Category: SyunyacErkir

  • Կաթողիկոսը եկեղեցականների նոր նշանակումներ է կատարել

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։

    Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։

    Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։

    Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանը և Տ. Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով

    Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

    Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամինարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղ

    Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ 

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։

    Կառույցից տեղեկացնում են, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32 կմ երկարությամբ ճանապարհ։ Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։

    Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։ Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին:

    Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

    Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

     

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր չորրորդ

    Փառատոնի՝ հուլիսի 7-ի, չորրորդ օրվա ծրագիրը խորագիր ուներ` «Փառերգել Փարաջանովին» և իր բնույթով տարբերվում էր նախորդ օրերից: Նախահամերգային հարցազրույցի շրջանակում  նախ բեմահարթակում ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն էր, ում ստեղծագործություններն ընդգրկում են նվագախմբային, օպերային, բալետային, կամերային և կինոյի երաժշտությունը: Նա համադրում է ժամանակակից երաժշտությունը հին տեքստերի հետ։ Բանախոսն  ընդհանուր գծերով  ներկայացրեց բեմադրությունը` հայտնելով , որ փառատոնի  գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի  ցանկությունն էր, որ առաջնախաղը լինի Կապանում` փառատոնի  շրջանակում:

    «Փառերգել Փարաջանովին»-ը երաժշտական, գրական, տեսողական ստեղծագործություն է` ստեղծված վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչված  փարաջանովյան աշխարհով: Բեմահարթակում «Musicatreise»  վոկալ անսամբլի  տասներկու երգիչներն էին` Մարսելում հայտնի դիրիժոր Ռոլանդ Հայրապետյանի ղեկավարությամբ:

    Էկրանին սահում էին փարաջանովյան կոլաժների պատկերներ, կինոռեժիսորի նկարահանած ֆիլմերից դրվագներ, որոնք վերակենդանացնում էին նրա մանկության  երազային աշխարհը: Այս ամենը միահյուսվում էր վոկալ անսամբլի երգեցողության հետ: Հանդիսականը մեկուկես ժամ փարաջանովյան աշխարհում էր և որոշ չափով հաղորդակից  եղավ Փարաջանով մարդուն  և նրա դժվար ընկալելի  արվեստին:

    Վահրամ Օրբելյան

  • ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն

    Ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանին հասցված հարվածների նոր շարքը՝ գրոհելով ավելի քան 80 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

    «Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանին հասցված հարձակողական հարվածների նոր փուլը՝ ճշգրիտ զինամթերքի կիրառմամբ գրոհելով ավելի քան 80 թիրախ»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

    Հրամանատարությունը պնդում է, որ դա դարձել է պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի վերջերս կատարած հարձակումներին։

    Հարձակման են ենթարկվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակ։

    «ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարական կետերին, ափամերձ ռադարներին, հականավային հրթիռային համակարգերին և ԻՀՊԿ ավելի քան 60 մոտորանավակ Հորմուզի նեղուցում և դրա մոտակայքում, որպեսզի թուլացնեն միջազգային առևտրային միջանցքով անցնող միջազգային առևտրային [նավագնացության] վրա հարձակումները շարունակելու Իրանի հնարավորությունները»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

  • Վերոնիկա Զոնաբենդը նախաձեռնել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Բաքու՝ հայ գերինե

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշված է.

    «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։

    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով և անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։

    Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

     Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»։

  • Գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության. ԲԿ

    Գորիսում գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։

    Նա նշեց նաև, որ ծանր վիճակում գտնվող պացիենտը մարմնի վրա ունի պատառոտված մասեր, նաև դեմքի շրջանում վնասվածքներ։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 մարդ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։

  • 2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել

    Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 մարդ։ NEWS.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմեց, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։

    «Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշեց Ավետյանը։

    Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

  • Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները

    Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

    «Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր»,-ՏԱՍՍ-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի հետ հրադադարն իր համար ավարտված է։

    «Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը։

    tert.am

  • Ռուբեն Մելիքյանը ԵՊՀ-ում չի դասավանդի․ իրավապաշտպանը վստահ է՝ պատճառը դասավանդելու որակը չէ Ամբող

    Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում․ սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

    «Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։

    Հակառակ մեծ զբաղվածությանս՝ համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ։

    Միևնույն ժամանակ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսևորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտա-կրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։

    ՀԳ. Կրթական ու գիտական գործունեությունս բնականաբար շարունակելու եմ։ Մոտ օրերս կհայտարարեմ Մխիթար Գոշի Հայոց Դատաստանագրքի վերաբերյալ մենագրությանս շնորհանդեսի օրը։ Շուրջ 6 տարվա աշխատանքս շուտով կհանձնեմ ընթերցողի դատին, ու կտեսնեք՝ որքա՜ն նման են ժամանակները։ Այն ժամանակ նույնպես մարդիկ պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ ու նույնպես ենթարկվում էին տարատեսակ հալածանքների»,- նշել է նա։