ՁՈՐԱՍՏԱՆ ԵՎ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ ԳՅՈՒՂԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ

Written by

in

Կիրակի օրը՝ հուլիսի 19-ին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային այցով եղել է Ձորաստան և Վերին Խոտանան գյուղական բնակավայրերում, հանդիպել բնակիչների հետ և ներկայացրել նշյալ գյուղերի վարչական նոր ղեկավարներին՝ Հրայր Եփրեմյանին և Մուշեղ Մարտիրոսյանին։

Իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարներ Գևորգ Հարությունյանին և Ռաֆայել Գրիգորյանին՝ այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նոր ղեկավարներին մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ գյուղերի զարգացմանն ու բնակիչների բարօրությանն ուղղված պատասխանատու գործունեության ընթացքում։

Եվ՛ Ձորաստան, և՛ Վերին Խոտանան գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, գյուղատնտեսական տեխնիկայի ապահովմանը, հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխությանը, ջրագծի շահագործման ժամկետներին և այլն։

Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվել է սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարել ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *