Blog

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՍեպտեմբերի 11-15-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

     

    Երևան քաղաքում՝

    Սեպտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի  11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  11-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

  • Շիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվի



    Մշակույթ


    Շիրակի թեմը հայտարարություն է տարածել.

    «Խաչվերացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

    Համաձայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր ու Անդաստան:

    Սեպտեմբերի 13-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափոր։ Կկատարվի նաև Անդաստանի կարգ, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի


    Աշխարհ





    Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգիի կիրճում՝ Միժիրգի լեռան լանջին ձնահյուսի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ մարդու մարմին է հայտնաբերվել։

    Արտակարգ իրավիճակների նախարարության Էլբրուսի բարձրալեռնային փրկարարական ջոկատից հայտնել են, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով որոնումները ներկայում դադարեցվել են։

    Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին․ ձնահյուսի տակ էր հայտնվել 33 ալպինիստից բաղկացած գրանցված խումբը։ Երկու մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ վաղ առավոտյան։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Եվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում



    Միջազգային





    Ավարտված օրացուցային ամառն Արևմտյան Եվրոպայում ամենաշոգն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Օգոստոսին կրկնվել է ամսական ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին: Այս մասին հայտնել է Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման Copernicus ծառայությունը։

    «2026 թվականի օգոստոսին Երկրի մակերևույթին մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 16,96 աստիճան Ցելսիուս, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։ Դրանով ավարտված ամիսը դարձել է ամենաշոգ օգոստոսը։ Այժմ օգոստոսը կիսում է առաջին տեղը 2023 թվականի հուլիսի հետ՝ որպես ընդհանուր առմամբ ամենաշոգ ամիս»,- ասվում է ծառայության զեկույցում։

    Հունիս-օգոստոս ամիսներին ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը։«Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամառը, ինչը գերազանցել է 2003 թվականի ամռան ռեկորդային ցուցանիշը»,- հայտնել է ծառայությունը։

    Ռեկորդային ցուցանիշներին մոտ են եղել նաև Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները։

    Օգոստոսին ծովի ջրի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականի մարտին գրանցված ռեկորդը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյու

    Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյու

  • ՀՀ-ն նախատեսում է գործարկել ևս 3 արբանյակ.Փաշինյանի ելույթը`…

    ՀՀ-ն նախատեսում է գործարկել ևս 3 արբանյակ.Փաշինյանի ելույթը`…

  • Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ |

    Տարբեր խախտումներ թույլ տված մոտ 100 հազար միգրանտ է Ռուսաստանից արտաքսվել մեկուկես տարվա ընթացքում, ևս շուրջ 200 հազար օտարերկրացու համար սահմանափակվել է մուտքը երկիր։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության ղեկավարի տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման ծառայության պետ Անդրեյ Կիկոտը։ «Արտաքսման դեպքերը 2,6 անգամ ավելացել են։

    Արդյունքում՝ մենք արտաքսել ենք շուրջ 100 հազար մարդու, որոնցից 75 հազարին՝ հարկադրաբար», – ասել է Կիկոտը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

    Նրա խոսքով՝ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայության ստորաբաժանումների կողմից արգելվել է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել 197 հազար օտարերկրացու, որոնք խախտել են երկրի օրենսդրությունը։

    Ընդհանուր առմամբ, մեկուկես տարվա ընթացքում ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտել է 800 հազար օտարերկրացի:

  • Հայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե Թանդիլյան

    Որևէ օր ու որևէ պահի մոռացության չմատնել Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին.  դա մեր անելիքն ենք դարձնելու, հետագայում կքննարկենք նաև ձևաչափերը: Այս մասին Գագիկ Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսի ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

    «Որովհետև նրանք ոչ միայն քաղաքական բանտարկյալներ են, այլև բանտարկյալներ են էթնիկ՝ իրենց ազգային պատկանելության համար, նրանք բանտարկյալներ են կրոնի համար, նրանք բանտարկյալներ են, որովհետև պաշտպանել են իրենց հողում ապրելու իրավունքը։

    Ակնհայտ է, որ նժարները տարբեր են, բայց ես վստահ եմ՝ այս ամենի պաշտպանը պետք է լինի հայ մարդը, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը՝ թույլ չտալու նման վիճակում հայտնվի մեր երկիրը, մեր հայրենակիցները, պաշտպանելու ազատ խոսքը, տեր կանգնելու իր անձնագրին և օր առաջ Բաքվի բանտերից վերադարձնելու մեր հայրենակիցներին»,-նշել է նա։

    Մանե Թանդիլյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են գտնվում սարսափելի պայմաններում, անպատկերացնելի վիճակում:

    «Որևէ մեկս մտքում անգամ չենք կարող պատկերացնել՝ ինչի միջով են նրանք անցնում ամեն օր, ամեն րոպե, նրանց ընտանիքներն ինչի միջով են անցնում: Սա ուղղակի նկարագրել հնարավոր չէ բառերով»,-հավելել է նա:

  • Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ


    Հասարակություն



    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտաբերել։

    Նշված հասցե է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հաբեթյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալայոհվիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը | Քաղաքականություն

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

    Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

    Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

    Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

    Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

    Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը: Հաջորդիվ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, տրվել է պաշտոնական ընթրիք: