Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am

Written by

in

Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված վերջին տվյալների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի վերջին մեկնարկած նոր սերնդի կենսաչափական անձնագրերի գործարկումն ուղեկցել է միլիոնավոր դրամների հանրային միջոցների ծախսով։

Նկատենք՝ պայմանագրում չեն նշվում միջոցառման մանրամասները, սակայն հանրայնացված տվյալներից դժվար չէ գլխի ընկնել, որ խոսքը հենց այդ միջոցառումների շարքի մասին է։

Այսպես, փաստաթուղթը ցույց է տալիս, որ գերատեսչությունը «Հրատապ մեկ անձից» (ՀՄԱ) գնման եղանակով պայմանագիր է կնքել «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 176,032,056 դրամ (շուրջ 490,000 ԱՄՆ դոլար)։

Գնումների տեխնիկական բնութագիրը բացահայտում է, թե ինչպես են բաշխվել բյուջետային միջոցները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված միջոցառումների համար․

137,575,589 դրամ է հատկացվել «Երևան Մոլում» նոր սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման, կազմակերպչական աշխատանքների և դրոն-շոուի տեխնիկական ապահովման համար։

38,456,463 դրամ է ծախսվել Հանրապետության հրապարակում կայացած եռօրյա եռաչափ (3D Mapping) պրոյեկցիոն շոուի համար։

Նկատենք՝ թեև կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը և դրա ժամկետները նախապես պլանավորված պետական ծրագիր էին, ՆԳՆ-ն նախապատվությունը տվել է ոչ մրցութային ընթացակարգին։

Ուշադրության է արժանի նաև հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար կառավարության որոշումը, որ անձնագրային համակարգի մասնավորեցման և սպասարկման վճարների թանկացման ֆոնին (կենսաչափական անձնագիրը՝ 28,650 դրամ, ID քարտը՝ 5,950 դրամ)՝ պաշտոնական մեկնարկը թանկարժեք շոուներով նշվի։

168.am

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *