Category: Orer

  • Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը

    Նույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը

  • Փաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք Չալաբյան

    Փաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք Չալաբյան

  • ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան






    Այն տեղամասերում, որտեղ ԵԽԽՎ դիտորդները ուսումնասիրություն ու դիտորդություն են իրականացրել, դրանց 44 տոկոսում գհրանցվել են ընտրախախտումներ, ինչը խոսում է այն մասին, որ ԵԽԽՎ–ն արձանագրել է ընտրախախոտւմների շատ բարձր մակարդակ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Երկրորդ, մամուլի ազատության մասին խոսելիս, ԵԽԽՎ պատվիրակությունը ընդգծել է Հանրային հեռուստաընկերության և մի շարք լրատվամիջոցների կողմից իշխանամետ թեզերի առաջ մղումը, ինչին մենք ականատես ենք եղել շաբաթ ներ շարունակ նախընտրական փուլում, ընտրությունների օրերին, ինչպես նաև հետընտրական շրջանում։

    Երրորդը, ԵԽԽՎ–ն անդրադարձել է կոնկրետ ԲՀԿ–ի շուրջ 60 հազար ձայների անվավեր ճանաչելուն, մադատագողությանը և նշել, որ այն պատճառաբանությունը, որը ԿԸՀ–ն առաջ է բերել, անհիմն է, և չպետք է այսպիսի պատճառներով շուրջ 60 հազար ձայներ փոշիանային»,–ասաց նա։






  • Orer.am | Ազգերի լիգա․ Հայաստան






    Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Այս մասին գրում է armsport.am-ը։

    Հանդիպման մեկնարկը 20։00-ին է։ 

     


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան

    «ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվել են Հայաստանում 2026 թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, և եվրոպական հարթակից հնչել է հստակ, աներկբա գնահատական՝ ընտրություն
  • Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները






    Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում ավտոմեքենա է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

    Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդն ու քաղաքացիները կարողացել են նախ մարել կրակը, իսկ ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ։

    Մասամբ այրվել են «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին և ցուցիչների վահանակը։

    Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով






    Այսօր՝ ժամը 14։00-ին, Ալեքսանդր հյուրանոցի «Դվին» սրահում  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրում է ասուլիս:

    ԹԵՄԱ՝ Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։

    ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

    Պատգամավոր Հարություն Հարությունյան

    «Ուժեղ Հայաստան» կուսկացության Խորհրդի անդամ Գոհար Մելոյան






  • Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան

    Մեր այցելությանը զուգահեռ, Եռաբլուր էին գալըս բազմաթիվ քաղաքացիներ, հանրային գործիչներ, լրագրողներ, պանթեոնը ողողված էր խունկի բույրով և խոնարհված ծաղիկներով։ Բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը, ովքեր մեր եղբայրների կյանքը դրեցին զոհասեղանին, նրանց թիկունքում պատրաստվելով պարտության և հանձման։

  • «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում

    «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի անմահ նահատակների հիշատակին…
     

    Ոչ ոք չի մոռացվել,

  • «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով






    Երևանի «ԿինոՄոսկվա» կինոթատրոնում կայացավ Դավիթ Բաբախանյանի «Մեկ in Մեկ» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Կատակերգության պրեմիերային ֆիլմը ստեղծած թիմի հետ միասին ներկա էին նաև դերասաններն ու հրավիրված հյուրերը։

    Նոր ֆիլմը կառուցված է մի պատմության շուրջ, որտեղ սովորական թվացող իրավիճակները աստիճանաբար վերածվում են արկածների։ Հերոսների առջև հայտնվում են տարբեր խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին նրանց սպասում են հումորային, երբեմն էլ վտանգավոր իրավիճակներ։

    Ֆիլմի առանցքային թեմաներից մեկը ընկերությունն է։ Պատմության ընթացքում հերոսները հայտնվում են դժվարությունների առաջ, սակայն տարբեր փորձությունների պայմաններում շարունակում են աջակցել միմյանց։ Հենց ընկերական կապն էլ դառնում է բազմաթիվ իրադարձությունների շարժիչ ուժը։

    «Մեկ in Մեկ»-ում հանդիսատեսը կտեսնի նաև մի շարք անսպասելի կերպարանափոխություններ։ Զիրոյանը ֆիլմում ներկայանում է Արկադի Դումիկյանի կերպարով։ Նրա արտաքինն ամբողջությամբ փոխվում է դիմահարդարման միջոցով, իսկ սյուժեի ընթացքում նա ստիպված է լինում որոշ ժամանակով ստանձնել երգչի դերը և նրա փոխարեն ելույթներ ունենալ։

    Ինքը՝ Արկադի Դումիկյանը, նույնպես հայտնվում է ֆիլմում։ Այս անգամ նրա ներկայությունը կապված է ոչ միայն երաժշտության հետ․ երգիչը փորձել է իրեն նաև դերասանական աշխատանքում։

    Ֆիլմում իր համար նոր ոլորտ է փորձել նաև Գոհար Ավետիսյանը։ Դիմահարդարը էկրանին հանդես է գալիս սեփական կերպարով։ Նրա մասնակցությունը ֆիլմին ևս անսպասելի պատմություն ունի․ նկարահանվելու առաջարկը ստանալիս Գոհարը սկզբում նույնիսկ համոզվելու կարիք է ունեցել, որ խոսքն իսկապես իր մասին է։

    Նա անդրադարձել է նաև պրեմիերայի իր կերպարին։ Գոհարը պատմել է, որ սկզբում մտադիր էր միջոցառմանը ներկայանալ հարսանեկան զգեստով, սակայն ի վերջո որոշել է այդ գաղափարը հետաձգել։ Հարսանեկան զգեստը, նրա խոսքով, կսպասի այն օրվան, երբ այն կկրի իրական հարսանիքի ժամանակ։

    Ֆիլմի մյուս գլխավոր պատմություններից մեկը կապված է ֆինանսական խնդիրների առաջ կանգնած հերոսի հետ։ Այդ կերպարը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը։ Նրա մասնակցությունը նախագծին առանձնանում է նաև նրանով, որ նա, սովորաբար աշխատելով ֆիլմի ստեղծագործական և կազմակերպչական հատվածում, այս անգամ հայտնվել է նաև կադրի մյուս կողմում։

    Ֆիլմի դերասանական կազմը համալրում են նաև Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը և այլ դերասաններ։

    Ֆիլմի ստեղծման աշխատանքները ծավալվել են ոչ միայն Հայաստանում։ Նկարահանող խումբը գարնանը աշխատել է նաև Ռուսաստանում և Վրաստանում։ Ստեղծագործական թիմը փորձել է ֆիլմի տեսողական և տեխնիկական լուծումներում կիրառել նոր մոտեցումներ՝ միաժամանակ չհեռանալով թեթև կատակերգության տրամաբանությունից։

    Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, օպերատորը՝ Արթուր Ղարայանը։ Մոնտաժն իրականացրել է Արսեն Սարիբեկյանը, բեմադրող նկարիչը Հրաչ Քեշիշյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արման Պարսամյանը։

    Նախագծի պրոդյուսերը Արման Միտոյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։

     

    Մարինա Ալեքսանյան