Արմեն Հովասափյանը գրել է. «Թուրքական քաղաքական մշակույթում սիմվոլիկան երբեք պատահականություն չի եղել, ավելին, Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս խորհրդանիշներին, ժեստերին և արարողակարգային մանրուքներին։ Պետական մակարդակում ընտրված յուրաքանչյուր դետալ տեղավորվում է քաղաքական հաշվարկների և ուղերձների համակարգում։
Այսօր Անթալիայում Նիկոլին օդանավակայանում դիմավորելու համար ընտրվել է ոչ թե, ասենք, առողջապահության, արտաքին գործերի կամ մեկ այլ գերատեսչության ներկայացուցիչ, այլ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալը։
Ինչպես հայտնի է՝ մշակույթն ամբողջավին տեղավորվում է պատմական հիշողության, ազգային ինքնության, ժառանգության և քաղաքակրթական պատկանելության տիրույթում: Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում այս ընտրությունն առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի։
Ըստ էության՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է նաև որպես պատմական հիշողության և ազգային ինքնության շուրջ նոր քաղաքական իրականություն ձևավորելու հնարավորություն։ Մշակութային ոլորտի ներկայացուցչի ընտրությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։ Հայաստանի պատմական հիշողության, ինքնության և պետականության հիմնադրույթների վերանայման շուրջ ընթացող գործընթացներին զուգահեռ Թուրքիան իր խորհրդանշական ժեստերով ևս ընդգծում է, թե հարաբերությունների կարգավորման ինչպիսի միջավայր է պատկերացնում։
Այս համատեքստում դիմավորող պաշտոնյայի ընտրությունն ընգծված քաղաքական ուղերձի մաս է, իսկ թուրքական քաղաքականության մեջ նման ուղերձները երբեք չի կարելի կարդալ միայն իրենց արտաքուստ։
Հ.Գ. Ի դեպ՝ պատկերը հատկապես ուշագրավ ու ամբողջական է դառնում, երբ հիշում ենք, թե ինչպես էր Թուրքիան դիմավորել Ալիևին։ Անթալիայում՝ օդանավի տրապի մոտ կազմակերպել էին պետական բարձր մակարդակի ընդունելություն՝ աղուհացով, պատվո պահակախմբով և թուրքական քաղաքական վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ասեմ, որ այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ»:
դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Leave a Reply