Blog

  • Ռոբերտ Փլանթն ու Saving Grace-ը սեպտեմբերին համերգ կտան Երեւանում

    2027 թվականի սեպտեմբերի 3-ին Led Zeppelin խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն իր Saving Grace խմբի հետ ելույթ կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին։
    Saving Grace-ը ստեղծվել է 2019 թվականին։ Փլանթից բացի խմբի կազմում են երգչուհի Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, Մեթ Ուորլին (բանջո եւ լարային գործիքներ) եւ թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։
    Փլանթը մշապես շեշտում է, որ Saving Grace-ը հավասարների միություն է, եւ ոչ թե իրեն նվագակցող խումբ։
    Խմբի երաժշտությունը հիմնականում ակուստիկ է. նրա արմատները ձգվում են դեպի հին ֆոլկ, բլյուզ, ամերիկանա եւ գոսպելներ։
    2025 թվականի սեպտեմբերին, վեց տարվա համատեղ ելույթներից հետո, խումբը թողարկեց իր առաջին ալբոմը, որը Փլանթն անվանում է «կորածի ու գտնվածի երգարան»։
    Վերջին տարում խումբը ավելի քան 35 համերգ է տվել Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում: Saving Grace-ը 2026 թվականը կեզրափակի դեկտեմբերին Լոնդոնի Royal Albert Hall-ում կայանալիք երկու համերգով։
    Վերջին համերգներին Saving Grace-ը նոր մշակումներով կատարել է Led Zeppelin-ի մի քանի երգ՝ Ramble On, The Rain Song, Friends, Four Sticks եւ Gallows Pole։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը


    Հասարակություն

    Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր

     Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը։

    Անհատույց արյունատվությունը ԶՊՄԿ աշխատակիցների համար արդեն դարձել է բարի ավանդույթ՝ արտացոլելով մարդկային համերաշխության, հոգատարության և սոցիալական պատասխանատվության արժեքները։

    Այս անգամ ևս մեր գործընկերներն ակտիվորեն մասնակցել են նախաձեռնությանը՝ իրենց ներդրումն ունենալով արյան պաշարների համալրման և մարդկային կյանքերի փրկության գործում։

     

  • Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:

    Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:

    Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը: Կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները՝ ապահովելով սովորողների գործնական հմտությունների զարգացումը, արտադրական միջավայրում ուսումնառությունը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացում:

    Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է. «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է մեր ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»: Նա հույս է հայտնել, որ համագործակցության այս ձևաչափն օրինակելի կլինի այլ գործընկերների համար ևս:

    Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 30 քոլեջների կառուցում, վերակառուցում, նոր գույքով հագեցում, և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը ևս այս ցանկում է: Նպատակն է ունենալ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող հագեցված միջավայր ու բարձրակարգ մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն: Այս համատեքստում կարևորվել է նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանված՝ աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչին էլ միտված է նաև հուշագրի ստորագրումը: Նախարարը հիշատակել է նաև գերակա ուղղություններով սովորողներին տրամադրվող 50.000 դրամի չափով կրթաթոշակի սահմանումը՝ որպես մոտիվացիա ուսանողների համար:

    «Սա մասնագիտացված միակ քոլեջն է էներգետիկայի ոլորտում և մեզ համար ակնհայտ է, որ մասնագիտական ներուժի բավականին մեծ պակաս ունենք հենց նաև ՀԷՑ-ում։ Այս հուշագիրը զարգացման նոր շրջափուլ կբացի քոլեջի համար»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: Նա հաստատել է իր պատրաստակամությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակը տարբեր ձևաչափերով՝ մինչև նույնիսկ կրթաթոշակների տրամադրում, որը կարևոր է սովորողների մոտիվացիայի բարձրացման նաև ՀԷՑ-ում աշխատելու հեռանկարի առումով:

    Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնակի կարևորելով ՀԷՑ-ի մասնագիտական ներուժի, տեխնիկական հնարավորությունների և գործնական փորձի ներգրավումը մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացում: Շեշտադրված է նաև մանկավարժական աշխատողների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ներառյալ վերապատրաստումների, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

  • Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար

    Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունը ինչ-որ փաստաթղթերի, որոնք ընդհանրապես փակ բնույթ են կրում»,- ասել է նախարարը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։

    Նա կասկած է հայտնել, որ պետք է «նման կեղծ դաշնակցին այս կարգի հարցերով այսօր լիարժեք հասանելիություն տալ փաստաթղթերին, որոնք բավականին փակ բնույթ են կրում»։ Նախարարը պարզաբանել է, որ, հիպոթետիկ դատելով, փակ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ այնքան ի շահ այն երկրների, որոնք իրապես մտադիր են զարգացնել տվյալ ինտեգրացիոն միավորումը «լավ, համերաշխ, համախմբող հունով»։

    Ռիժենկովն ընդգծել է, որ ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել վերաբերմունքը ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին երկրի մասնակցության նկատմամբ։ Նա դա անվանել է «պասիվ մասնակցություն», որի դեպքում Հայաստանն այդ միավորումներից վերցնում է այն, ինչ իրեն ձեռնտու է։

    «Դա ինչ-որ գիտելիքների և այդ միավորումներին մասնակցությունից բխող ինչ-որ առավելության օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ, քանի որ մենք ուզում ենք ուժեղ լինել, մենք ուզում ենք համերաշխ լինել և՛ քաղաքական հարցերում, և՛ տնտեսական հարցերում, և՛ անվտանգության հարցերում»,- ասել է բելառուս նախարարը։

    «Ստացվում է այսպիսի իրավիճակ. «Ես ձեզնից կընտրեմ այն, ինչ ինձ հետաքրքիր է՝ գազի, նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառող,- մնացածը մեզ չի հուզում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ընդգծել է Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումը։

  • ԱՄՆ-ում հայտնաբերել են չափազանց հազվագյուտ վառ դեղին ձուկ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օսվեգո նավահանգստում կենսաբանները հայտնաբերել են անսովոր վառ դեղնանարնջագույն բուրբոտ ձուկ։ Նրա արտասովոր գունավորումը պայմանավորված է քսանթոխրոմիզմ կոչվող հազվագյուտ կենսաբանական երևույթով, որի հետևանքով ձկան բնական պիգմենտացիան փոխվում է։ Ձուկն ուղարկվել է Քորնելի համալսարան՝ առողջական վիճակի և պոպուլյացիայի առանձնահատկությունների ուսումնասիրության համար։

  • ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է․ ինչ նախագիծ էր քննարկվում

    ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը։

    «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։

    Ընդդիմադիր խմբակցությունները նիստին չէին մասնակցում։

    դիտվել է 0 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

  • Փլուզում Բրուքլինում. կան զոհեր և վիրավորներ

    Փլուզում Բրուքլինում. կան զոհեր և վիրավորներ

  • Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում

    Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին պահվում է «ԱԱԾ պադվալում», լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

    «Ադրբեջանցի զինվորը պահվում է աննախադեպ լավ պայմաններում, իսկ իր կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է պահվում աննախադեպ վատ պայմաններում, սա է այս իշխանության իրական դեմքը»,- նշեց նա։

    Գրիգորյանն ընդգծեց՝ երբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները լավ են, թող գնա մի ամիս այնտեղ մնա։

    «Ընդհանրապես, արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի, ինքն այս փուլում իշխանության համար կարևոր է որպես Ալիևի Սահմանադրությունը գրող անձ, ոչ մի բան ավել»,- հավելեց Գրիգորյանը։

  • ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

    ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով

    Ժամանակավոր արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից և կվերաբերի սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանմանը:

  • «Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնության

    Նախագծի իրականացման մեկամյա ժամկետն ավարտվել է դեռևս 2026 թվականի մարտին, սակայն նախաձեռնությունը մինչև օրս գործնական ընթացք չի ստացել: Այդ իսկ պատճառով զուգահեռաբար պաշտոնական նամակով դիմել ենք Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ ակնկալելով, որ նրա անմիջական ուշադրության և հետևողականության ներքո Դաշնային խորհուրդը կհստակեցնի նախագծի իրականացման կոնկրետ քայլերն ու ժամկետները։