Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են TRIPP-ը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերը:

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընդգծել են այն առաջ մղելու եւ տրամաբանական ավարտին հասցնելու կարեւորությունը: Նրանք կարեւորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:
Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը», – ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *