ՀՀ վարչապետի տեսանյութերը լայն արձագանք են գտել Թուրքիայում

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անթալիայից հրապարակած տեսանյութերը լայն արձագանք են գտել թուրքական մամուլում։ Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել վարչապետի առօրյայից դրվագները, որոնք նա ներկայացրել է իր տեսանյութերում, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես, թուրքական մամուլն անդրադարձել է Անթալիայից վերցրած բանանին, որը Փաշինյանը ճանապարհին դրել էր բաճկոնի ներքին գրպանը, իսկ ավելի ուշ՝ Դուբլին հասնելուն պես, հանել և դրել սեղանին։

Թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են նաև Փաշինյանի թեյախմության դրվագը՝ այն ներկայացնելով որպես գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս տեղի ունեցած ուշագրավ պահերից մեկը։

Այսպիսով, ՀՀ վարչապետի հրապարակած առօրյա բնույթի տեսանյութերը ոչ միայն հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում, այլև հայտնվել թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

 

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *