Category: SyunyacErkir

  • Ագարակում նշեցին Լեռնագործի և մետալուրգի օրը

    Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցան Լեռնագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներ։

    Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը Մեղրիի տարածաշրջանում գործունեություն ծավալող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որը տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկություններից և գործատուներից մեկն է։

    Տոնական միջոցառումները մեկնարկեցին կոմբինատի վարչական շենքում, որտեղ բացվեց ընկերության աշխատակիցներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում էր այն մարդկանց, որոնց ամենօրյա նվիրումն ու աշխատանքը կարևոր ներդրում են հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում։

    Տոնակատարության գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Ագարակի կենտրոնական հրապարակում, որտեղ անցկացվեց պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի լավագույն աշխատակիցներն ու աշխատանքի վետերանները՝ բարձր մասնագիտական պատրաստվածության, բարեխիղճ աշխատանքի և երկարամյա ծառայության համար։

    Ոլորտի աշխատողներին շնորհավորելու էին եկել համայնքի ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը։ Իրենց ելույթներում նրանք բարձր գնահատեցին հանքագործների և մետալուրգների դերը երկրի և տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։

    Տոնական միջոցառումները եզրափակվեցին մեծ համերգային ծրագրով՝ հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչների և երաժշտական խմբերի մասնակցությամբ։

    Երեկոյի գեղեցիկ ավարտը դարձավ տոնական հրավառությունը, որը լուսավորեց Ագարակի երկինքը և անմոռանալի տոնական տրամադրություն պարգևեց քաղաքի բնակիչներին ու հյուրերին։

    Տոնը դարձավ հարգանքի և երախտագիտության գնահատական այն մարդկանց նկատմամբ, որոնց ամենօրյա աշխատանքը կարևոր հիմք է հանդիսանում արդյունաբերության զարգացման ու տարածաշրջանի բարեկեցության համար։

     

    В Агараке отметили День горняка и металлурга

    18 июля в городе Агарак состоялись праздничные мероприятия, посвященные Дню горняка и металлурга. Организатором торжеств выступил Агаракский медно-молибденовый комбинат, который на протяжении многих лет является одним из крупнейших работодателей и ключевых предприятий Мегринского региона.

    Праздничная программа началась в административном здании предприятия, где открылась фотовыставка, посвященная сотрудникам комбината. Экспозиция рассказала о людях, чей ежедневный труд вносит значительный вклад в развитие горнодобывающей и металлургической отрасли.

    Центральным событием праздника стала торжественная церемония на городской площади Агарака. Здесь были отмечены лучшие работники Агаракского медно-молибденового комбината, а также ветераны отрасли, посвятившие многие годы развитию предприятия. За высокий профессионализм, добросовестный труд и преданность своему делу они были награждены почетными грамотами и памятными наградами.

    Поздравить работников отрасли прибыли руководство общины, представители дипломатического корпуса, общественных организаций, деятели культуры, а также руководство Зангезурского медно-молибденового комбината и Агаракского медно-молибденового комбината. В своих выступлениях гости подчеркнули важную роль горняков и металлургов в развитии экономики региона и страны, поблагодарив работников отрасли за их профессионализм, ответственность и самоотверженный труд.

    Завершением праздничной программы стал большой концерт с участием известных исполнителей и артистов армянского шоу-бизнеса. Финальным аккордом торжества стал красочный праздничный фейерверк, озаривший вечернее небо над Агараком и подаривший жителям и гостям города яркие эмоции.

    Праздник стал символом уважения к людям труда, чья ежедневная работа является основой развития промышленности и благополучия региона.

     

     

  • Վրեժ Սարուխանյան. «Ես գտա մերօրյա Վախթանգ Անանյանին»

    Արարատի, Արագածի, Արա լեռան և Արտին սարի քառանկյան գրավիտացիայի ձգողական դաշտում է Սերժ Մանուկյանի ծննդավայր Ոսկեվազ գյուղը: Տիեզերական ուժերն ազդում են բնակավայրի երևույթների ու հատկապես ապրողների կենսաբանության վրա, պարզապես՝ կերտում են մարդուն սարի պես գագաթին ամպեր գերող, ուժեղ, ակտիվ և շնորհներով լեցուն: Այդ էներգետիկայում իր պապերի Խոյ բնօրրանի գենետիկ սերմնահատիկն է ծիլ տվել Ոսկեվազյան հողում: Քիչ այն կողմ Մեսրոպ Մաշտոցի դարավոր տագնապներով անհանգիստ․․․ հանգստարանն է, ուր Սերժ Մանուկյանը մտնում է իբրև սրբալույս տաճարի և դուրս գալիս ոգեղենության նոր լիցքերով: Սա նրա գենետիկ կենսագրությունն է, իսկ աշխատանքայինն ընդամենը դրա ածանցյալ շարունակությունն է: Այդպիսին է Աշտարակի Ոսկեվազի ոսկեմաս Սերժ Մանուկյանը՝ 80-ամյա ճշմարիտ հայորդին:

    Հիշու՞մ եք Թումանյանի «Հառաչանք» պոեմի 80 տարեկան ծերունու խոսքը: Նա չի հիշեցնում, որ ինքը 80 տարեկան է, այլ ասում է՝ «…Էս է չորս քսան տարիս լրացավ…»: Ութսունն այնքան խոսուն չէ, որքան չորս քսանը, ախր ամեն քսանը մի վաստակած ութսունի կյանք է, տագնապ ու տառապանք, նաև՝ արժանապատվություն, երազանք… Սերժ Մանուկյանը Թումանյանական ժողովրդական մտածողության ու պատկերավորման այս տրամաբանության մեջ է: Միայն Սերժ Մանուկյանը կարող է իր ապրած 80-ը չորս 20-ի բաժանել ու գումարել, ինչը մարդիկ ճշմարիտ կենսագրություն են համարում:

    Դե ուրեմն՝ խոսքը տանք նաև թվերին ու փաստերին:

    Ծնվել է 1946-ին Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել Աշտարակի կուսշրջկոմում, շրջանային թերթում, եղել է Պրոֆտեխուսումնարանի տնօրեն, Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետ, Հայկական ավիացիայի մամուլի ծառայության ղեկավար, ընտրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, արժանացել է Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման, ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիսների միությունների, Լրագրողների միջազգային դաշնության անդամ, բազմակի մրցանակակիր ու մեդալակիր։

    Բնավորությամբ չափազանց զուսպ է, ներհուն, հանրագիտարանային իմացությամբ, բարեվարքության և էթիկայի սահմանները հարգող, ծանրակշիռ խոսքի վարպետ, սեփական կարծիքը հիմնավորող, բայց ուրիշին չպարտադրող ժուռնալիստ, բնապաշտ և մարդապաշտ գրող… Սերժ Մանուկյանը յուրովի է մեկնաբանում Մարդու, Աստվածայինի և Տիեզերականի Նարեկյան ըմբռնումը՝ «Ես եմ համայնը,և ամենայնն է իմ մեջ»: Եվ մի՞թե ավելի հասկանալի բառերով հնարավոր է բացատրել Սերժ Մանուկյանի խոհը՝ «Ես տիեզերքի մասնիկն եմ, և տիեզերքն իմ մեջ կա։ Յուրաքանչյուր բանական էակ այս ընկալումով կարող է բացել աշխարհաճանաչողության մեծ դռները․․․»։ Իբրև հայտնություն՝ կարդում էի Սերժ Մանուկյանի հերթական «Որսորդի գրքի կրակոցներ» հանրագիտարանային ժողովածուն․․․ Հիշեցի մեծ բնապաշտ Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքները և բնաշխարհի հրաշալիքները․․․ Եղավ հայտնությունը՝ Սերժ Մանուկյանը մեր օրերի Վախթանգ Անանյանն է․․․ Զարմանալի չէ, գուցե նախախնամության ամենատես մատը խառն է, որ նրանք մտերիմներ էին․․․ Որսորդությունը երկուսի համար էլ վայրի կենդանիների վրա որսամսի համար կրակելը չէ, այլ հայրենի բնաշխարհում անընդմեջ շրջելով՝ բնապաշտությամբ սերունդ դաստիարակելն է․․․ Սերժ Մանուկյանի սիրտը ճմլվում է Շաղվարդի զմայլելի գրկում զարկված բադի համար «․․․Միամի՜տ, խեղճ բադեր․․․ Չթռան, դեռ գեղանի պարանոցները ուղղեցին մոտեցողներին։ Երևի կարծեցին, թե հաց էին նետելու իրենց․․․ Խաբկանք․․․ Տեղաց քարե կարկուտ։ Բադաքլորի գլուխը վերջին անգամ մետաղական կանաչ-կապույտ փայլերով շողշողաց և ջախջախված ու արնակոլոլ շրմփաց ջրի հայելու վրա․․․ Կտուցը կախ՝ օդում շվարած պտույտներ էր անում վշտահար մարին, սրտակեղեք ձայներով ընկերոջը վերև կանչում․․․»։ Մեղք գործելու, բնության ներդաշնակությունը խաթարելու զգացողության մասին Մանուկյանի այս պատկերը մտովի համադրեցի ճապոնական գրականության հայտնի թանկաներից մեկին՝ «Մարդիք, քարկոծեք ինձ, ես հենց նոր բալենու ծաղկած ճյուղը կոտրեցի․․․»։ Երկուսում էլ մեղքի զգացողությունն է։ Եթե ճապոնական տարբերակում մեղք գործողը զղջում է, կամենում ապաշխարհել և պատրաստ է պատիժը կրելու, ապա հայկական տարբերակում մեղավորը չի զգում մեղքը և չի զղջում արածի համար։ Նրա փոխարեն մեղքի ցավը զգում է որսորդ գրող Սերժ Մանուկյանը և ապաշխարում։ Համեմատությունը ցավով հիշեցնում է, որ մենք չափից ավելի դաժան ենք կենդանական և բուսական աշխարհի հանդեպ, անխնա ոչնչացնում ենք մեզ պահող ու կերակրող մայր բնությունը, ինչի զավակն ենք մենք․․․ Բնապաշտ գրողը հիշեցնում է՝ մի մոռացեք, որ բադը, մրջյունը և հսկայամարմին փիղը հոգևարքի նույն ցավն են ապրում․․․ Իսկ մարդիկ այս քաոսային ժամանակներում, տարված ինտերնետ և արհեստական բանակունություն հրաշքներով, մոռանում են իսկական հրաշքը՝ բնաշխարհը․․․ Սերժ Մանուկյան գրողի բարոյական խրատականը մարդկանց մեջ բնության և տիեզերական ներդաշնակության պահպանության զարթոնքն է, ամեն թիզ հող հայրենիք է, իսկ դրա խաթարումը՝ մեծագույն մեղք՝ «Երբ լսեցի, որ ամեհի բուլդոզերներով խոշտանգել են գինեվետ հովիտը, այլևս այն տեսնելու սիրտ չունեցա․․․Այո՛, անհեռատես, անհոգի կառավարիչների կամոքն արմատահահան արվեցին տոհմիկ հայ այգեպանի պաշտամունք խաղողի դարավոր վազերը, բարիքների աղբյուր սրսուռ հողը տրորեցին-ճզմեցին մետաղյա բիրտ թրթուրների տակ, տարածքը վերածեցին ընդամենը պարզ բանջարանոցի ու խոտհարքի, տեղ-տեղ էլ՝ էրոզացված գորշ, ամուլ խոպանի․․․»։ Մեղավորն ու մեղքը կան, ապաշխարողը չկա։ Եվ Սերժ Մանուկյանը բազում մեղսագործների փոխարեն ակամա դառնում է մեծ ապաշխարող։ Մեր մեղավորը չի զղջում ճապոնական տարբերակի նման՝ «Քարկոծեք ինձ, մարդիկ․․․»։ Միայն հատ ու կենտ մեղանչողներն են ձղջում, այն էլ՝ կեսբերան․․․ Սա է բնապաշտ գրող Սերժ Մանուկյանի հոգու ցավը։ Ինչու՞ է մարդ արարածն այսքան ապերախտ․․․ Բնապաշտ գրողն այս տագնապն է բարձրաձայնում իր հրաշալի պատմվածքներով, հոդվածներով, ահազանգերով՝ փրկենք բնությունը, որ մենք էլ փրկվենք․․․

    Հեղինակը հայոց որսորդության մերօրյա պատմիչն է։ Հին և միջնադարյան պատմիչներով հիշեցնում է հայ և օտար արքաների որսորդական ավանդույթները, նրանք նույնիսկ անտառ-արգելոցներ էին հիմնում, կենդանական և բուսական աշխարհի տեսակների բազմազանությունը ապահովում։ Արքայական որսի արարողությունները հատուկ ծիսակարգեր էին, նաև զինվորներին էին վարժեցնում, մերձեցնում մայր բնությանը․․․ Սերժ Մանուկյանը որսորդական բազմաթիվ փաստերը սոսկ վերապատմող չէ, այլ ժողովրդական մտածողությամբ, համուհոտով և ականատեսի աչքով պատմող է, երբեմն բարբառային ու նաև գրաբար խոսքով կոլորիտ ստեղծող․․․ Սա սոսկ ընթերցանության գիրք չէ, այլ դասագիրք հատկապես քաղաքային վանդակ հիշեցնող բնակարաններում բնություն չտեսած երեխաների համար։ Այս գիրքը պետք է ուսումնական հաստատություններում դառնա օժանդակ ընթերցանության ձեռնարկ, հանդիպումների և քննարկումների թեմա՝ ինչպես ժամանակին Վախթանգ Անանյանի գրքերը։ Կոմպյուտերի պոչը բռնած երեխաների մեծ մասը ձինն ու էշը, շունն ու գելը իրարից չեն ջոկում, հեռացել են բնությունից՝ դառնալով ինտերնետի գերին։ Դպրոցներում բնասիրության դասեր պետք է անցկացնել՝ հատկապես դասագիրք ունենալով նաև Սերժ Մանուկյանի այս բացառիկ հանրագիտարանը։ Պատկերացնում եմ, թե ինչ հրաշալի դասեր կանցկացնի հանրագիտարանային իմացությամբ տասնամյակների բնասեր որսորդն ու բնության գաղտնիքները բացող գրողը․․․ Շահեկան ու դաստիարակիչ կլինի նաև եթերային տարբերակը։ Հայոց բնաշխարհի բարեկամ, ոսկեբերան պատմիչ Սերժ Մանուկյանի ամեն պատմություն իր խրատականն ունի՝ սիրել և պահպանել մարդկության օրորոց բնությունը, սովորել նրանից․․․ Գիրքն իմացության շտեմարան է՝ բնագիտություն, ազգագրություն, որսորդություն, հայրենագիտություն, գրականագիտություն, հուշագրություն․․․ Գրողի առաջին օգնականը գրականագիտական աչք ու միտք ունեղող, ճանաչված վաստակաշատ բժշկուհի Գայանե Ղարիբյանն է, ում բժիշկ դառնալով՝ անշուշտ տուժել է գրականագիտությունը։ Սերժ Մանուկյանի ապրած «չորս քսանը» առաջին հերթին բժշկուհի գրականագետի և զավակների ընտանեկան դեղատոմսով է․․․

    Ես գտա մերօրյա Վախթանգ Անանյանին, մնում է, որ դուք էլ գտնեք ձեր սիրելի, «չորս 20» տարեկան, բայց տակավին եռանդուն գրողին․․․

     

    Վրեժ Սարուխանյան

    Գրող, հրապարակախոս, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ

     

    Հ.Գ.

    «Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է մեր պարբերականի բարեկամ Սերժ Մանուկյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

     

  • Հորդանանում ԻՊՀԿ-ն բալիստիկ hրթիռներով գրnhել է ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռները

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:

    «ԻՊՀԿ զինվորականները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Աքաբայի օդանավակայանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ C-17 խոշոր տրանսպորտային և P-8 ինքնաթիռներին», – ԻՊՀԿ հայտարարությունն է մեջբերում Tasnim գործակալությունը:

  • ՌԴ–ում առաջին անգամ կասեցվել է ՀՀ–ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

    Տնտեսական սահմանափակումների պայմաններում Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունն («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ կասեցրել է հայաստանյան սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։

    Նշվում է, որ կասեցումն ուժի մեջ է մտել հուլիսի 10-ից` մեկ տարով։

    Խոսքը «Արմտեստ» և «Արմ-տեստ» ընկերությունների մասին է, որոնք թեթև արդյունաբերության ապրանքների համար չորս սերտիֆիկատ և սննդամթերքի մեկ հայտարարագիր էին տվել։

    Ընդգծվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ ընկերությունները չեն ներկայացվել ոչ ապրանքների նմուշների ներմուծման հիմնավորումները, և ոչ էլ լաբորատոր փորձարկումների արձանագրությունները։

    Նշենք, որ «Արմտեստի» մասով Հայաստանի հավատարմագրման ազգային մարմինն արդեն իսկ կասեցրել էր ընկերության փաստաթղթերի գործողությունը երկրի ներսում։

    «Ռոսակկրեդիտացիա» նախկինում դադարեցրել էր ԵԱՏՄ այլ անդամ պետությունների սերտիֆիկացման մարմինների տրամադրած փաստաթղթերի վավերականությունը։

    Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և համապատասխան երկրների հավատարմագրման ազգային մարմիններին։

    arm.sputniknews.ru

  • Հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ մեր երկրի տնտեսության ռազմավարական նշանակության ճյ

    Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և մեր տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ։

    Հանքարդյունաբերությունը եղել և շարունակում է մնալ մեր երկրի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը, որի կայուն գործունեության և շարունակական զարգացման հիմքում ոլորտի հազարավոր աշխատակիցների նվիրված, պատասխանատու և գրագետ աշխատանքն է։

    Ոլորտի դերն ու նշանակությունն առանձնահատուկ է հատկապես մեր տարածաշրջանի համար, որտեղ հանքարդյունաբերությունը ոչ միայն տնտեսության առանցքային ուղղություններից է, այլև համայնքային կյանքի զարգացման կարևոր գործոններից մեկը։ Անկասկած, այն իր զգալի ազդեցությունն ունի տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սոցիալական տարաբնույթ խնդիրների լուծման և համայնքի կայուն առաջընթացի վրա։

    Վստահ եմ, որ ոլորտի հետագա զարգացումը ևս կուղեկցվի պատասխանատու հանքարդյունաբերություն սկզբունքով՝ համադրելով տնտեսական զարգացումը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հետևողական մոտեցման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և ժամանակակից չափանիշների կիրառման հետ։

    Կրկին շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, մաղթում առողջություն, անվտանգ և արժանապատիվ աշխատանք։

    Գևորգ Ռազմիկի Փարսյան

  • Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Հանքագործի և

    Հարգելի՛ գործընկերներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշա՛տ մասնագետներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ:

    Սա ևս մեկ առիթ է արժևորելու Ձեր պատասխանատու և արդյունավետ աշխատանքը, քանի որ հենց ձեր շնորհիվ է մեր երկրի համար կարևոր այս ոլորտը զարգացում ապրում: Անհերքելի փաստ է` հանքարդյունաբերությունը այսօր Հայաստանի տնտեսության ու առաջընթացի շարժիչ ուժն է:

    Առանձնահատուկ ուզում եմ շեշտել` ձեր մասնագիտական հմտություններով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ մեծ ավանդ ունեք հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում:

    Առիթն օգտագործելով` շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար։ Թո՛ղ այն միշտ լինի անվտանգ ու արգասաբեր: Վստահ քայլերով ձգտե՛ք միշտ առաջ:

    Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում` ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ։

    Կապանի լեռնահարստացման կոմբինատ

  • Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի շնորհավ

    Հարգելի՛ գործընկերներ, հանքարդյունաբերության ոլորտի վաստակաշա՛տ մասնագետներ

    Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ։

    Մեր ընկերության պատմությունը ստեղծվել է հանքագործների, երկրաբանների, հարստացնողների, ինժեներների, ինչպես նաև օժանդակ աշխատակիցների թիմային աշխատանքի շնորհիվ։ Ձեր մասնագիտական հմտությունները, միասնականությունը և աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը տեսանելի են և գնահատելի:

    Բոլորդ նկատել եք, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատում բարեփոխումների մի նոր ժամանակաշրջան է մեկնարկել: Լայն թափով իրականացվում են մեծածավալ ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են ընկերության երկարաժամկետ զարգացմանը: Հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտներից է:

    Ուզում եմ հատուկ ընդգծել Լեռնամետալուրգիայի դերը հանքարդյունաբերության մեջ. այն ոլորտի հենասյուներից է, և հենց այստեղ են միավորվում գիտությունը, բարձր տեխնոլոգիաներն ու մասնագիտական փորձը:

    Շարունակելու ենք ակտիվորեն շարժվել առաջ ՝ ստեղծելով առավել անվտանգ ու ժամանակակից աշխատանքային միջավայր՝ բարձր գնահատելով յուրաքանչյուրիդ ներդրումը։

    Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում՝ առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, ձեզ և ձեր ընտանիքներին՝ բարեկեցություն։

    Շնորհավո՛ր Հանքագործի և մետալուրգի օրը։

    Կապանի լեռնահարստացման կոմբինատ

  • «Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել ազգին

    Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի կրկնակի խախտումը կրկին ապացուցեց աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունն արժեք չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին` ուղերձով դիմելով ազգին։

    «Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունը ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: Այսօր «Մեծ սատանան» կրկին ցույց տվեց իր իրական դեմքը՝ առանց որևէ դիմակի։ Այս իրադարձությունները ևս մեկ անհերքելի ապացույցն են այն բանի, որ ԱՄՆ–ին չի կարելի վստահել, ԱՄՆ–ն չի առաջնորդվում բանականությամբ», – հայտարարել է Իրանի առաջնորդը:

    Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միասնականությունը, հրաժարվել քաղաքական կռիվներից և բախումներից:

    arm.sputniknews.ru

  • Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

    Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    «Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր»,- նշված է helpcourt.am կայքում։ 

    yerkir.am

  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

    Մենք սկսում ենք ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

    «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:

    ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը

    Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»,- նշել է Միրզոյանը:

    Միրզոյանն ընդծեց՝ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։