Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել

Written by

in

Իսպանիայում նոյեմբերի 11-ին միլիոնավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ պահանջելով, որ կառավարությունը լուծի երկրում առկա բնակարանային ճգնաժամը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Սա Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլն է, և հնարավոր է, որ այն հանգեցնի հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումների, ինչպես նաև դանդաղեցնի կամ դադարեցնի ձեռնարկությունների, գործարանների և խանութների գործունեությունը երկրում։

Մադրիդի Mercamadrid մեծածախ շուկայում, որտեղ հավաքվել էր մոտ 1000 ցուցարար, գործադուլի մեկնարկին լարվածություն է առաջացել։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։

CCOO արհմիության մադրիդյան մասնաճյուղը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ և ձերբակալել նրանցից մեկին, իսկ 13 հոգի բուժօգնության կարիք են ունեցել։

Երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բարսելոնայում, գործադուլի առաջին ժամերին գրանցվել են փոքր միջադեպեր, այդ թվում՝ ճանապարհների արգելափակումներ։

Գործադուլը նախաձեռնած երկու խոշորագույն արհմիությունները՝ UGT-ն և CCOO-ն, ​​սոցիալական ցանցերում հայտնել են, որ գործադուլի առաջին ժամերին մասնակցությունը լայնածավալ է եղել՝ ռազմավարական ոլորտներում աշխատանքի զգալի դադարեցումներով։

Վերջին 10 տարվա ընթացքում Իսպանիայում բնակարանների վարձավճարները միջին հաշվով գրեթե կրկնապատկվել են՝ ծանր բեռ դառնալով տնային տնտեսությունների բյուջեների համար և առաջացնելով ընտրողների զայրույթը։

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Իսպանիայում առկա է մոտ 750 000 բնակարանի պակասուրդ, որը կարող է ավելանալ՝ մինչև 2028 թվականը հասնելով մեկ միլիոնի։

Գործադուլը տեղի է ունենում նոյեմբերի 29-ին Իսպանիայում կայանալիք համազգային ընտրություններից առաջ։

դիտվել է 16 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *