Category: SyunyacErkir

  • Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով

    Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն նոր վարչապետ Էնդի Բըրմենի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

    Էնդի Բըրմենը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ 

    Լրագրողները Պեսկովին հարց են տվել այն մասին, թե արդյոք կապված այս ամենի հետ՝ Կրեմլում հույսեր կան Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։

    «Ոչ, նման հույսեր մենք չենք փայփայում։ Նման հույսեր մենք չունենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։

  • ԿԸՀ-ն հրապարակել է ՔՊ պատգամավորների ցանկը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավորական մանդատ ստացող թեկնածուների ցանկը։

    Ընտրական ցուցակի առաջին մասից պատգամավորական մանդատ են ստանում՝

    Ռուբեն Կարապետի Ռուբինյանը,

    Վահագն Հովիկի Ալեքսանյանը,

    Ալխազ Աղաբեկի Ղազարյանը,

    Արայիկ Էդուարդի Հարությունյանը,

    Հայկ Արսենի Կոնջորյանը,

    Արուսյակ Թովմասի Ջուլհակյանը,

    Հասմիկ Արմենի Հակոբյանը,

    Արմեն Էդմոնդի Խաչատրյանը,

    Արուսյակ Լևոնի Մանավազյանը,

    Արթուր Ղարիբի Հովհաննիսյանը,

    Վիլեն Կարենի Գաբրիելյանը,

    Սոնա Արայի Ղազարյանը,

    Արման Աշոտի Եղոյանը,

    Զարուհի Վալերիանի Բաթոյանը,

    Սասուն Մեխակի Միքայելյանը,

    Սիսակ Արմենի Գաբրիելյանը,

    Նազելի Հրաչի Բաղդասարյանը,

    Բաբկեն Էդիկի Թունյանը,

    Տաթևիկ Մաթևոսի Գասպարյանը,

    Լևոն Գագիկի Լևոնյանը,

    Արաքսյա Պողոսի Վարդանյանը,

    Քնարիկ Համլետի Հարությունյանը,

    Նարեկ Հրազդատի Գրիգորյանը,

    Արփինե Հրահատի Դավոյանը,

    Հակոբ Կարապետի Սիմիդյանը,

    Գարիկ Մնացականի Սարգսյանը,

    Վահե Մոլոդյայի Ղալումյանը,

    Լուսինե Խաչիկի Բադալյանը,

    Սարիկ Սամվելի Մինասյանը,

    Սերգեյ Պապաշի Բագրատյանը,

    Լիլիթ Համբարձումի Մինասյանը,

    Սարգիս Հայկի Խանդանյանը,

    Մարիամ Աշոտի Պողոսյանը,

    Միքայել Արմենի Խաչատրյանը,

    Ծովինար Գևորգի Վարդանյանը,

    Տրդատ Նորիկի Սարգսյանը,

    Նատալիա Արամի Սինորյանը,

    Լյուդվիկ Արիստակեսի Գյուլնազարյանը,

    Թագուհի Արարատի Ղազարյանը,

    Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը,

    Սուրեն Մկրտչի Հովհաննիսյանը,

    Լիլիթ Սասունի Ստեփանյանը,

    Վլադիմիր Գագիկի Խաչատրյանը,

    Սուզաննա Վարդգեսի Սարգսյանը,

    Նարեկ Սամվելի Ղահրամանյանը,

    Ռուզաննա Գրիգորի Երեմյանը,

    Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը,

    Տարոն Արթուրի Չախոյանը,

    Մարիա Էդվարդի Կարապետյանը,

    Նարեկ Աբրահամի Բաբայանը,

    Նելլի Էդիկի Բավեյանը,

    Ահարոն Մամիկոնի Սահակյանը,

    Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը,

    Նոնա Գագիկի Հովհաննիսյանը,

    Արամ Մայիսի Խաչատրյանը,

    Հռիփսիմե Աշոտի Գրիգորյանը,

    Գոռ Մնացականի Արշակյանը,

    Տիգրան Վանուշի Գալստյանը,

    Լուսինե Հրահատի Ավետիսյանը,

    Ռոման Բարազդատի Համբարձումյանը,

    Էդուարդ Արթուրի Աղաջանյանը։

    Ընտրական ցուցակի երկրորդ մասից պատգամավորական մանդատ են ստանում՝

    Ռուստամ Զուրբայի Բաքոյանը,

    Ալեքսեյ Իվանի Սանդիկովը,

    Կնյազ Թամիդի Հասանովը։

     

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի մանդատ ստացած պատգամավորների անունները հայտնի են

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 21-ի նիստում հաստատված արձանագրության համաձայն՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել և մանդատ է տրամադրել 29 թեկնածուի։

    Ստորև ներկայացված են մանդատ ստացած անձինք.

    Արմեն Ավչյան

    Նարեկ Կարապետյան

    Արամ Վարդևանյան

    Դավիթ Ղազինյան

    Ռուբեն Մխիթարյան

    Արեգ Հովսեփյան

    Մամիկոն Ասլանյան

    Մարիաննա Ղահրամանյան

    Հայկ Սուքիասյան

    Արգիշտի Դարբինյան

    Իրինա Յոլյան

    Էդգար Ղազարյան

    Տիգրան Աբրահամյան

    Լենա Մաթևոսյան

    Անդրանիկ Գևորգյան

    Հայկ Ֆարմանյան

    Գրիշա Թամրազյան

    Լիանա Գասպարյան

    Վաղինակ Վարդանով

    Գառնիկ Դավթյան

    Լիանա Մանուկյան

    Հարություն Մնացականյան

    Վրույր Այվազյան

    Սյուզաննա Ավետիսյան

    Հարություն Հարությունյան

    Շիրազ Մանուկյան

    Անուշ Միրզոյան

    Անուշավան Մանուչարյան

    Հասմիկ Ենգորյան

  • Նավակատիք եւ վերաօծում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցում

    2026 թ հուլիսի 1112-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողություններ, որոնք կատարեց Սյունյաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

    Հուլիսի 11-ին կատարվեց եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։

    Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը, կայացավ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

    Տոնակատարությանը մասնակցում էին հարյուրավոր գորիսեցիներ և հյուրեր հանրապետության տարբեր վայրերից։

    ***

    1897 թվականին Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները նախաձեռնում են Գորիս քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը՝ Վարարակն գետի աջ ափին: Կառուցման համար կազմակերպվում է հանգանակություն, որին մասնակցել է ողջ քաղաքը։

    Ըստ բանավոր վկայությունների՝ եկեղեցու կառուցումը ղեկավարել է իտալահայ ճարտարապետ։

    Եկեղեցին 1903 թվականին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, բացվել է 1904 թվականին, սակայն գմբեթ եւ խորան չի ունեցել։

    1920 թվականին եկեղեցում կատարվել է Գարեգին Նժդեհի եւ Արուսյակ Մինասյանի պսակադրությունը։

    1921 թ. փետրվարի 21-ին Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել նաեւ Գարեգին Նժդեհի Սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը։

    Հատկանշական է, որ այդ զորավոր սրբավայրի հիմնադրումը նաեւ նախա պատմություն ունի:

    Ըստ ավանդության՝ Բարդուղիմեոս առաքյալը, Պարսկաստանից անցնելով Հայաստան, անցել է այս վայրով, եկեղեցու տեղում մի փոքրիկ վկայարան է կառուցել (նախկինում այդպիսի սովորություն է եղել):

    Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակ, այստեղ կառուցվել է մի փոքրիկ մատուռ: Նախկինում եկեղեցիներ կառուցվել են ո՛չ թե պատահական վայրերում կամ՝ ըստ հարմարավետության, այլ՝ 40 օր ծոմ են պահել, աղոթք են արել, որպեսզի Տեր Աստված ցույց տա, թե որտեղ կառուցեն տվյալ սրբավայրը, այսինքն՝ սրբավայրերը կառուցվել են Տիրոջ հայտնության շնորհիվ:

    Պատահական չէ Խրիմյան Հայրիկի՝ Սուրբ Էջմիածնից գալն ու օծելը, Գարեգին Նժդեհի՝ հենց այս եկեղեցում Սպարապետ օծվելը, սա այն պարագայում, երբ Սպարապետը հաճախակի Տաթեւի վանքում էր մնում, պատահական չէր Սպարապետի ամուսնությունը հենց այս եկեղեցում:

    Եկեղեցին գործել է մինչեւ 1926 թվականը։

    Փակվելուց հետո օգտագործվել է որպես հացամթերման պահեստ, այնուհետեւ՝ մինչեւ 1988 թվականը, եղել է երկրագիտական թանգարան։

    Վերաբացվել է 1989 թվականի դեկտեմբերին։

    1897-1904 թթ. Գորիսում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 1995-ին սկսեցին վերանորոգման աշխատանքները:

    Սուրեն Խաչատրյանի եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ջանքերով եկեղեցին ձեռք բերեց իր վերջնական ու ամբողջական տեսքը:

    1997-ի դեկտեմբերի 20-ին` ժողովրդական տոնախմբության վերածված օրը, հանդիսավոր պատարագով եւ օծման արարողությամբ վերաբացվեց Սբ Գրիգոր Լուսավորիչը:

    Խաչի օծման արարողությունը կատարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:

    https://www.facebook.com/reel/2476896319467796

     

  • Նվեր Զելյայի «Սյունիքը»

    Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց մեր գործընկեր Նվեր Զելյայի «Ես…» անհատական ֆոտոցուցահանդեսը։

    Լուսանկարներում Նվերը մեկտեղել է Սյունիքի բնության ողջ հմայքն ու մարդկանց՝ ներկայացնելով մարզն իր գույներով, դեմքերով ու պատմություններով։

    Շուտով «Ես…» ցուցահանդեսը կհյուրընկալվի նաև հանրապետության այլ քաղաքներում։

  • Գրեթե 100 ԱՄՆ զինծառայnղ է վիրավnրվել այս ամիս իրանական hարվածների հետևանքով. CBS

    Մերձավոր Արևելքի տարածաշրջանում բազաների վրա իրանական բազմաթիվ ավիահարվածների հետևանքով այս ամիս գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին CBS News-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

    Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը CBS News-ին տված հայտարարության մեջ հաստատել է թվերը՝ ասելով, որ հուլիսի 7-ից ի վեր ինչ-որ աստիճանի վիրավորում է ստացել գրեթե 100 մարդ, որոնց 96%-ն արդեն վերադարձել է ծառայության:

    «Նրանք վճռական են տրամադրված վերադառնալու պայքարին: Ստացված վնասվածքների ճնշող մեծամասնությունը թեթև ցնցումներ են եղել», – ասել է Փարնելը:

    Պենտագոնը հանրայնորեն չի հրապարակել իրանական հարձակումների վերջին ալիքից վիրավորված զինծառայողների կամ վնասների գնահատականների հստակ թիվը:

    Զինված ուժերի Կորուստների վերլուծության պաշտպանական համակարգը (DCAS) թվարկում է ԱՄՆ-Իրան հակամարտության սկզբից ի վեր մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 413 ԱՄՆ զինծառայողի, սակայն այդ ցուցակը չի ներառում այս ամսվա որևէ վիրավորում: DCAS-ի կայքի այլ հատվածում զինվորականները նշում են 427 վիրավորման մասին: Անցյալ հանգստյան օրերի մահվան դեպքերը չհաշված՝ զոհվել է շուրջ 14 ամերիկացի:

    Նշենք, որ Թրամփը երդվել է պատասխան քայլեր ձեռնարկել Հորդանանում տեղի ունեցած մահվան դեպքերի համար՝ գրելով, որ Իրանը վճարելու է այդ սպանությունների համար:

    Նա ասել է, որ այդ հրահանգը տրվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնին և ռազմական այլ ղեկավարների:

  • Անահիտ Մանասյանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել «Գորիս» քրեակատարողական հիմնա

    Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշատանքային այցը Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

    Հուլիսի 20-ին Անահիտ Մանայանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։

    Քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Բաղդասարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։

    Ազատությունից զրկված անձինք բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր:

    Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

    Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

    Անահիտ Մանասյանը ընդգծում է նաև, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, ինչը պետք է պատշաճ հասցեավորում ստանա։

    Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

    Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

  • ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP

    Միացյալ Նահանգները մոտենում են Իրանի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության սկզբին՝ Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների զոհվելուց հետո։

    The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Պենտագոնն արդեն սկսել է ավելացնել ռազմական ինքնաթիռների թիվը Մերձավոր Արևելքում։

    Միաժամանակ, ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնումը լուրջ մարտահրավերների է բախվում։

    ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակված են հակաօդային պաշտպանության միջոցների և հեռահար հրթիռների պակասող պաշարներով, ինչպես նաև նյութատեխնիկական դժվարություններով, որոնք կապված են տարածաշրջան լրացուցիչ զորքեր և տեխնիկա տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների հետ՝ հաշվի առնելով նախկինում ստացված մարտական վնասվածքները։

  • Ռուբիոն հայտարարել է Ֆիլիպիններում Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլիներ հանդիպել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

    «Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է։ Բայց մենք պատրաստ կլինեինք հանդիպել նրանց հետ։ Անշուշտ»,- ասել է Ռուբիոն՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է հանդիպել Լավրովի կամ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ Ֆիլիպիններում կայանալիք հիշյալ միջոցառումների շրջանակում։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կլինի հուլիսի 19-ից 23-ը։ Նա կունենա, ի թիվս այլոց, երկկողմ հանդիպումներ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։

    Լավրովը նույնպես կմասնակցի Մանիլայում անցկացվող ԱՍԵԱՆ-ի նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովն այդ միջոցառումներին կմասնակցի հուլիսի 21-ից 23-ը։

  • Մասնագիտական տոնը` Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

    Քաջարանում կամ ինչպես հնում էին ասում՝ լեռնագործների քաղաքում, հուլիսի 17-ին նշվեց հանքագործի և մետալուրգի օրը:

    Տոնը սկսվեց քաղաքի մշակույթի պալատի բակից, որտեղ հյուրասիրություն էր նախատեսված:

    Օրը նշանավորվեց նաև նրանով, որ կազմակերպվել էր կոմբինատի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի օպերատոր, լուսանկարիչ և վավերագրող Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը: Երեք տասնամյակ Նվերի լուսանկարչական ապարատի և տեսախցիկի օբյեկտիվները վերակենդանացրել են դեմքեր ու իրադարձություններ, Սյունիքի բնությունը, լեռնաշխարհը:

    Պալատի ճեմասրահում հավուր պատշաճի խոսքեր հնչեցին ցուցահանդեսի բացման առիթով: Նվեր Զելյային հանձնվեց կոմբինատի գլխավոր  տնօրենի շնորհակալագիրը` ընկերության արժեքները տարածելու և հանրահռչակելու համար:

    Ի դեպ, պալատի ճեմասրահում Կապանի երկրագիտական թանգարանը տարածաշրջանի  հանքարդյունաբերությանն առնչվող  ցուցադրանք էր կազմակերպել, ինչից  ակներև էր, որ մետաղների  հանույթը մեր երկրում հազարամյակների պատմություն ունի:

    Տոնական օրվա պաշտոնական մասը պալատի դահլիճում էր:

    Օրհնանքի խոսք հնչեցրեց Քաջարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը:

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ շնորհավորելով ներկաներին և արժևորելով տարբեր սերնդի լեռնագործների վաստակը, բարձր գնահատեց նրանց դերը ձեռնարկության կայացման գործում: Բանախոսը նաև հայտնեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդյունահանվել է 12 միլիոն տոննա հանքաքար, ինչը կոմբինատի պատմության մեջ ռեկորդային է՝ վեց ամսվա կտրվածքով: Նա նաև ներկայացրեց վերջին 1,5 տարում ընկերության տեխնիկական վերազինման ոլորտի ձեռքբերումները՝ մասնավորապես ժամանակակից մեքենաների և սարքավորումների հայթայթման առումով:

    Այդ նպատակով հատկացվել է 50 միլիարդ դրամ:

    Ավելի քան յոթ միլիարդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերին և համայնքային աջակցությանը:

    Դե, իսկ հարկային մուտքերի առումով ընկերությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջատարը։

    Սակայն կոմբինատի նշանակությունը չի չափվում միայն արտադրության ծավալներով: Կարևոր քայլեր են իրականացվում նաև կորպորատիվ կառավարման ու կայուն զարգացման ոլորտներում: Այս համատեքստում ընկերության գլխավոր տնօրենը մասնավորապես նշեց. «ԶՊՄԿ-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին: Երկու տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով և  գերազանցել միջազգային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը: Ես հատկապես հպարտ եմ, որ, հակառակ տարածված կարծրատիպերի, հենց հանքարդյունաբերական ոլորտում է գրանցվում բիզնեսի առաջատար չափանիշների ներդրման նման հաջողություններ»:

    Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր խոսքում ընդգծեց՝ Քաջարանն այն քաղաքն է, որ կյանք է առել հատկապես հանքագործի քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Այս  համատեքստում նա մասնագիտական տոնի առթիվ ջերմ բարեմաղթանքներ հղեց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ:

    Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ընկերության 18 աշխատակից  արդյունավետ գործունեության և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն  կատարելու համար արժանացան ընկերության գլխավոր տնօրենի շնորհակալագրերին և պատվոգրերին:

    Արդեն երկու տարի է՝ տոնական օրերին զուգահեռ Երևանի պետհամալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը Քաջարանում անցկացնում է «Պատանի երկրաբանի ճամբար» միջոցառումը: Դրան մասնակցում են Սյունիքի տարբեր համայնքների բարձր դասարանցիներ, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար դիմել են այդ ֆակուլտետը: Ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը պատմեց վերջին տարիներին երկրաբանի մասնագիտության հանդեպ աճող հետաքրքրության մասին` ասելիքը մեծադիր էկրանին ներկայացնելով թվերի լեզվով: Բանախոսը կարևորեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ոլորտի ընկերությունների սերտ համագործակցությունը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ:

    Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով:

     

    Վահրամ Օրբելյան

    Լուսանկարները՝ Իզա Ասծատրյանի