Ռոբերտ Փլանթն ու Saving Grace-ը սեպտեմբերին համերգ կտան Երեւանում

Written by

in

2027 թվականի սեպտեմբերի 3-ին Led Zeppelin խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն իր Saving Grace խմբի հետ ելույթ կունենա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին։
Saving Grace-ը ստեղծվել է 2019 թվականին։ Փլանթից բացի խմբի կազմում են երգչուհի Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, Մեթ Ուորլին (բանջո եւ լարային գործիքներ) եւ թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։
Փլանթը մշապես շեշտում է, որ Saving Grace-ը հավասարների միություն է, եւ ոչ թե իրեն նվագակցող խումբ։
Խմբի երաժշտությունը հիմնականում ակուստիկ է. նրա արմատները ձգվում են դեպի հին ֆոլկ, բլյուզ, ամերիկանա եւ գոսպելներ։
2025 թվականի սեպտեմբերին, վեց տարվա համատեղ ելույթներից հետո, խումբը թողարկեց իր առաջին ալբոմը, որը Փլանթն անվանում է «կորածի ու գտնվածի երգարան»։
Վերջին տարում խումբը ավելի քան 35 համերգ է տվել Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում: Saving Grace-ը 2026 թվականը կեզրափակի դեկտեմբերին Լոնդոնի Royal Albert Hall-ում կայանալիք երկու համերգով։
Վերջին համերգներին Saving Grace-ը նոր մշակումներով կատարել է Led Zeppelin-ի մի քանի երգ՝ Ramble On, The Rain Song, Friends, Four Sticks եւ Gallows Pole։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *