականի օգոստոսի վերջից ԱՄՆ զինված ուժերը խորտակել են մի քանի նավ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ծառայել են որպես լողացող վառելիքավորման կայաններ Էկվադորի «Լոս Չոներոս» նարկոկարտելի համար։Հարավային հրամանատարության հայտարարությունների համաձայն՝ այդ նավերում գտնվող մարդկանց փոխանցել են Էկվադորի իշխանություններին։




    դիտվել է 79 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը