Category: SyunyacErkir

  • Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա

    Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Այստեղ ԳԴՀ դեսպանատունը մեզ պատմեց բենզինի հետ կապված խնդիրների մասին և այն մասին, որ պետք է դադարեցնել, ինչպես իրենք են արտահայտվել, «ագրեսիվ պատերազմը»։

    Մենք համաձայն ենք, որ Բեռլինի ժամանակն է դադարեցնելու ագրեսիվ պատերազմը Կիևի ռեժիմի ձեռքերով։ Իսկ առայժմ թող մտահոգված գերմանացի դիվանագետները օգտվեն հասարակական տրանսպորտից՝ այնտեղ միաժամանակ կճշտեն, թե ինչպես ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը և ովքեր են բանդերականները»,- գրել է Զախարովան:

  • Նոր մանրամասներ․ Սամվել Ալեքսանյանի բնակարանում իրականացված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ

    Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր՝ 2026 թ հուլիսի 9-ին, «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի գորիսյան բնակարանում կատարվել է խուզարկություն, որի իրավական հիմքերն ուսումնասիրվում են։

    Պարզվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թ հուլիսի 6-ի՝ «Բնակարանում խուզարկություն քննչական գործողություն կատարելու միջնորդությունը քննելու մասին» որոշմամբ (դատավոր՝ Սարգիս Դադոյան) բավարարել է քննիչ Ջուլիետա Կարապետյանի միջնորդությունը և թույլատրել  նրան՝ 2026 թ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, մեկ անգամ խուզարկություն կատարել Կարեն Լազարյանի բնակարանում։

    Մինչդեռ, խուզարկություն կատարելու մասին 2026 թ հուլիսի 9-ի արձանագրությունից ակնհայտ է դարձել, որ խուզարկությունը կատարել է ոչ թե դատարանի կողմից թույլտվություն ստացած Ջուլիետա Կարապետյանը, այլ մեկ ուրիշ քննիչ, ով նման խուզարկություն կատարելու թույլտվություն և լիազորություն չի ունեցել։

    Այնուհետև՝ խուզարկություն կատարելու մասին դատարան ներկայացված (քննիչ Ջուլիետա Կարապետյանի կողմից) միջնորդության մեջ հիմնավորող գոնե մեկ փաստ չի դրվել, որը կարող էր խուզարկության համար հիմք հանդիսանալ, ինչը «չի նկատել» դատավոր Սարգիս Դադոյանը։

    Առնվազն վերոնշյալ երկու հանգամանքը, ինքնին, կասկածի տակ են դնում ոչ միայն կատարված խուզարկության, այլև դատարանի 2026 թ հուլիսի 6-ի որոշման օրինականությունը։

  • Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուր

    Եթե մկրատը վերցնենք,  քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    «Որովհետև եթե մենք մկրատը վերցնենք, դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի և այդպես ուրիշ հատվածներ»,-նշել է նա։ 

    Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն կառուցողական է տրամադրված և ինքը  մտավախություն չունի, որովհետև իրավիճակը հայելային է, կա Արծվաշենը՝ կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով:

    «Ճամբարակում ունեցած շփումների ժամանակ մարդիկ երկու տեսակետ են հայտնել, այդ թվում՝ արծվաշենցիները: Մի մասն ասել է՝ պետք է հասնել նրան, որ գյուղը վերականգնվի և մենք գնանք ապրենք, եղել են մարդիկ, որ ասել են՝ այսքան տարի անցել է, եկեք մի լուծում գտնենք, տարածքի բալանսը չխախտվի, մենք էլ հերթական անգամ չտեղաշարժվենք»,-նշել է նա: 

    Փաշինյանը հավելել է, որ երկու տեսակետն էլ կա, բայց դա հետագա քննարկման և համաձայնության հարց է: Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ են անելու, ինչպես են անելու՝ չկա, գոյություն չունի: 

    «Արձանագրումն այն է, որ այն քարտեզները, որոնք դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են և ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել, քարտեզների այդ հատվածները կտրելը: Դա կնշանակի մկրատը վերցնել, քարտեզը կտրելու գործողությունը լեգիտմիացնել: Մենք դրան չենք գնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով:

    Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը և գրավ:

    Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

    tert.am

  • Մեծ Բրիտանիայում մեկնարկել է նոր վարչապետի ընտրության գործընթացը

    Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական  կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար, գրում է TACC-ը:

    Ցանկացած հավակնորդի անհրաժեշտ է ստանալ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին Լեյբորիստական խմբակցության անդամների 20 տոկոսի աջակցությունը` ներկա պահին 81 խորհրդարանական: Բացի այդ, թեկնածուին պետք է աջակցեն առնվազն երեք կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են Լեյբորիստական կուսակցության հետ, ներառյալ առնվազն երկու արհմիություններ: Կուսակցության ղեկավար կարող դառնալ բացառապես խորհրդարանի անդամը:

    Մրցապայքարին մասնակցելու ցանկության մասին առայժմ հայտարարել է միայն Մեծ Մանչեսթեր կոմսության նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը, որը հունիսի 18-ին ընտրվել է Համայնքների պալատում։ Այժմ նա պետք է պաշտոնապես հաստատի իր մտադրությունը` հայտ ներկայացնելով Լեյբորիստական կուսակցության ղեկավար մարմիններին: Եթե Լեյբորիստական կուսակցությունից ոչ մի այլ պատգամավոր չհետևի նրա օրինակին, ապա Բերնհեմը լեյբորիստներին կգլխավորի արդեն հուլիսի 17-ին, իսկ վարչապետ կդառնա հուլիսի 20-ին` Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո:

  • Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է

    Oրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Այս մասին գրում է Factor-ը:

    Համալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։

    Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ  մասնաճյուղի  անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով  տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։

    Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։

    Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։

    Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեզ հայտնի է նաև, որ  այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։

  • Հայաստանում շուտով նույնականացման նոր քարտեր կլինեն

    Հայաստանում մեկնարկում է նույնականացման քարտերի «ռեբրենդինգը», գրում է shantnews-ը։

    Այս աշնանից մեր գրպաններում կհայտնվեն բոլորովին նոր փաստաթղթեր, որոնք ոչ միայն անխոցելի են կեղծումներից, այլև ունենալու են վառ ընդգծված ազգային դիմագիծ։ Թե ինչպիսին են լինելու նոր քարտերը, որքան կարժենան դրանք և ինչպես է կազմակերպվելու տրամադրման գործընթացը՝ տեսանյութում։

    Քարտերի մեծածավալ տպագրությունն արդեն ավարտված է: Նույնականացման քարտի վրա կլինեն հայկական զարդանախշեր և ՀՀ դրոշի գույները՝ նպատակ ունենալով արտահայտել մեր ազգային դիմագիծը: Քարտերը տրամադրվելու են մասնավոր գործընկերոջ կողմից՝ 14 գրասենյակներում: Քաղաքացիները գրանցվելու են օնլայն, ապա մոտենալու են մասնավոր ընկերության գրասենյակ և համապատասխան գործընթացներից հետո ստանալու են քարտը:

    Նոր քարտերն արժենանալու են 5850 ՀՀ դրամ և 5 տարի վավերականության ժամկետ են ունենալու:

  • «Խաղաղության» դատավարությունը շարունակվում է. Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից (Ձայնագրութ

    Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը պատգամ է հղել Բաքվի բանտից։ Նա հայտնել է, որ «խաղաղության» դատավարությունը շարունակվում է։

    «Մենք շատ լավ հասկանում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում, և այստեղ որևէ փոփոխություն չի էլ կարող լինել առաջին ատյանի դատավճռի հետ կապված։ 

    Գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհը դա է, մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան»։

    Մանրամասները՝ ձայնագրությունում։

  • Ամերիկյան հարվածներից վնասվել է Թեհրան-Մաշհադ երկաթգիծը

    Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հասցրած գիշերային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծով ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

    Դեպքի վայր են ուղարկվել տեխնիկական խմբեր, որոնք արդեն սկսել են վերականգնման աշխատանքները՝ նպատակ ունենալով երթուղին վերագործարկել «հնարավորինս կարճ ժամկետում»։ Ուղևորների տեղափոխումն իրականացվել է ավտոմոբիլային ճանապարհով։

    Իրանի սրբազան քաղաքը համարվող Մաշհադում հուլիսի 9-ին նախատեսված է Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ Սգո արարողությունները երկրում մեկնարկել էին մոտ մեկ շաբաթ առաջ։

    Խամենեին, ինչպես նաև նրա ընտանիքի մի շարք անդամներ, զոհվել էին փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով։

     

  • Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

    Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։

    Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։

    Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։

    Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․

    Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։

    Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․

    Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։

    Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։

    «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։

    Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։

    Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։

    Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի  միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։

    Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչություններին։

    ***

    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։

    «Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։

    «Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։

    Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ։