Գիտնականները պարզել են, թե ինչպես են ութոտնուկները սեղմվում իրենց մարմնից փոքր անցքերով

Written by

in

Նոյեմբերի 5-ին Journal of Experimental Biology գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը բացահայտել է, որ ութոտնուկները նեղ անցքերով անցնելիս կիրառում են շարժումների երեք կամ չորս փուլից բաղկացած հաջորդականություն։ Սկզբում նրանք ուսումնասիրում են անցքը շոշափուկներով, ապա հերթով անցկացնում վերջույթներն ու մարմինը։ Հետազոտության արդյունքները կարող են օգնել ստեղծել ճկուն ռոբոտներ, որոնք կկարողանան շարժվել փլուզված շինությունների և դժվարամատչելի տարածքների միջով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *