Գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը թեթև և միջին ծանրության. ԲԿ

Written by

in

Գորիսում գայլերի հարձակումներից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուս 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։

Նա նշեց նաև, որ ծանր վիճակում գտնվող պացիենտը մարմնի վրա ունի պատառոտված մասեր, նաև դեմքի շրջանում վնասվածքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 մարդ, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։ Երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *