ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավու

Written by

in

Հայաստանը խաղադրույք է կատարել նրանց վրա, ովքեր նրա կարիքը չունեն և փնտրում են հնարավորություն այն վերածելու ևս մի հակառուսական որջի, ուստի` ՀԱՊԿ-ում երկրին ձայնի իրավունքից զրկելը տրամաբանական է։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կլիմովը։

«Այս տեսակի որոշումը, որի մասին, ցավոք, այժմ հայտարարվել է, բնականաբար բխում է Հայաստանի ներկայիս կառավարության գործողություններից», – նշել է Կլիմովը։

Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարեցտարի անցնում է անցնում է Ռուսաստանի համար անցանկալի երկրների կողմը։

Նրա խոսքով՝ Հայաստանին ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը երկար ժամանակ էր մշակվում։ Պատգամավորը հավելել է, որ ինքը որևէ փաստարկ չունի այն մասին, որ Փաշինյանի ղեկավարությամբ Երևանը մտադիր էր կառուցողական ներդրում ունենալ ՀԱՊԿ-ի համատեղ աշխատանքում։

Անդրեյ Կլիմովը համարում է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելը կարող է հարված լինել երկրի ապագային։

Սենատոր Վլադիմիր Ջաբարովը նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում իր դիրքորոշման պատճառով Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու իր ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցներին։

«Հայաստանը դանդաղում է՝ անորոշության մեջ լինելով, թե ինչ անել, քանի որ մինչև տարեվերջ ժամանակ ունի հանրաքվեի միջոցով որոշում կայացնելու՝ անդամակցե՞լ Եվրամիությանը, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Կարծում եմ՝ ներկայիս հայ ղեկավարները կրակի հետ են խաղում, քանի որ ռիսկի են դիմում կորցնելու իրենց ամենահավատարիմ և հուսալի դաշնակիցներին Ռուսաստանում և ՀԱՊԿ-ի մյուս երկրներում», – նշել է Ջաբարովը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու որոշումը նախապես որոշված էր։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *