Category: SyunyacErkir

  • Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին

    Ռուսաստանի վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

    «Կառավարությունը և ոլորտի պատասխանատու կառույցները վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ շուկան կայունացնելու համար։ Առաջացած խնդիրները կլուծվեն, և վառելիքի շուկան կվերադառնա բնականոն աշխատանքի»,- նշել է նա։

  • ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

    ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

    ԿԸՀ-ն կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու պահանջով:

     

  • ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

    Միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։

    ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

    Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։

    Քննարկումների ընթացքում կներկայացվեն «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի գնահատմանը, դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի քարտեզագրմանը և դրանց առաջնահերթությունների սահմանմանը, Հայաստանի օրենսդրության հնարավոր ներդաշնակեցմանը Էներգետիկ համայնքի իրավական համակարգին, ինչպես նաև էլեկտրաէներգիայի պահեստավորման ոլորտի կարգավորումների մշակմանը։

    Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։

    Հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ Եվրամիությունը ցանկանում է օգնել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանան դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ այդ նպատակով Եվրամիությունից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։

     

  • ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավոր արարողությամբ կհանձնվեն Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորների մանդատները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև երեկ ուշ երեկո գործընթացը շարունակում էր մնալ խիստ անորոշ, հատկապես իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։

    Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև երեկ կեսգիշեր իշխանական թիմում վերջնական հստակություն չկար, թե ովքեր են ստանալու պատգամավորական մանդատ, իսկ ովքեր՝ ինքնաբացարկ ներկայացնելու։

    Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և, ըստ մեր տեղեկությունների, մինչև այժմ վերջնական ցուցումներ չեն տրվել, թե ՔՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։

    «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ հենց այդ պատճառով այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայանան 64-ից զգալի ավելի թվով իշխանական թեկնածուներ։ Չի բացառվում, որ նրանց մի մասը միայն տեղում կտեղեկանա՝ պետք է ընդունի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ներկայացնի ինքնաբացարկի դիմում։

    Այս պահի դրությամբ իշխանական ցուցակի անցողիկ հատվածն ավարտվում է Էդուարդ Աղաջանյանով՝ DJ Էդո։ Սակայն, հաշվի առնելով, որ ինքնաբացարկների և հնարավոր կադրային նշանակումների վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, չի բացառվում, որ վերջին պահին նոր փոփոխություններ լինեն։

    Այսպիսով, թեև մանդատների հանձնման արարողությունը նախատեսված է հանդիսավոր ձևաչափով, իրականում այն կարող է վերածվել նաև վերջին րոպեի քաղաքական որոշումների և ինքնաբացարկների գործընթացի, հատկապես իշխանական թիմի համար»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • ՁՈՐԱՍՏԱՆ ԵՎ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ԳՅՈՒՂԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ

    Կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Ձորաստան և Վերին Խոտանան գյուղական բնակավայրերում, հանդիպել բնակիչների հետ և ներկայացրել նշյալ գյուղերի վարչական նոր ղեկավարներին՝ Հրայր Եփրեմյանին և Մուշեղ Մարտիրոսյանին։

    Իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարներ Գևորգ Հարությունյանին և Ռաֆայել Գրիգորյանին՝ այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նոր ղեկավարներին մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ գյուղերի զարգացմանն ու բնակիչների բարօրությանն ուղղված պատասխանատու գործունեության ընթացքում։

    Եվ՛ Ձորաստան, և՛ Վերին Խոտանան գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, գյուղատնտեսական տեխնիկայի ապահովմանը, հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխությանը, ջրագծի շահագործման ժամկետներին և այլն։

    Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվել է սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարել ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։

    Կապանի համայնքապետարան/Kapan municipality

  • Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ

    Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ:

    Այս մասին հայտնում է Türkiye-ն, նշելով, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ս-400 համալիրների հարցով շարունակվող երկխոսության մասին և նշել ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական շփումների բարելավումը։

    Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդգծել է, որ երկրի պաշտպանական պլանավորումը հիմնված է ընթացիկ և ապագա սպառնալիքների վերլուծության վրա։

  • Ովքե՞ր են ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատ ստացած պատգամավորները

    «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են․

    1․Սաղաթելյան Իշխան Վաչիկի

    2․ Գրիգորյան Աննա Արամի

    3․  Խաչատրյան Սևակ Սասունի

    4․  Խաչատրյան Արթուր Լեվոնի

    5․ Վարդանյան Քրիստինե Մարտինի

    6․ Վարդանյան Աղվան Արշավիրի

    7․Մանուկյան Գեղամ Ազատի

    8․ Խամոյան Ագնեսա Պողոսի

    9․ Քոչարյան Լևոն Ռոբերտի

    10 Սարգսյան Արթուր Լավրենտի

    11․ Գալստյան Լիլիթ Սերյոժայի

    12․ Մանուկյան Մեսրոպ Գևորգի

  • ԿԸՀ-ն քննում է իր կողմից գրանցված պատգամավորի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալը

    Քաղաքական քինախնդրություն, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

    «Քաղաքական հետապնդումները շարունակվում են․

    -Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026

    -Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:»։ 08.07.2026

    – Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026

    ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»,-նշել է նա։

  • Զինծառայող է մահшցել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

    Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

    Կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

     

  • Հայ գերիների շինծու դատավարությունը Բաքվում. ելույթ են ունեցել դատախազները

    Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։

    Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը հանդես են եկել ելույթներով։

    Դատախազները հայտարարել են, թե քրեական գործով բոլոր «ապացույցներն» իբր համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն ուսումնասիրվել են առաջին ատյանի դատարանում։

    Բացի այդ, «դատավորը» հայտարարել է, որ պաշտպանյալների հետ առանձնազրույց ունենալու մասին «փաստաբանների» միջնորդությունը քննվել է, և հարցը լուծվել է։

    Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։

    Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

    Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

    arm.sputniknews.ru