Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանի շնորհավորական ուղերձը Հանքագործի և

Written by

in

Հարգելի՛ գործընկերներ, ընդերքի ու մետալուրգիայի ոլորտի վաստակաշա՛տ մասնագետներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ:

Սա ևս մեկ առիթ է արժևորելու Ձեր պատասխանատու և արդյունավետ աշխատանքը, քանի որ հենց ձեր շնորհիվ է մեր երկրի համար կարևոր այս ոլորտը զարգացում ապրում: Անհերքելի փաստ է` հանքարդյունաբերությունը այսօր Հայաստանի տնտեսության ու առաջընթացի շարժիչ ուժն է:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել` ձեր մասնագիտական հմտություններով, նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ մեծ ավանդ ունեք հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման գործում:

Առիթն օգտագործելով` շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար։ Թո՛ղ այն միշտ լինի անվտանգ ու արգասաբեր: Վստահ քայլերով ձգտե՛ք միշտ առաջ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում` ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ։

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *