Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11։00-15։00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր,
11:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Երիտասարդական և Մաշտոցի փողոցներ մասնակի, Լանջիկ, Քարաբերդ և Ձիթհանքով գյուղեր,
Սյունիքի մարզ՝
10:00-12:00 Ագարակ (Կապանի շրջան), Եղվարդ և Ուժանիս գյուղեր,
12:00-15:00 Սիսան քաղաք՝ Տերյան և Թումանյան փողոցներ, Տերյան 47 հասցե, Րաֆֆու և Կամոյի փողոցներ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
12:00-13:00 Անդրանիկի փողոց 13, 15 շենքեր, Օհանովի փողոց 28, 30, 32, 34 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Ավան վարչական շրջան՝
11:00-17:00 Ավան՝ Քուչակ թաղամաս 47 շենք, հարակից տարածքների առանձնատներ, թիվ 170 դպրոց, «Ալեքս Եղբայրներ», «Այգեձոր», «Այ-Նետ», «Մագելիտա», «Մեծն Էրիկ», «Ֆիթնես Ֆուդ» ՍՊԸ-ներ, «Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգված՝ «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, Գյուրջյան փողոց 13, 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-13:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի 2-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 23, 23/1, 25, 25/1, 25/2, 29, 31 շենքեր, թիվ 141 դպրոց, «Անահիտ-Ա», «Բիզնես Փարթնըր», «Գայանե-12» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-15:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Բակունցի 1-ին նրբանցք 5 շենք, Բակունցի 2-րդ նրբանցք 5 շենք, Գյուլիքևխյան փողոց 31/1, 31/2, 35 շենքեր, թիվ 142 դպրոց, թիվ 108 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ Ա. Հովհաննիսյան փողոց 22, 24, 24/1, 26 շենքեր, Գյուլիքևխյան փողոց 31/1, 35/1, 37, 39 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00-12:00 Նուբարաշենի խճուղու շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Խորենացու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Մխչյան և Բայդուկովի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոց 4/2, 6, 8, 10, 10ա շենքեր, Մանթաշյան փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-13:00 Մանթաշյան և Վերին Շենգավիթ 11-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00-15:00 Փարաքար գյուղ մասնակի, Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք գյուղերն ամբողջությամբ,
Արագածոտնի մարզ՝
11:00-14:00 Աշտարակ քաղաք մասնակի,
11:00-16:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր,
11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Տիգրան Մեծի և Արտակի փողոցներ,
12:00-14:00 Թլիկ, Արագածավան և Գետափ գյուղեր,
Արարատի մարզ՝
11:00-13:00 Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ, 10-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Երկաթուղայինների, Շիրակի, Շիրազի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,
11:00-14:00 Արմաշ, Արալեզ և Ուրցալանջ գյուղեր մասնակի,
11:00-13:30 Գնիշիկ, Արփի և Մոզրով գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Ազատեկ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00-14:00 Եղվարդ քաղաք մասնակի, «Նաիրի» հիվանդանոց, «Թոմ Շին Բետոն» ՍՊԸ, «Ուռենի» ՍՊԸ, «Եղվարդ ալրաղաց» ՍՊԸ, «Արմբերրի» ՍՊԸ, «Էլիտա» ՍՊԸ, ասֆալտի գործարան, Շիրազի, Պ. Սևակի, Արայի թաղամասեր, Նար-Դոսի, Կոմիտասի, Աբովյան փողոցներ մասնակի, սեփականատերեր՝ Մ. Ավետիսյան, Ս. Վարդանյան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի Ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, սեփականատերեր՝ Մ. Գևորգյան, Գ. Պետրոսյան, Սամվել Ամիրխանյան, Անահիտ Վարդանյան, Կ. Փիլոյան, Զ. Կարապետյան, Մ. Հարությունյան, Հ. Բաղդասարյան, Դ. Հայրապետյան, Շ. Ղազարյան, «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Կաքավաձոր թաղամաս, «Մինգա» ՍՊԸ, Ա.Բ.Զ. և հարակից տարածքներ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Ջրաբեր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Պռոշյան գյուղ մասնակի, Վերին թաղամաս, Հուշարձան թաղամաս, Վերին թաղամաս-2, Նոր թաղամաս, Արևմտյան թաղամաս, Ա/Ձ «Մարտիրոս Հանոյան», Իջևանատուն «Սև քար», սեփականատերեր՝ Ա. Ղուկասյան, Ա. Պետրոսյան, Գ. Գրիգորյան, Հ. Հարությունյան, Ա. Աղաբեկյան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:30 Պռոշյան համայնք մասնակի, 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի, Զովունի համայնքի՝ 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյան, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյան, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան 1-ին փակուղի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
13:00-15:00 Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-12:00 Մադինա, Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-13:00 Գեղամասար գյուղ՝ 5-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30-15:30 Գեղամասար գյուղ՝ 1-ին փողոց, 1/1 նրբանցք, 1/2 նրբանցք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00-16:30 Գեղամասար գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-11:45 Գեղհովիտ գյուղ՝ 1-ին և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12:00-12:45 Գեղհովիտ գյուղ՝ 3-րդ փողոցն ամբողջությամբ, 1-ին և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:15-14:00 Գեղհովիտ գյուղ՝ 19-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:15-15:00 Գեղհովիտ գյուղ՝ 19-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 15:15-16:00 Գեղհովիտ գյուղ՝ 5-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
16:15-17:00 Գեղհովիտ գյուղ՝ 19-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մյասնիկյան, Կալինինի և Գետափնյա փողոցներ մասնակի,
Շիրակի մարզ՝
11:00-14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Մեղրաշատ, Բյուրակն և Ողջի գյուղեր, Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի համայնքապետարանի շենք, ԱԱԾ շենք, Ախուրյանի խանութներ, հասարակական սննդի օբյեկտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, Ախուրյան գյուղի կենտրոնական և շրջկենտրոնի տարածքի բնակիչներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը: Այս մասին ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:
«Քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել զրոն: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբեն Ռուբինյան. կողմ՝ 63, դեմ՝ 28»,-նշել է նա:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և իր օգտին քվեարկելու համար:
«Սա ինձ համար մեծագույն պատիվ է և ես հիմա ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ և ես կանեմ ամեն ինչ՝ ձեզ չհիասթափեցնելու համար:
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, այն փասը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»,-նշել է նա:
Օրերս կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա»: Սա սոսկ գաստրոնոմիական հայտարարություն չէ, այստեղ մի քանի խորքային խնդիր կա:
Առաջին: Երբ ռուսական կողմի դժգոհությունների և սահմանափակումների հետ կապված՝ հարց էինք բարձրացնում, որ եթե նրանք ճիշտ են ասում (կրկնում ենք՝ ԵԹԵ), ապա Հայաստանի բնակչությունն էլ ապահովագրված չէ վտանգավոր սննդամթերք օգտագործելու առումով (ի վերջո, նույն սննդամթերքը միայն ՌԴ չի գնում, նաև այստեղ ենք սպառում), ՍԱՏՄ-ն և այլ պատկան մարմիններ պնդում էին, որ ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ ստուգված է, «արխային կերեք»: Հիմա երկրի վարչապետի մակարդակով ասվում է, որ «խնդիր կա», այն էլ՝ այնպիսի խնդիր, որ ինքը վաղուց չի օգտագործում այդպիսի ձուկ: Նախկինում էլ նա ակնարկել էր, որ խնդիր կա գյուղմթերքի հետ: Ի դեպ, հավել յալ հիշեցնենք, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա ասում էր. «Առանձին ընկերությունների մոտ խնդիրներ կան, և այդպես է ամենուր, նաև՝ Ռուսաստանում։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք շատ լավ վերահսկողության համակարգ, և շարունակում ենք բարելավել մեր գյուղատնտեսական արտադրանքի որակը»։
Երկրորդ, որ պակաս կարևոր չէ ու բխում է առաջինից: Եթե իսկապես «խնդիր կա», ընդ որում՝ այդ մասին երկրի վարչապետը գիտի վաղուց, ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել, ինչո՞ւ չի հանձնարարել ստուգել իրավիճակը: Չէ՞ որ Հայաստանի քաղաքացիներն անընդհատ օգտագործում են այդ նույն ձուկը (և ոչ միայն ձուկը): Ստացվում է՝ կարևորն ինքն է, ինքը տեղյակ է ու «վաղուց չի օգտագործում», իսկ մնացածը՝ հե՞չ, մնացածի կյանքի ու առողջության վրա թքած ունի՞:
Իսկ եթե խնդրենք՝ գոնե կասի՞՝ էլ ինչ չի օգտագործում, էլ որտեղ «խնդիր կա», իմանանք, էլի…
«Նարեկս՝ երկու, մեծ տղաս՝ Կարենս, երեք տարեկան էին, երբ ամուսինս՝ Բորիս Սաֆարյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց։ Նարեկս շատ խելոք, հանգիստ երեխա էր։ Բոլորն իրեն շատ էին սիրում, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Նարեկը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է Ստեփանակերտի թիվ վեց դպրոցը։ «Լավ էր սովորում դպրոցում։ Հավասարակշռված տղա էր, կռվարար չէր, ընկերասեր էր, դասարանում աչքի էր ընկնում սովորելով և վարքով»։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը երկու տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Նույն կերպ աչքի էր ընկնում նաև վարժարանում։ Երկու տարի իրենից մեկը չդժգոհեց, միայն դրական արձագանքներ էի ստանում իր մասին»։
Վարժարանում ուսումն ավարտելուց հետո Նարեկը կրթությունը շարունակել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ բաժնում։ «Չորս տարի սովորելուց հետո սպայի ուսադիրներով՝ լեյտենանտի կոչումով վերադարձավ Արցախ։ 13 տարի ծառայեց բանակում։ Այնքան զինվորներ ծառայեցին իր հրամանատարության ներքո»։
Տիկին Սիլվան ևս 15 տարի աշխատել է զինված ուժերում: Ասում է, որ տղան համալսարանում էլ շատ լավ է սովորել։ «Երբ ավարտում էր, ինձ զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին, որ այդքան հրաշալի տղա եմ դաստիարակել։ Չորս տարի սովորելու ընթացքում տասը դրամ ինձանից չի խնդրել։ Միշտ տարվա մեջ երկու անգամ արձակուրդներին տուն էր գալիս, հանգստանում, վերադառնում համալսարան։ Ուսանելու տարիներին նաև վեց ամիս սովորել է ՌԴ-ում՝ Սմոլենսկում»։
Արցախ վերադարձից հետո Նարեկը ծառայության է անցնում Մարտակերտում։ «Մինչև կապիտան դառնալն այնտեղ ծառայեց։ Հետո իրեն տեղափոխեցին Ստեփանակերտ։ Մեր տանը համեմատաբար մոտ էր, բայց երբեք անտեղի տուն չէր գալիս, իր ծառայության վայրում էր, դիրքեր էր բարձրանում, ամեն ինչ իր հետ տանում էր դիրքեր, որ որևէ բանի կարիք չունենա։ Կազմակերպված զինծառայող էր։ Այդ ժամանակ էլ երբեք մեզ նեղություն չէր տալիս»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմից վեց ամիս առաջ աշխատավայրում բարձրացել էր իր տեխնիկան նորոգելու, ընկել էր, ոտքը երկու տեղից կոտրել։ Իրեն տեղափոխել էին նախ՝ Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, վիրահատել։ Հարսս ու տղաս ինձ ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ մի բան այն չէ։ Հարսս, ի վերջո, ասաց, որ Նարեկս ընկել է, ոտքը վնասել։ Զանգեցի Կարենիս, ասաց՝ վիրահատում են։ Երկաթներ էին տեղադրել ոտքի մեջ։ Վեց ամիս տղաս տանը տանջվեց, քիչ-քիչ կազդուրվեց։ Մեկ շաբաթ էր՝ աշխատանքի էր գնում։ Այնքան լավ եմ հիշում՝ շաբաթ օրն ասաց, որ հագուստը պատրաստեմ, պետք է կիրակի առավոտյան գնա զորամաս։ Բայց սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Մյուս տղաս էլ էր ծառայում, երկուսով տանից դուրս եկան։ Նարեկիս ուղարկեցին դեպի Մարտակերտ, անտառներում էին, այդ վիճակում, երկաթները ոտքի մեջ։ Յոթ ամիսը պետք է լրանար, նորից վիրահատեին Նարեկիս, բայց չհասցրեց»։
Մինչև հոկտեմբերի 29-ը Նարեկը եղել է մարտի դաշտում։ «Հոկտեմբերի 28-ին զանգահարեց ինձ, ասաց, որ իմ մայրիկի տանն են։ Կարճ ու կոնկրետ էր խոսում, ուշ ժամ էր։ Իրեն հարցրեցի, թե ինչու չի սափրվում։ Արձագանքեց. «Մա՛մ, ինչի՞ մասին ես մտածում, չգիտես, թե այստեղ ինչ է կատարվում»։ Հաջորդ զանգը 12-ի կողմերն էր։ Ինձ ասաց, որ իրենց շտապ կանչել են։ Ընկերոջ՝ Արտուշի հետ էր Նարեկս։ Առավոտյան շուտ սկսեցի զանգել տղայիս, անհասանելի էր։ Զանգեցի Կարենիս, ասացի, որ եղբայրն անհասանելի է։ Ինքն էլ ինձ հանգստացրեց՝ հեռախոսներն անջատում են, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չֆիքսեն։ Բայց ես անհանգիստ էի, որովհետև Նարեկս ինձ միշտ զանգահարում էր, գոնե երկու բառ խոսում էինք»։ Երկու օր ընտանիքը կապ չի ունենում Նարեկից, հոկտեմբերի 31-ին զանգահարում են եղբորը և ասում, որ զոհվել է։
Նարեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ «Տղաները հասնում են գյուղ, մեքենաները կանգնեցնում են։ Օդից չորս հարված է եղել։ Ականատեսներ են եղել։ Տղաները զոհվում են, ժամեր շարունակ երեխեքը այրվել են: Կարենս տուն եկավ և բոթն ինձ հայտնեց։ Եկանք Երևան, պետք է արյուն հանձնեի, որ տղայիս գտնեինք։ Կարենս զուգահեռ հիվանդանոցներում էր փնտրում եղբորը, ասում էր՝ գուցե սուտ է, գուցե ողջ գտնեմ Նարեկին, բայց, ավաղ…»։ Մինչև նոյեմբերի 23-ն ընտանիքը լուրի է սպասել։ Այդ օրը մայրիկը ստացել է բոթը և որոշել որդուն հայրիկի մոտ տանել՝ Արցախ։
Տիկին Սիլվան տան անկյուններից մեկում մեկտեղել է որդու անձնական իրերը, դիպլոմները, մեդալները։ Ասում է՝ տեղահանման ժամանակ իմ հագուստը չվերցրեցի, բայց տղայիս բոլոր իրերը բերեցի Հայաստան։
Ապրելու ուժի մասին։ «Շատ հոգատար տղա էր, բոլորիս մասին մտածում էր, ուշադիր էր շատ, սիրում էր նվերներ անել հարազատներին։ Իսկ հիմա ամեն ինչ կիսատ է, միայն այս հիշողություններն են մնացել։ Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում, հիմա ոչինչ էլ ապրելու ուժ չի տալիս։ Ուղղակի մի փոքր ուրախանում եմ տղայիս երեխաներով, նրանք են ինձ մի քիչ մխիթարում։ Նարեկը մեր ուրախությունն իր հետ տարավ»։
Հ. Գ. – Մայոր, մարտկոցի հրամանատար Նարեկ Սաֆարյանը ծառայության տարիներին պարգևատրվել է ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում՝ հայրիկի կողքին։
cont.ws–ը «Հայաստանը ծանր գին կվճարի Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանը աշխարհի քարտեզի վրա դառնում է դատարկ տարածք, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո նույնիսկ տարածաշրջանի նրա հարևաններն են դադարել հաշվի առնել նրան, կարծում է քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկին։
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանը դարձնում է հեշտ որս Հարավային Կովկասում որևէ բանի հավակնող բոլոր քաղաքական ուժերի համար։ Սատանովսկու խոսքով, այդ երկրներն են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Փաշինյանը, որը կամավոր հրաժարվեց Ղարաբաղից, չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ։ Արևելագետը կասկածում է, որ նույնիսկ այնպիսի հարցում, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա կարող է դեմ գնալ հասարակական կարծիքին։
«Ղարաբաղում այլևս հայեր չկան։ Այս առումով Էրդողանը կատարել է այն ամենը, ինչ ուզում էր, և այն ամենը, ինչ խոստացել էր Ադրբեջանին։ Հետևաբար, նա ուշադրություն չի դարձնում այսօրվա Հայաստանին։ Նա հասկանում է, որ ամերիկացիներն ու բրիտանացիները, լավագույն դեպքում, ապագայի համար այն նախատեսել են որպես թուրքական վիլայեթ, ոչ ավելին։ Եվ դա ոչ մեկին չի անհանգստացնում», – ասել է Սատանովսկին։
Փաշինյանը հստակեցրել է, որ ինքը հանձնառու է երկխոսությանն ու համագործակցությանն անգամ թուրքերի և ադրբեջանցիների հետ։ Այսինքն, դարեր շարունակ տևած հիմնարար տարաձայնությունները չեն խանգարում Հայաստանի վարչապետին համաձայնության գալ Անկարայի և Բաքվի հետ, սակայն, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, ապա նա չափազանց սկզբունքային է։ Սատանովսկին մեկնաբանել է դա՝ իրոնիկ համեմատություն անելով Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի մոտեցման հետ։ «Եթե Հայաստանը ղեկավարող անձը չի հետաքրքրվում Ղարաբաղով, կարծում եք՝ նրան հետաքրքրո՞ւմ է թուրքերի կողմից ավելի քան 100 տարի առաջ կոտորված հայերի ճակատագիրը։ Ինչո՞ւ պետք է նրան հետաքրքրի Հայոց ցեղասպանությունը։ Եվ ինչո՞ւ պետք է նա որևէ բան ասի դրա մասին։ Ում էլ հայերն ընտրեն իրենց երկրի ղեկավար, դա բացառապես հայ ժողովրդի՝ իր ղեկավարության նկատմամբ վերաբերմունքի հարց է։ Դե, նրանք ընտրել են այս ղեկավարությանը, իսկ նա ընդհանրապես չի հետաքրքրվում դրանով։ Եվ վերջ։ Փաշինյանը պատրաստ է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ինչպե՞ս կարող է դա անել Թուրքիայի հետ։ Իհարկե, չի կարող», – ասել է Սատանովսկին։