Հայ գերիների շինծու դատավարությունը Բաքվում. ելույթ են ունեցել դատախազները

Written by

in

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը հանդես են եկել ելույթներով։

Դատախազները հայտարարել են, թե քրեական գործով բոլոր «ապացույցներն» իբր համակողմանի, ամբողջական և օբյեկտիվորեն ուսումնասիրվել են առաջին ատյանի դատարանում։

Բացի այդ, «դատավորը» հայտարարել է, որ պաշտպանյալների հետ առանձնազրույց ունենալու մասին «փաստաբանների» միջնորդությունը քննվել է, և հարցը լուծվել է։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հուլիսի 24-ին։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

arm.sputniknews.ru

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts