Category: SyunyacErkir

  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 23-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:

    Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:

    Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ հաճախ ստանում են արագ լուծումներ:

    «Տարբեր բնակավայրերում բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները»,- ասել է Պաշտպանը:

    Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում շարունակելու է բարձրացնել քննարկված հարցերը` առաջարկելով դրանց համար լուծումներ:

  • Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել

    Բեռլինում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների հաջորդ օրը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության, «զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը»։ Վարչապետ Փաշինյանը և կանցլեր Մերցը անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև «երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին»։

    Բաքվի պաշտոնական քարոզչությունը Ալիևի Բեռլին այցը գնահատել է որպես «Գերմանիայի կողմից Ադրբեջանի՝ որպես միջին տերության կարգավիճակի անուղղակի ճանաչում»։ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, մինչդեռ, տրամագծորեն հակառակ տպավորություն են փոխանցել։ Նրանք ուշադրություն են դարձրել իրողությանը, որ «գերմանական առաջատար լրատվամիջոցները Ալիևի այցը գրեթե չեն լուսաբանել, գերմանա-ադրբեջանական հարաբերությունների թեմայով հեռուստաբանավեճեր, վերլուծաբանական բնույթի քննարկումներ չեն կազմակերպվել»։

    Փաշինյան-Մերց հեռախոսազրույցի մասին ադրբեջանական կողմը դեռևս տեսակետ չի արտահայտել։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Գերմանիան Ադրբեջանի հետ համագործակցությունը նախապայմանավորում է հայ-ադրբեջանական փաստացի փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացմամբ։ Անշուշտ, այդ գործընթացը դիտարկվում է ավելի լայն՝ Եվրամիություն-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապակցվածության, համատեքստում։

    Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ Ալիևի Բեռլին այցը կազմակերպվել է նրան «դարձի բերելու» համար։ Ադրբեջանը վերջերս տրանսպորտային կապակցվածության հարցերով Բրյուսելում կազմակերպված խորհրդաժողովից «դժգոհ է մնացել»։ Իշխանական լրատվամիջոցները գրել են, որ Եվրամիությունը «ուրիշի ռելսերի հաշվին ուրիշին լավություն է անում»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա կապակցվածությանը Հայաստանի ներգրավելու միտումները։

    Գործնականում ի՞նչ արդյունքի է հասել Գերմանիայի կանցլերը, առայժմ դժվար է կանխատեսել։ Բայց Ալիևի հետ բանակցությունների հաջորդ օրը կանցլեր Մերցի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը, ամենայն հավանականությամբ, վկայում է, որ «միջին տերության», այն է՝ Հարավային Կովկասի առաջատար երկրի, կարգավիճակի հարցում Ալիևը «փոխադարձ ընկալման» չի արժանացել։

  • «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում:

    Քննարկվել են առաջիկա անելիքները։

    Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

  • Այսօր Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է

    Այսօր Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։

    Սյունյաց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից սրտանց շնորհավորում ենք Սրբազան Հորը՝ մաղթելով Աստծո առատ շնորհներ, ամուր առողջություն, անսպառ զորություն և հովվական երկարամյա, արգասաբեր ծառայություն։

    Թող Տիրոջ օրհնությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը մշտապես ուղեկցեն Ձեզ՝ ի բարօրություն Սուրբ Եկեղեցու, Սյունյաց թեմի և մեր հավատավոր ժողովրդի։

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ

    «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1միլիարդ դրամ գրավ։ 

    Այս մասին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

  • ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

    ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։

    ԵՄ երկու դիվանագետների խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցում։ Նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանը չկարողանա մեծացնել իր նավթային եկամուտները՝ օգտվելով համաշխարհային գների հնարավոր աճից, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից։

    Նաև Հունաստանին հաջողվել է ստանալ մեկ տարով թույլտվություն՝ շրջանցելու ԵՄ-ի պատժամիջոցները։ Մասնավորապես, ԵՄ ներկայացուցիչները համաձայնել են թույլ տալ հունական ընկերություններին շարունակել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) տեղափոխումը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ, եթե համապատասխան պայմանագրերը կնքվել են մինչև Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ։

    Սա հատկապես վերաբերում է խոշոր հունական Dynagas նավագնացային ընկերությանը, որը մասնագիտացած է Ռուսաստանի Յամալ հանքավայրերից հեղուկացված բնական գազի  փոխադրման մեջ։

    «Անդամ պետությունները համերաշխություն ցուցաբերեցին Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ ապագայում Հունաստանը նույն կերպ կվարվի մյուսների նկատմամբ», — նշել է ԵՄ դիվանագետներից մեկը։

    Այժմ կավարտվեն պատժամիջոցների փաթեթի տեխնիկական աշխատանքները, և հուլիսի 23-ի կեսօրից հետո կսկսվի դրա պաշտոնական ընդունման գրավոր ընթացակարգը։

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումը՝ հայտարարելով, որ դրանք «շարունակում են թուլացնել Ռուսաստանի պատերազմի ջանքերի տնտեսական հիմքերը»։

    «Մենք ևս 32 ռուսական բանկ ավելացնում ենք գործարքների արգելքի մեր ցուցակում։ Նաև՝ կրիպտոընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։

    Մեկ տարով սառեցնում ենք նավթի գնի սահմանաչափի փոփոխությունը, որպեսզի ռուսական ռազմական մեքենան չկարողանա օգտվել շուկայական ցնցումներից։

    Առաջին անգամ մենք թիրախավորում ենք այն նավերը, որոնք աջակցում են Ռուսաստանի «ստվերային նավատորմին»։

    Եվ մենք կարևոր քայլ կատարեցինք ռուս զինծառայողների՝ ԵՄ մուտքն պաշտոնապես արգելելու ուղղությամբ։», – X-ում գրել է ֆոն դեր Լայենը։

    Նա շնորհակալություն է հայտնել Իռլանդիային՝ որպես 2026 թվականին ԵՄ նախագահողի, այս համաձայնության գործում ունեցած դերակատարության համար։

     

  • Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճ

    Հայաստանի Կառավարությունը սահմանել է, որ Հայաստանից Բագրատաշենի և Ագարակի սահմանային անցակետերով մեկնող բեռնատարների մուտքն անցակետեր կիրականացվի միայն կուտակային կայանատեղի մուտք գործելուց և այնտեղից դուրս գալուց հետո։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։ Կայանատեղիում հերթագրման ծառայության վճարը մեկ բեռնատարի համար չի կարող գերազանցել 5000 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

    Առանց կուտակային կայանատեղի մտնելու կկարողանան սահմանը հատել, մասնավորապես, կենդանի կենդանիներ, մարդասիրական օգնություն, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութեր տեղափոխող, ինչպես նաև մեծ եզրաչափերով բեռնատարները։

    Կայանատեղիներից առաջնահերթ բաց կթողնվեն արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները, «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված բեռները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների և օրինապահ հարկ վճարողների տրանսպորտային միջոցները։

    Կուտակային կայանատեղիները պետք է գտնվեն անցակետից առավելագույնը 20 կիլոմետր հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր ասֆալտապատ կամ բետոնապատ տարածք, լուսավորություն, տեսահսկում, ազդարարման համակարգ և առնվազն երեք սանհանգույց։ Դրանք գործելու են շուրջօրյա։

    Նոր կարգը, յուրաքանչյուր անցակետի համար, կգործի այնտեղ առաջին կուտակային կայանատեղիի գործարկման օրվանից։

     

  • ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios

    ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել են B-1 Lancer ռազմավարական ռմբակոծիչ, ինչը վկայում է Վաշինգտոնի կողմից էական էսկալացիայի մասին։ Այդ մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

    Ինչպես գրում է պորտալը, ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ իրականացրել է B-1-ի մարտական ​​թռիչք, ինչը վկայում է ամերիկյան ռազմական արշավի էական էսկալացիայի և ընդլայնման մասին։ Axios-ի տվյալներով՝ Իրանի ուղղությամբ B-1-ի կիրառմամբ հարված հասցնելու համար օգտագործվել է բրիտանական ռազմական բազան։

  • ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում

    ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում, դատավորը հրաժարվեց փոխել խափանման միջոցը։

    Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորն ասաց՝ պաշտպանների միջնորդության դեպքում դատավորի թույլտվությամբ Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ նստաշրջանի մեկնարկին։

    Նշենք, որ պաշտպանը միջնորդել էր անհապաղ վերացնել Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը, քանի որ Սարգսյանը համարվում է պատգամավոր՝ ունի ԱԺ պատգամավորի կարգավիճակ։

    Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։

    tert.am

  • встреча в Русском центре Капана

    Кем стать, когда вырастешь? На первый взгляд, простой вопрос, за которым, однако, стоят мечты, интересы, способности и поиск собственного пути. Именно разговору о будущем была посвящена встреча в Русском центре Капана, которая превратилась в живой и содержательный диалог.

    Участниками мероприятия стали школьники и члены передовой группы МИД России по открытию Генерального консульства в Капане. Встреча дала ребятам возможность узнать больше о профессии дипломата и лично пообщаться с представителями дипломатической службы.

    В начале встречи школьники заполнили специальный опросник, который помог каждому задуматься о собственных интересах, сильных сторонах и профессиональных предпочтениях. Ответы оказались разными: кто-то мечтает связать свою жизнь с медициной, кто-то интересуется технологиями, а кто-то уже сегодня задумывается о карьере дипломата. Ребята охотно делились своими мыслями, обсуждали результаты и с интересом узнавали больше друг о друге.

    Следующим этапом стал «Навигатор профессий»: участникам предложили рассмотреть реальные ситуации, с которыми сталкиваются представители разных профессиональных сфер.

    Разбирая задачи и возможные пути их решения, школьники смогли лучше понять, какие знания, навыки и личные качества необходимы для работы в той или иной области.

    Важной частью программы стала беседа с представителями дипломатической службы. Рассказ о профессии дипломата вызвал шквал вопросов. Школьников интересовало всё: от особенностей работы за рубежом до навыков, необходимых для успешной карьеры. Разговор получился настолько оживлённым, что сами гости признались: такого количества продуманных и содержательных вопросов они не ожидали.

    В практической части мероприятия участники смогли примерить на себя разные профессиональные роли.

    Разделившись на команды, ребята попробовали себя в роли представителей разных профессий: анализировали ситуации, искали решения и представляли свои идеи. Работа показала не только богатую фантазию участников, но и их умение рассуждать, аргументировать свою позицию и находить нестандартные подходы.

    Особое впечатление на гостей произвело то, насколько свободно школьники использовали русский язык в общении. Для ребят он стал полноценным инструментом диалога, позволившим задавать вопросы, участвовать в дискуссии и уверенно отстаивать свою точку зрения.

    Представитель Русского центра в Капане Кристина Маркарян отметила, что школьники продемонстрировали зрелый подход к разговору о будущей профессии, умение анализировать собственные интересы и уверенно объяснять причины своего выбора.

    Для самих школьников эта встреча тоже стала запоминающимся событием. Мариета Бадалян и Аревик Матевосян признались, что открыли для себя новые профессии и получили удовольствие от общения с ведущими и гостями мероприятия, а Эдуард Товмасян рассказал, что больше всего ему запомнился разговор с дипломатами, которые искренне и подробно отвечали на вопросы ребят.

    После встречи школьники смогли убедиться: выбор профессии начинается с любопытства и желания узнавать новое. И чем раньше появляется возможность увидеть мир профессий не на страницах учебника, а в живом общении с людьми, тем увереннее становится путь к мечте.

    Мероприятие проводится в рамках проекта «Представительство Санкт-Петербургского государственного университета в Республике Армения» при поддержке Фонда «Наше будущее».

    Русский центр в Капане