Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնում է, որ կառավարության թիվ 1618-Ն որոշմամբ պետական բյուջեից կրճատումներ են կատարվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրերից։
Նրա հրապարակման համաձայն՝ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրից կրճատվել է 2 մլրդ 770 մլն դրամ, որից 1 մլրդ 660 մլն դրամը նախատեսված է եղել ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, իսկ 1 մլրդ 170 մլն դրամը՝ փորձանմուշների արտադրության համար։
«Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեից հերթական խարդախությունն է իրականացրել` համար 1618-Ն «որոշմամբ» ռազմարդյունաբերության համալիրի զարգացման հոդվածից 2 մլրդ 770 մլն դրամ են կրճատել, որից 1 մլրդ 660 մլն` ռազմական նշանակության գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներից, 1 մլրդ170մլն` փորձանմուշների արտադրությունից։ Նույն «որոշմամբ» 2 մլրդ 290 մլն կրճատել են ԲՏ նախարարության ՏՏ ոլորտի պետական աջակցության ծրագրից։
Բայց դե «լավին լավն ասենք», սրա արդյունքում ռազմարդյունաբերության կոմիտեի կատարողականը հասել է 2020 թվականից հետո աննախադեպ 37%, իսկ փորձանմուշների արտադրության գծով 97%»,-գրել է Քերոբյանը։
դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Leave a Reply