Category: SyunyacErkir

  • Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում. Միջազգայնա

    Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական համագործակցության վրա՝ ի տարբերություն ապրիլի 1-ին կայացած Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան հանդիպման, որի օրակարգում գերակշռում էին տարածաշրջանային և անվտանգային հարցերը։

    Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ այս այցերը պետք չէ դիտարկել առանձին, քանի որ դրանք շարունակվող քաղաքական երկխոսության մաս են։

    «Տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն իրականում այդպես չէ։ Սա ավելի շատ Հայաստանի փորձն է՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, սակայն Միշուստինի այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Երևանը չի կտրում կապերը Մոսկվայի հետ և փորձում է պահպանել բալանսը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ այցն ունի նաև քաղաքական նշանակություն Ռուսաստանի համար։

    «Մոսկվայի համար կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է մնալ իր ազդեցության գոտում, և երկկողմ կապերը պահպանվում են՝ չնայած առկա լարվածությանը։ Իսկ Փաշինյանի ներքաղաքական օրակարգի տեսանկյունից այցը տեղի ունեցավ քաղաքական ակտիվ փուլում, երբ երկրում շարունակվում են հետընտրական գործընթացները։ Այդպիսով՝ վարչապետը փորձում է ցույց տալ, որ արտաքին քաղաքականության մեջ պահպանում է կայունությունը և աշխատում է բոլոր ուղղություններով»,- նշեց միջազգայնագետը։

    Միաժամանակ, Դավիթ Կարապետյանի գնահատմամբ, երկու երկրների միջև փոխադարձ վստահության մակարդակը վերջին տարիներին նվազել է։

    «Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացել է, իսկ Հայաստանը փորձում է միաժամանակ զարգացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, ինչը բավական ռիսկային քաղաքականություն է։ Երևանը փորձում է չկորցնել Մոսկվային, բայց նաև խորացնել կապերը Արևմուտքի հետ։ Սակայն իրական արդյունքը կախված է ոչ թե նման այցերից, այլ այն հանգամանքից, թե արդյոք երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն պահպանելու և զարգացնելու այդ հարաբերությունները»,- եզրափակեց նա։

  • Նարեկ Կարապետյանը վերցնելու է պատգամավորական մանդատը

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրությունների արդյունքներին, հայտարարեց, որ իրենք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն պայքարը միայն փողոցային ձևաչափով չեն պատկերացնում։

    «Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

    Միաժամանակ Կարապետյանը շեշտեց, որ փողոցային պայքար, այնուամենայնիվ, լինելու է։

    «Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- նշեց նա։

    Կարապետյանը նաև հաստատեց, որ Նարեկ Կարապետյանը անձամբ վերցնելու է պատգամավորական մանդատը։

  • Հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահան

    2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

    Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

    «Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

    Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։

    Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։

    tert.am

  • Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը քնեցումից չի արթնացել

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։

    «Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

    «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։

     

  • Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին

    Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։

    Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։