Blog

  • Ով որտեղ է․ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ամբողջական ցանկը

    Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների շրջանակում ձևավորվել են խորհրդարանի մշտական հանձնաժողովները, որոնք իրենց ոլորտներում քննարկելու և օրենսդրական գործընթացին են ներկայացնելու համապատասխան նախաձեռնությունները։

    Մշտական հանձնաժողովները խորհրդարանի աշխատանքի կարևոր բաղադրիչներից են․ դրանք ուսումնասիրում են օրենսդրական նախագծերը, կազմակերպում քննարկումներ, լսումներ և վերահսկողություն են իրականացնում իրենց ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ։

    ԱԺ 9-րդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների թվում ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ են։

    Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողով կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Արուսյակ Ջուլհակյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը կղեկավարի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է Լուսինե Բադալյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

    Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Սիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

    Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։

    Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբրի 27 եք բացում, գործս նայեք, թե՞ Հովսեփյանի, Ջհանգիրյանի տրձակով կոմպրոմատներից եք վախենում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հոկտեմբրի 27 եք բացում, գործս նայեք, թե՞ Հովսեփյանի, Ջհանգիրյանի տրձակով կոմպրոմատներից եք վախենում

  • Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան





    Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Զարմանալի է զարմանքը՝ Հայաստանի դպրոցներում գրագիտության ցածր մակարդակի առնչությամբ։ Կամ, դրանից կարող է զարմանալ միայն մարդը, որը ոչ մի կերպ առնչություն չի ունեցել դպրոցական կյանքին ու միջավայրին։

    Հայաստանի հանրակրթության ոլորտը աստիճանաբար վերածվել է սպառողական հասարակության մի յուրօրինակ կոնգլոմերացիայի, որտեղ առաջնայինը պերճ ծիսականությունն է՝ տարատեսակ առիթներով։ Ընդ որում, դա է նաև ծնողական հանրության մի ստվար մասի պահանջարկը։ Դե, հանրակրթությունն էլ հարմարվել է այդ պահանջարկին, յուրաքանչյուր դպրոցում ուսուցչական մի փոքր խմբի բացառությամբ, որոնք շարունաում են «անհավասար» կռիվ տալ դպրոցն առավելապես ուսումնական պրոցեսի հարթակ պահելու համար»։




    դիտվել է 184 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»… հինգ ամիս անց. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Շատ բարի, բարեհամբույր տղա էր Սերյոժաս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Ընկերասեր էր, ընկերական մեծ շրջապատ ուներ։ Խղճով էր։ Քառօրյայի օրերին բանվորություն է արել, քարհանքում քար բարձել, գումար աշխատել, առևտուր արել, մեր գյուղապետարանին տվել, որ ուղարկեն Արցախ։ Ինձ էլ ասում էր՝ տղերքն այնտեղ մեր համար են կռվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերյոժայի մայրը՝ տիկին Մելանը։


    Սերյոժայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը։ «Դպրոցում գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ Սիրում էր մաթեմատիկան, ֆիզիկան։ Ուսուցիչն ասում էր՝ գիտելիքները շատ են, պետք է շատ աշխատի։ Ռուսերենն էր նաև շատ սիրում։ Զուգահեռ նաև երաժշտական դպրոց է հաճախել՝ դուդուկի, շվիի։ Բայց ամեն ինչ, բոլոր երազանքները կիսատ մնացին, իր գործիքները հիմա մեր տանն են»։ Մայրիկը ցավով է նշում՝ համավարակի պատճառով որդին ո՛չ Վերջին զանգի միջոցառում ունեցավ, ո՛չ էլ երդմնակալության արարողություն։


    2020 թվականի օգոստոսի 19-ին Սերյոժան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Մեծ տղաս արդեն տարի ու կես ծառայում էր բանակում։ Ծառայում էր Ջրականում։ Իր դիմումի համաձայն, Սերյոժաս էլ ընտրեց Ջրականը, որ եղբոր մոտ ծառայի»։

    Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին պահից իմ սիրտը վտանգ էր զգում։ Տղաներս պատերազմի մեջ էին։ Երկուսի համար էլ անհանգիստ էի, բայց Սերյոժաս նորակոչիկ էր, դա կարծես անհանգստությունս էլ ավելի մեծացներ։ Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց սիրտս կծկվում էր, տեղս չէի գտնում, Սերյոժայիս մասին մտածելիս լրիվ ուրիշ էին ապրումներս։ Պատերազմի դաշտում էին երկու տղաներս և ամուսինս։ Մինչև հոկտեմբերի 11-ը Սերյոժաս կապի մեջ է եղել: Ես իմ տան երեք անդամների միջև կապ էի ապահովում։ Սերյոժաս զանգում էր՝ մա՛մ, Սուրոն զանգե՞լ է։ Եվ այդպես, օրեր շարունակ ես մեկին մյուսից նորություն էի փոխանցում։ Իրեն ասում էի՝ քեզ լավ նայիր, իսկ տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածիր։ Հոկտեմբերի 11-ի գիշերը զանգահարում է իմ եղբորը։ Ասում է. «Քեռի՛ ջան, ընկել եմ շրջափակման մեջ, չեմ կարող դուրս գալ։ Մամայիս լավ կնայեք, իմ մաման է, ձեր քույրն է»։ Խոսում է եղբորս հետ, ասում, որ Հադրութում են, դպրոցի մեջ։ Երբ եղբայրս հարցրել էր՝ մամայի հետ խոսե՞լ ես, արձագանքել էր. «Հիմա ուշ է, քնած կլինի, առավոտյան կզանգահարեմ»։ Ի՞նչ քնած, ես այդ օրերին քուն չունեի։ Առավոտյան ժամը վեցին զանգահարեց, հետո հասկացա, որ այդ զանգով ինձ հրաժեշտ էր տալիս։ Ինձ ոչ մի բան չասաց, թե որտեղ են, ինչ իրավիճակում. «Մա՛մ ջան, հեռախոսը լիցքավորում չունի, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին»։ Ես, բնականաբար, չիմանալով, որ նա շրջափակման մեջ է, իրեն ասում էի՝ երկար մի խոսիր, որ թշնամին ձեր տեղը չֆիքսի։ Կապն ընդհատվեց, Սերյոժաս էլ չզանգեց։ Եղբոր հետ էր խոսել այդ ժամանակ։ Նրան ասել էր. «Ճար չկա, մենք էլ այստեղից դուրս չենք գա։ Այնպես արա, որ վտանգից հեռու մնաս, գնաս, հասնես մամային»։


    Սերյոժաս այդ օրերին հեռախոս չուներ, տարբեր համարներով ինձ զանգահարել էր։ Երբ արդեն իրենից լուր չունեի, սկսեցի հերթով բոլոր համարներով զանգահարել։ Բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին, բայց համարներից մեկը հասանելի էր։ Ես ուղիղ չասացի, որ Սերյոժայի մայրիկն եմ։ Նշեցի, որ նրա հարազատներից եմ, ուզում եմ նորություն իմանալ, ծնողները շատ անհանգիստ են։ Պատասխանող տղան արձագանքեց. «Սերյոժան ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ, չենք կարողանում նրանց օգնել»։ Հետո արդեն նկարագրելու չէ, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Նախարարություն էինք գնում իր մասին որևէ տեղեկություն ստանալու համար, սպասման ծանր օրեր էին»։


    Սերյոժան անմահացել է հոկտեմբերի 12ին Հադրութում։ «2021 թվականի մարտին նոր միայն հաստատվեց իր ԴՆԹ-ն»։

    Սերյոժան քույր և եղբայր ունի։ Հենց նրանք էլ դարձել են ընտանիքի՝ կյանքը շարունակելու շարժիչ ուժը։ Բայց ոչ միայն նրանք։ «Եղբորս ընտանիքում երրորդ զավակը ծնվեց, նրան անվանակոչեցին Սերյոժայիս պատվին։ Այս ողջ ընթացքում Սերյոժայիս ընկերները մեր կողքին կանգնած են եղել։ Իրենց ներկայությունը այնքան կարևոր է մեզ համար։ Կարծես իրենցից նաև տղայիս կարոտն առնեմ։ Վերջերս իր ընկերներից մեկն ամուսնացավ։ Մեզ հրավիրել էին հարսանյաց հանդեսին։ Խնջույքի ժամանակ նաև տղայիս անունը հնչեցրին, հիշատակեցին որպես լավ ընկեր։ Իսկ հետո ընկերը նաև ծաղիկներ նվիրեց ինձ։ Այս հարգանքը, ուշադրությունն այնքան ապրեցնող է»։


    Հ. Գ. – Սերյոժա Երանոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշի գերեզմանատանը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

    Կառավարությունն առաջարկում է փոփոխել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղերի փոխհատուցման գործող կարգավորումները։ Փոփոխությունը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում ապրիլին կատարված փոփոխություններով։

    Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի n 1973-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

    Ի՞նչն է փոխվում

    Գործող կարգավորմամբ սահմանված է, որ այն դեղը, որի փոխհատուցման գինը գերազանցում է սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին, չի ներառվում փոխհատուցվող դեղերի ցանկում՝ հաշվարկման համար։

    Նոր կարգավորմամբ այս սահմանափակումը հստակեցվում է։ Նման դեղերը չեն ներառվի ոչ միայն փոխհատուցվող դեղերի ցանկում, այլև փոխհատուցման գնի ու փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկներում։

    Այսինքն՝ փոփոխության հիմնական նպատակը նոր սահմանափակում սահմանելը չէ, այլ օրենքում արդեն ամրագրված դրույթը ենթաօրենսդրական ակտում ամբողջությամբ արտացոլելը։

    Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

    2026 թվականի ապրիլի 7-ին ընդունված օրենքով փոփոխություն է կատարվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում։

    Օրենքն այժմ հստակ սահմանում է, որ սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը՝

    • չի ընդգրկվում հատուցվող դեղերի ցանկում,
    • չի ներառվում հատուցման գնի հաշվարկներում,
    • չի ներառվում նաև հատուցման առավելագույն չափի հաշվարկներում։

    Կառավարության որոշման նախագծով այս նույն մոտեցումն ամրագրվում է նաև գործող ենթաօրենսդրական կարգավորումներում։

    Ո՞ր կարգավորումներն են փոփոխվելու

    Փոփոխությունը վերաբերում է Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշմանը, որով սահմանվում են, այդ թվում, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ծախսերի հատուցման կանոնները։

    Փոփոխություններ են նախատեսվում որոշման երկու հավելվածներում՝ հավելված 4-ի և հավելված 5-ի 22-րդ ենթակետերում։

    Փաստացի փոփոխվում է ձևակերպումը՝ «հաշվարկման համար» բառերը փոխարինելով ավելի ամբողջական ձևակերպմամբ, ըստ որի՝ համապատասխան դեղը չի ներառվում նաև փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկներում։

    Ի՞նչ է սա նշանակում դեղերի փոխհատուցման համակարգի համար

    Փոփոխության արդյունքում պետք է բացառվի այն իրավիճակը, երբ օրենքը և դրա կիրառումն ապահովող Կառավարության որոշումը նույն հարցը տարբեր ձևակերպումներով են կարգավորում։

    Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխությունը պետք է ապահովի օրենքի և ենթաօրենսդրական ակտի իրավական ու բովանդակային համապատասխանությունը։

    Այսպիսով, դեղերի փոխհատուցման գործընթացում սահմանված կլինի միասնական մոտեցում՝ հատկապես այն դեղերի դեպքում, որոնց գինը գերազանցում է սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին։

    Արդյո՞ք փոփոխությունը լրացուցիչ գումար կպահանջի

    Նախագծի համաձայն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա։

    Միաժամանակ, Կառավարությունը նշում է, որ որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

    Ե՞րբ կմտնի ուժի մեջ

    Նախագծով նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

    Այսպիսով, առաջարկվող փոփոխությունը հիմնականում տեխնիկական-իրավական բնույթ ունի․ դրա նպատակը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում դեղերի փոխհատուցման գործող կանոնները «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նոր խմբագրությանը համապատասխանեցնելն է։

    Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

    Իրավաբան.net

  • Կարեն Խաչանովը՝ US OPEN-ի կիսաեզրափակիչում

    Կարեն Խաչանովը՝ US OPEN-ի կիսաեզրափակիչում

  • Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով |

    Գիտնականների կանխատեսմամբ՝ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը մինչև 2050 թվականը կարող է աճել մոտ 67%-ով՝ 2024 թվականի 21 միլիոնից հասնելով 34 միլիոնի։ Գիտնականները նշում են, որ աճի հիմնական պատճառը բնակչության թվի ավելացումն ու ծերացումն է․ քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ։ 2024 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 21 միլիոն նոր դեպք և 9,8 միլիոն մահ։ Թոքերի ամենատարածվածը քաղցկեղն է՝ 2,6 միլիոն դեպքով, որին հաջորդում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը՝ 2,4 միլիոն դեպքով։

    Միաժամանակ, մասնագետները նշում են, որ քաղցկեղից մահերի գրեթե կեսը հնարավոր է կանխել։ Դրան կարող են նպաստել ծխելու և ալկոհոլի օգտագործումից հրաժարվելը, առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, քաղցկեղածին վիրուսների դեմ պատվաստումը և հիվանդության վաղ հայտնաբերումը։ Գիտնականների գնահատմամբ՝ քաղցկեղի դեպքերի աճը հատկապես մեծ մարտահրավեր կլինի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առողջապահական համակարգերի համար։

  • Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ

    Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, հայտնում է նրա պաշտպանական թիմը։

    «Նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։

    ՄԻՊ միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել»,- ասված է հայտարարության մեջ։

  • Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» | Oratert.am



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

    Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

    Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

    Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

    Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

    Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ…

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում