Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այսօր Մոսկվայում կայացած գագաթնաժողովում որոշում են կայացրել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաեւ կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու իրավունքից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ընդգծել է, որ գագաթնաժողովում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց չի բարձրացվել։
«Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների գծով իր պարտքը, նրա իրավունքները կարող են վերականգնվել։ Որոշումը պետք է կայացնի Հայաստանի ղեկավարությունը», – ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է «այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի եւ հայ ժողովրդի շատ դրական եւ կառուցողական ներդրումը ՀԱՊԿ-ում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *