Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր չորրորդ

Written by

in

Փառատոնի՝ հուլիսի 7-ի, չորրորդ օրվա ծրագիրը խորագիր ուներ` «Փառերգել Փարաջանովին» և իր բնույթով տարբերվում էր նախորդ օրերից: Նախահամերգային հարցազրույցի շրջանակում  նախ բեմահարթակում ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն էր, ում ստեղծագործություններն ընդգրկում են նվագախմբային, օպերային, բալետային, կամերային և կինոյի երաժշտությունը: Նա համադրում է ժամանակակից երաժշտությունը հին տեքստերի հետ։ Բանախոսն  ընդհանուր գծերով  ներկայացրեց բեմադրությունը` հայտնելով , որ փառատոնի  գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանի  ցանկությունն էր, որ առաջնախաղը լինի Կապանում` փառատոնի  շրջանակում:

«Փառերգել Փարաջանովին»-ը երաժշտական, գրական, տեսողական ստեղծագործություն է` ստեղծված վիդեոնկարիչ Մարկ դը Պիեռֆյոյի հետ համագործակցությամբ և ներշնչված  փարաջանովյան աշխարհով: Բեմահարթակում «Musicatreise»  վոկալ անսամբլի  տասներկու երգիչներն էին` Մարսելում հայտնի դիրիժոր Ռոլանդ Հայրապետյանի ղեկավարությամբ:

Էկրանին սահում էին փարաջանովյան կոլաժների պատկերներ, կինոռեժիսորի նկարահանած ֆիլմերից դրվագներ, որոնք վերակենդանացնում էին նրա մանկության  երազային աշխարհը: Այս ամենը միահյուսվում էր վոկալ անսամբլի երգեցողության հետ: Հանդիսականը մեկուկես ժամ փարաջանովյան աշխարհում էր և որոշ չափով հաղորդակից  եղավ Փարաջանով մարդուն  և նրա դժվար ընկալելի  արվեստին:

Վահրամ Օրբելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *