Blog

  • «Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար Ղումաշյան

    Քաղաքականություն

    Գոհար Ղումաշյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

    Հայկական մշակույթը այն այցեքարտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին: «Կարապետյան» Հիմնադրամի @karapetyanfoundation համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է:

  • Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ»

    Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։

    Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ ընկերություն է PMCG-ն և ինչ գործունեություն է իրականացնում։

    PMCG-ն իրեն ներկայացնում է որպես միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն, որը գործունեություն է իրականացնում անցումային և զարգացող երկրներում։ Ընկերությունը փոխկապակցված կառույցների ցանց ունի ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերության հայկական գրասենյակը գտնվում է Երևանում։

    Ընկերությունը աշխատում է պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

    PMCG-ի հիմնական ուղղություններից են քաղաքականության մշակման խորհրդատվությունը, ինստիտուցիոնալ և կազմակերպական զարգացումը, գործառնական արդյունավետության բարձրացումը, մոնիթորինգն ու գնահատումը, ինժեներական խորհրդատվությունը, բիզնեսի զարգացման խորհրդատվությունը, հետազոտությունները և կարողությունների զարգացումը։

    PMCG-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընկերությունն իրականացրել է ավելի քան 500 ծրագիր 40 երկրներում և ունի ավելի քան 6500 խորհրդատուների ցանց։ Ընկերության գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Լատինական Ամերիկան, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։

    PMCG-ն իր գործունեության առանցքային ոլորտների շարքում առանձնացնում է հանրային ֆինանսների կառավարումը, շրջակա միջավայրն ու կլիմայի փոփոխությունը, կրթությունն ու հմտությունների զարգացումը, տնտեսական աճը, կառավարման, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտները, ինչպես նաև երիտասարդության, գենդերի և միգրացիայի ուղղությունները։

    Ընկերության աշխատանքների շրջանակում իրականացվում են նաև տնտեսական քաղաքականության, առևտրի, բիզնես միջավայրի բարեփոխումների, փոքր և միջին բիզնեսի զարգացման, կանաչ աճի, վիճակագրության և պետական-մասնավոր գործընկերության վերաբերյալ ծրագրեր։

    Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանին, PMCG-ն հայտնել է, որ նա արդեն ներգրավված է TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։ Ընկերության ներկայացմամբ՝ այդ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։

    Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը 2018-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2021 թվականին նա նաև եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 2026 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ պաշտոնը ստանձնել է Ալեն Սիմոնյանը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» ու մեդալի իրական երեսը

    ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ» ՈՒ ՄԵԴԱԼԻ ԻՐԱԿԱՆ ԵՐԵՍԸ
    Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ծրագիրն է․ ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից ստացած գիտելիքները իրական կյանքում գիտելիքը կիրառելու կարողությունը։ Գնահատմանը մասնակցել 15-ամյա աշակերտների մոտ 80 տոկոսը։

    Այսպես՝
    • Մաթեմատիկա — կարողանո՞ւմ է աշակերտը մաթեմատիկական գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար։
    • Ընթերցանություն — կարո՞ղ է հասկանալ, վերլուծել և գնահատել տարբեր տեքստերից ստացված տեղեկությունը։
    • Բնագիտություն — կարո՞ղ է գիտական գիտելիքը կիրառել երևույթներ բացատրելու և խնդիրներ վերլուծելու համար։

    Եվ ահա , թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել․ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։
    Մաթեմատիկայից 15-տարեկանների միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին․ կարողանալ կիրառել հիմնական մաթեմատիկական գիտելիքները պարզ խնդիրներ լուծելիս։ Նույն է պատկերը նաև բնագիտության ոլորտում՝ 26տոկոս։

    Վրաստանը և Ադրբեջանը երեք հիմնական ոլորտներում էլ Հայաստանից առաջ են նվազագույն հմտությունների մակարդակ հասնող աշակերտների բաժնով։ Հատկապես մեծ է տարբերությունը ընթերցանության մեջ՝ Հայաստանի 19%-ի դիմաց Վրաստանում 39%, Ադրբեջանում՝ 35%։

    Փաստորեն Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս և բոլոր երեք հիմնական ուղղություններով տարածաշրջանում, ներառյալ Թուրքիան, ամենացածր ցուցանիշն ունի։

    Այս աղետալի պատկերը երկրում կրթական քաղաքականության անարդյունավետության, իսկ ավելի ճիշտ՝ ֆիասկոյի մասին է։ Սա խոսում է «կրթական բարեփոխումներով» հանրակարթության համակարգը շարունակ ցնցումների տանելու, ոլորտի կառավարման անարդյունավետության, խորքային խնդիրներին համակարգային լուծումներ տալու անկարողության և, առհասարակ, երկրի համար խիստ ռազմավարական ուղղության տապալման մասին։
    Ի դեպ, վերջին հինգ տարիներին՝ 2021–2025թթ․, կրթության ֆինանսավորումը դրամային արտահայտությամբ արագ աճ է արձանագրել։ ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կրթության ոլորտի ծախսերը եղել են մոտավորապես՝ 149 մլրդ դրամ (2021), 167 մլրդ (2022), 192 մլրդ (2023), 288 մլրդ (2024) և 300 մլրդ (2025)։
    Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» եղել են կառավարության և հատկապես տվալ գերատեսչության հիմնական խաղաթուղթը։ Կրթական նոր չափորոշիչն էլ ներկայացվել է որպես կրթական մրցակցային առավելություն։

    Բազմաթիվ անգամներ եմ շեշտել, որ դպրոցաշինությունը/ինքնին թերակատարված և անորակ/ դեռ կրթական որակ չէ, ինչպես որակի չափանիշ չեն ձախողված և ոչ բավարար փորձարկում անցած, բայց պարտադրվող դասագրքերը, մեխանիկական ատեստացիան, նույքան արկածային Ակադեմիական քաղաքը․․․, հանրակրթության կառավարման շարունակ փոփոխվող մոդելները։ Կրթական հաստատության ժապավեն կտրելն էլ դեռ գիտելիք ու կառավարում չէ, որ էլ մրցունակ կրթական քաղաքականության գրավական։
    Ոլորտի բազմաթիվ փորձագետների հարյուրավոր առաջարկներ և լուծումներ մնում են մերժված, ձայն բարբառոյ յանապատի, որովհետև քաղաքական մեծամասնության թիմից չեն, որովհետև քաղաքական մեծամասնությունն այլ առաջնահերթություններով է առաջնորդվում։

    Լոզունգներով, անբովանդակ մեծախոսությամբ, մակերեսային պատկերացումներոբ և այլակարծությունը մերժող պահվածքով չի կարելի ոլորտ կառավարել կամ քաղաքականություն մշակել։
    Կրթության ոլորտում ցնցումներնի, սիրողական և պոպուլիստական փորձարկումների կամ օտարածին օրակարգերի համար հանրությունն է վճարում և այն շատ թանկ գին ունի։
    Ութը տարի շարունակ Կրթության/ և ոչ միայն/ համակարգը արկածախնդրության տարած և, առհասարակ, հանրությանը այս աղետալի փաստի առջև կանգնեցրած կառավարիչները պիտի պատասխանատվություն կրեն սրա համար։ Նաև կրթության բյուջեի անարդյունավետ ծախսի համար․․․
    Ֆեստիվառների, ամեն տեսակի գինարբուկների, թմբուկների հարվածների տակ հնարավոր չէ պարտակել այս ճգնաժամային և ամոթալի պատկերը․․․

    Հիշեցի ՔՊ քարոզարշավին աշպատանքի ժամին մասնակցած Արագածոտնի մարզի, նաև Արմավիրի, մի շարք դպրոցների մանկավարժական կոլոկտիվների և աշակերների մասնակցության դեպքը․․․
    Հ․Գ․ Ի դեպ, հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ԿԳՄՍ ոլորտի մի քանի փոխնախարարներ ինչո՞ւ ազատվեցին աշխատանքից։

    Գրել է Լիլիթ Գալստյանը

    դիտվել է 112 անգամ

  • Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»

    Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու թիմն արտաքուստ ցույց են տալիս, թե Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականությունն արդարացի է ու հիմնավորված, Հայաստանն էլ ինքնիշխանության ծաղկունք է ապրում, ու իրենք «ոտքը գազից չեն հանելու», իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից եւ հասկանում են, թե ինչի կարող են հանգեցնել դրանք։

    Այդ պատճառով Բիշքեկից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, Փաշինյանի անունից թիմին զգուշացվել է՝ հնարավորինս զուսպ լինել Ռուսաստանի մասին խոսելիս, երբեմն անգամ ՌԴ-ին ուղղված հավատարմության հայտարարություններով հանդես գալ, մինչեւ հասկանան, թե ինչպես է ավարտվելու ռուսական պարտադրանքը՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կողմնորոշվելու վերաբերյալ։ Ասում են՝ անգամ ամենասրսուռ արեւմտամետներն են ենթարկվում հրահանգին, քանի որ դեռեւս Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու փակ քննարկումների ժամանակ գրեթե բոլորը նշել են սպասվող ռիսկերը եւ խորհուրդ են տվել ղեկավարությանը` ԵՄ-ից հստակ երաշխիքի դեպքում բռնել այս ճանապարհը։ Այս հարցում էլ է Փաշինյանը սորոսականներից ավելի արկածախնդիր գտնվել:

  • Ռուսական ոսկին հեղեղում է Հոնկոնգը՝ արևմտյան պատժամիջոցների ֆոնին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ռուսական ոսկին հեղեղում է Հոնկոնգը՝ արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Այս տարվա առաջին յոթ ամիսներին գրեթե 100 տոննա ոսկի է ներմուծվել Ռուսաստանից, ինչը ռեկորդային է: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սա Հայաստանի համար:

  • Սարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»

    «Գոյ» թատրոնի նախկին կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրել է․
    «ԻՍԿ ԳՈՅ-Ի ԲԵՄԸ Ո՞ՒՐ Է։

    Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։
    Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային հարթակի բացման մասին է այլ` ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության, ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյան թատրոնի ղեկավարության կողմից։
    Ասում էին՝
    «ԳՈՅ թատրոնը չի փակվում»։
    «ԳՈՅ-ը մնալու է իր տեղում»։
    «ԳՈՅ-ը շարունակելու է աշխատել»։
    Այսօր մենք ունենք մեկ այլ իրականություն։
    ԳՈՅ թատրոնի բեմը քանդված է։
    ԳՈՅ-ի ստեղծագործական աշխատանքի համար ձևավորված տարածքը վերափոխվել է այլ նպատակով օգտագործվող հարթակի։
    Եվ այդ տարածքն արդեն կոչվում է՝ «Ազատ բեմ»։
    Սա պարզապես տարածքի վերանվանում չէ։
    Սա այն բանի տեսանելի հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացնում էինք։
    Ավելին՝ սեպտեմբերի 11-ին նախատեսված է այդ տարածքի բացման միջոցառում, որին, ըստ հրապարակված տեղեկությունների, ներկա է լինելու ԿԳՄՍ նախարարության փոխնախարար Տիգրան Վիրաբյանը, իսկ ելույթներով հանդես են գալու Սունդուկյան թատրոնի դերասաններ և ռեժիսորներ։
    Այսինքն՝ այն տարածքում, որտեղ ասում էին՝ ԳՈՅ-ը մնալու է, այսօր հանդիսավորությամբ բացվում է մեկ այլ բեմ։
    Ու ես ուզում եմ շատ պարզ հարց տալ.
    Եթե ԳՈՅ թատրոնը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը։
    Եթե ԳՈՅ-ը «շարունակելու է աշխատել իր տեղում», ապա ինչո՞ւ նրա բեմը քանդվեց և տարածքը վերափոխվեց։
    Սա արդեն ոչ թե մեկնաբանությունների, այլ փաստերի հարց է։
    Եվ այստեղ կա ևս մեկ էական հանգամանք։
    ԳՈՅ թատրոնի դատական գործընթացը դեռ ավարտված չէ։ Վերջնական դատական ակտ չկա, որը վերջնականապես կփակի այդ վեճի իրավական էջը։ Միաժամանակ վիճարկվող որոշումների և դրանց հիման վրա կատարված գրանցումների վերաբերյալ գործընթացները նույնպես պետք է դիտարկել հենց այդ չավարտված իրավական գործընթացի համատեքստում։
    Ուստի առավել քան տարօրինակ է, որ մինչ իրավական գործընթացը դեռ շարունակվում է, ԳՈՅ-ի տարածքն արդեն փաստացի վերափոխվում և ներկայացվում է որպես մեկ այլ բեմական հարթակ։
    Սա է այն իրականությունը, որը պետք է տեսնի հասարակությունը։
    Տարիներ շարունակ մեզ ասում էին՝
    «ԳՈՅ-ը չի փակվում»։
    Այսօր ԳՈՅ-ի բեմը չկա։
    Փոխարենը կա՝ «Ազատ բեմ»։
    Եվ հիմա արդեն յուրաքանչյուր քաղաքացի կարող է ինքնուրույն պատասխանել հարցին՝
    ովքե՞ր էին ասում ճշմարտությունը, իսկ ովքե՞ր էին պարզապես ժամանակ շահում։
    Բայց մեկ բան հաստատ է.
    Խոսքերը կարող են շատ բան թաքցնել։
    Բեմը՝ ոչ։
    Իմ պայքարը չի ավարտվել…»։

    դիտվել է 176 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

  • «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ

    Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը խցանումների հետ կապված որևէ խնդիր չի լուծի։ Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

    Նրա խոսքով՝ նման մոտեցումը միայն կավելացնի մարդկանց անհարմարությունները՝ ինչպես մարզերից Երևան եկողների, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչների համար։

    «Որովհետև այդ մարդիկ ավելացնելու են երևանյան տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, քանի որ իջնելով մարզայինից, պետք է օգտվեն քաղաքային տրանսպորտից»,- գրել է Բադալյանը։

    Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարզային տրանսպորտը չպետք է Երևանի ներսում ուղևորափոխադրում իրականացնի։ Նրա խոսքով՝ մարզային ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն սահմանված կարգով՝ ավտոկայաններից։

    Ավինյանը նշել էր, որ մասնավոր կամ մարզային միկրոավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորներ տեղափոխել։

    Քաղաքապետը նաև հայտարարել էր, որ պիկ ժամերին Երևանում գտնվող մարդկանց թիվը գերազանցում է 2 միլիոնը՝ ընդգծելով, որ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը պայմանավորված է ոչ միայն Երևանի բնակիչների տեղաշարժով։

    դիտվել է 188 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ին Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտի վարչական ղեկավարը ահազանգել է ոստիկանության բաժին և հայտնել, որ Բալահովիտ 1-ին փողոցում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտաբերել։

    Տեղում պարզվել է, որ այն հայտնաբերվել է Բալայոհվիտ 1-ին փողոցի 6-րդ փակուղում։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    դիտվել է 100 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը

    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը

    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

    Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 9-ին գրել էր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել։ Միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն Policy and Management Consulting Group-ը (PMCG) սեպտեմբերի 9-ին իր պաշտոնական էջում հայտնել էր, որ Գրիգորյանը միացել է ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական (Senior Advisor)։