Category: Orer

  • Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    mk.ru–ն գրում է, որ Հայաստանում նշանակված է դատական նիստ՝ կապված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործի հետ։ Աշխարհի առաջին քրիստոնյա պետության պատմության մեջ աննախադեպ այս իրադարձության շուրջ հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այն իրականում, ի վերջո, կկայանա։ Գործի քննությունը սկսելու նախկին փորձերը ձախողվել են. դատավորներն ու դատախազները մեկը մյուսի հետևից խուսափել են մասնակցել այդ ամոթալի և քաղաքական դրդապատճառներ ունեցող ներկայացմանը:


    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս առիթով աստվածաշնչյան անեծքներ է տեղացել Եկեղեցու հալածողների գլխին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հայ հասարակական գործիչ Միկա Բադալ յանի հարցին՝ կապված Փաշինյանի վարչախմբի կողմից Հայ առաքելական եկեղեցու հալածանքների հետ, հայտարարել է. «Նրանք, ովքեր մասնակցում են Եկեղեցու հալածանքներին, կանիծվեն»։ Նա բացատրել է, որ Եկեղեցու դեմ պայքարն, ըստ էության, պայքար է Աստծո դեմ, և հորդորել է դիմել Սուրբ Գրքին։ «Եվ, իհարկե, նրանք կանիծվեն գալիք դարերի ընթացքում»,- հայտարարել է Զախարովան։


    Անհնար է չհամաձայնել այդ խոսքերի հետ։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, կարծես, չի հավատում Աստծուն։ Դա ակնհայտորեն երևում է Եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ նրա արած հայտարարություններից։ Այն փաստը, որ նա չի գիտակցում սեփական խոսքերի նշանակությունը, միայն ընդգծում է, թե որքան է նա հեռու կրոնից։ Հետևաբար, աստվածաշնչյան անեծքները նրան չեն վախեցնի, նա կշարունակի իր օրակարգն առաջ տանել։ Իհարկե, բոլորը գիտեն, որ գոյություն ունի նաև Աստծո դատաստանը, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից, նույնիսկ անհավատ Փաշինյանը։ Այնուամենայնիվ, այստեղ կա մի նրբերանգ։ Ինչպես հուշում է Հին Կտակարանը, Աստված հաճախ իր դատաստանը իրականացնում է անշտապ: Երբեմն դարեր են անցնում չարագործների նկատմամբ դատավճռի հայտարարման և դրա ի կատար ածման միջև։ Օրինակ՝ Հյուսիսային թագավորությունը, որը ձևավորվել էր միացյալ Իսրայելի պառակտումից հետո, և որտեղ երկրպագությունն ուղղված էր թագավոր Հերոբովամի կողմից կանգնեցված երկու ոսկե հորթին, գոյատևեց մոտ երկու հարյուր տարի։ Այսինքն՝ երկու դար շարունակ Աստված հետևում էր, թե ինչպես են իր ընտրյալ ժողովրդի տասը ցեղերի ներկայացուցիչները զոհեր մատուցում ոսկե կուռքերին։ Ի վերջո, իհարկե, նա ասորեստանցիներին ուղարկեց նրանց դեմ. արդյունքում մ.թ.ա. 722 թվականին Հյուսիսային թագավորությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա բնակչությունը հայտնի դարձավ որպես «Իսրայելի տասը կորած ցեղեր»։ Մարդիկ մինչ օրս փնտրում են նրանց, սակայն այդպես էլ չեն գտնում։ Տխուր պատմություն է։ Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ նույնիսկ այս պատմությունը հատուկ տպավորություն չի թողնի Փաշինյանի վրա. նա ծրագրեր կազմելիս հաշվի չի առնում այդքան հեռավոր ապագան։ Նրան առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ երկու հարյուր տարի անց։

    Այդուհանդերձ, Աստծո զայրույթին արժանանալու հեռանկարը թե՛ իրենց, թե՛ իրենց մերձավորների համար, կարծես թե, իսկապես վախեցնում է նրա ենթականերից ոմանց։ Այս գործի շուրջ ծավալվող տարօրինակ իրադարձությունները այլ կերպ բացատրել անհնար է։ Կաթողիկոսի դեմ հարուցված գործի քննությունը սկսելու առաջին փորձը կատարվեց օգոստոսի 7-ին, սակայն անհաջողությամբ ավարտվեց. դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Օգոստոսի 28-ին ձեռնարկված երկրորդ փորձը նույնպես արդյունք չտվեց։ Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել գործը և այն Վաղարշապատ քաղաքից փոխանցեց Երևանի դատարան։ Գործը մակագրվեց քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Վերջինս ևս արագ գործեց և իր հերթին գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Այլ կերպ ասած՝ այդ դատավորը ակնհայտորեն խուսափեց Եկեղեցու առաջնորդի դեմ գործից: Նրան կարելի է հասկանալ. հենց որ հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է Մելիքյանին, Հայաստանում անմիջապես հիշեցին, որ այդ դատավորի անունը նախկինում շոշափվել է մի շարք սկանդալային պատմություններում։ Օրինակ՝ 2020 թվականին հայկական լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ նրան կանչել են ԱԱԾ և շանտաժի ենթարկել՝ սպառնալով հրապարակել վարկաբեկող ինտիմ բնույթի տեսանյութ։ Ենթադրվում է, որ դա օգտագործվել է դատավորին հարկադրելու համար, որ կայացնի Միքայել Մինասյանի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի կալանավորման որոշումը։ 2025 թվականին էլ Մելիքյանի նկատմամբ կոռուպցիոն վարույթ էր հարուցվել, թեև հետագայում այն կասեցվել էր։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը չի անհետացել, իսկ կոռուպցիոն գործը կարող է հեշտությամբ վերսկսվել։ Ուստի, զարմանալի չէր, որ այս տհաճ գործը հայտնվեց հենց այդ դատավորի ձեռքում։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց խուսափել դրանից. Հայաստանի վճռաբեկ դատարանը գործը վերադարձրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ միաժամանակ այդ ատյանին մեղադրելով «ֆորմալիզմի», «դատական ձգձգումների» և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Այլ կերպ ասած՝ «անեծքով պատված գործը» բումերանգի պես վերադարձավ և մակագրվեց 29ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին։


    Ընդ որում, դատախազը, որն սկզբնապես որոշել էր քրեական վարույթ հարուցել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի նկատմամբ, հրաժարական է տվել։ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատախազ Խաչատուր Գալստյանը հրաժարական է տվել սեփական նախաձեռնությամբ, և որ այդ քայլը որևէ կերպ կապված չէ Կաթողիկոսի գործի հետ։ Սակայն կապ, իհարկե, գոյություն ունի, ընդ որում՝ շատ սերտ։ Գործով դատախազ է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։ Հնարավոր է, որ նա ձգտում է դառնալ գլխավոր դատախազ, կամ էլ նրա իրավիճակը նման է դատավոր Մելիքյանի իրավիճակին։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»… մեկ ամիս անց. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Շատ աշխույժ երեխա էր, այնքան աշխույժ ու շարժուն էր, որ մինչև դպրոց հաճախելը տարի չի եղել, որ իրեն չվնասեր, ձեռքը կամ ոտքը չկոտրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վազգենի մայրիկը՝ տիկին Մելինեն։ Վազգենը ծնունդով Վարդենիսից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել, իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի դեղագործական բաժնում։ Այն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ Մայրիկն անկեղծանում է՝ դպրոցական տարիներին որդին սովորելու հետ սեր չուներ։ «Այսպես ասեմ՝ գրավորի, գրելու հետ սեր չուներ, եթե պետք է պատմեր, բանավոր ներկայացներ դասը, խնդիր չկար։ Բայց, երբ արդեն ծառայում էր, զրույցներից մեկի ժամանակ անկեղծացավ՝ ափսոսում եմ, որ լավ չեմ սովորել։ Ասաց՝ միայն զղջում եմ, որ չեմ սովորել։ Ես էլ արձագանքեցի՝ ուշ չէ, կզորացրվես, անպայման կրթությունդ կշարունակես»։


    2019 թվականի հուլիսի 14-ին Վազգենը զորակոչվում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում։ Տիկին Մելինեն նշում է՝ որդին անհամբերությամբ էր սպասում բանակ մեկնելուն։ «Շատ էր ուզում ծառայել։ Աղջկաս ամուսինը զինկոմիսարիատում էր աշխատում, պատմում է՝ ամեն օր Վազգենը գնում էր զինկոմիսարիատ, թե՝ իմ ծանուցագիրը տվեք, ես գնամ բանակ։ Սիրով մեկնեց, նույն սիրով էլ ծառայեց։ Երբեք իրենից բողոք, դժգոհություն չեմ լսել։ Չեմ լսել, որ ասի, թե ինչ-որ բանի կարիք ունի»։


    Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այդ օրն իր հետ խոսել չկարողացա։ Զրուցել ենք սեպտեմբերի 28-ին։ Այնպես էր խոսում, որ իբր ամեն ինչ նորմալ է։ Իրեն թվում էր՝ մենք Հայաստանում տեղյակ չենք, թե Արցախում ինչ է կատարվում, որ պատերազմ է սկսվել։ Ասում էր. «Այստեղ հանգիստ է, ոչ մի բան չկա, մի անհանգստացեք, ես լավ եմ»։ Ամեն օր չէինք խոսում, բայց ամեն դեպքում իր հետ կապ ունեինք։ Նա սեպտեմբերի 25ին էր բարձրացել դիրքեր, երկու օր հետո պատերազմը սկսվեց։ Երբ իրեն հարցնում էի, թե որտեղ է, արձագանքում էր. «Մա՛մ, մեր դիրքերում եմ»։ Ես այդպես էլ մինչև վերջ չիմացա, թե նա կոնկրետ որտեղ է եղել։ Հոկտեմբերի 21-ին ժամը երեք անց 14 րոպեին խոսել եմ իր հետ։ Խոսել ենք երեք րոպե 19 վայրկյան։ Երբ իր հետ խոսում էինք, միշտ ձայնին ուրախ ելևէջներ էր հաղորդում, որ ամեն ինչ լավ է։ Բայց վերջին զանգի օրը շատ տխուր էր։ Էլի չասաց, թե որտեղ է։ Հարցրեցի, թե ինչո՞ւ չէր զանգում, արձագանքեց՝ հեռախոսները լիցքավորում չունեին։ Ես այդ պահին ձայն լսեցի, կարծես հրետանու ձայն լիներ։ Վազգենին հարցրեցի, թե ինչ ձայն է՝ Վազգե՛ն, թուրքե՞րն են։ «Չէ, մա՛մ, մերոնք են, մերոնք են»։ Կարծես ցանկանար շուտ անջատել հեռախոսը։ Ամուսինս զինվորական է, այդ պահին նա էլ Քարվաճառում էր։ Խնդրեցի իրեն, որ հայրիկին էլ զանգի, գոնե մի քանի բառ էլ նրա հետ խոսի, ասաց. «Լավ, մա՛մ, լավ»։ Դա մեր վերջին զրույցն էր։ Մեկ օր անցավ, երկու, երեք… Սկզբում մտածում էի՝ գուցե հեռախոսները լիցքավորում չունեն, բայց հետո արդեն անհանգստությունս մեծացավ։ Զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով նա ինձ զանգել էր։ Բայց ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում։ Զանգում էինք այն համարին, որով նա վերջին անգամ զանգահարել էր, բայց մեր զանգերին կրկին չէին պատասխանում։ Դա կամավորականի հեռախոսահամար էր եղել։ Նա իմացել էր, որ Վազգենս զոհվել է, և մեր զանգերին չէր պատասխանում, չգիտեր՝ ինչպես այդ լուրը հայտնել»։

    Հետո հայրիկը կարողանում է մեկը մյուսի միջոցով կապեր ստեղծել, և պարզվում է, որ Վազգենը Վարանդայում (Ֆիզուլի) է եղել։ «Մենք պնդում էինք, որ նա «Մարտունի-2»ում է, բայց հետո իմացանք, որ պատերազմի երկրորդ օրն են իրենց իջեցրել դիրքերից։ Հետո պարզվեց, որ հոկտեմբերի 6-ին իրենց տարել են Ջրական, մի քանի օր շրջափակման մեջ են եղել։ Մի կերպ դուրս են եկել, այլ վայր են տեղափոխել, իսկ վերջում բերել են Վարանդա՝ Ելիսար։ Իրենց ասել են՝ այստեղ երեք օր կմնաք, երբ այստեղից իջնեք, ձեզ կոչում կտան։ Սա մեզ կամավորական տղաներից մեկն է պատմել, հակառակ դեպքում այս տեղեկություններն էլ չէինք ունենա»։


    Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ ժամը վեցին, Վազգենն ու իր մարտական ընկերները զոհվել են։ «Իր մահվան վկայականի մեջ որպես Վազգենիս զոհվելու օր նշված էր հոկտեմբերի 23-ը։ Երբ իր մահվան առաջին տարելիցը նշեցինք, նկարներ, նյութեր հրապարակեցինք, ողջ մնացած տղաներից մեկն ինձ գրեց. «Տիկին Մելինե, մեր դեպքը հոկտեմբերի 22-ին է եղել»»։ Զոհվելուց մեկ ամիս անց է Վազգենը տուն «վերադարձել»։ «Տղաների զոհվելու գիշերը նրանց մարմինները տեղափոխել են։ Բայց տղաս անճանաչելի է եղել, դրա համար չէինք կարողանում իրեն գտնել։ Արյուն էինք հանձնել, և նոյեմբերի 20-ին իրեն գտանք։ Մեկ ամիս հույսով ապրեցի, որ կարող եմ տղայիս ողջ գտնել, բայց… Մյուս կողմից էլ՝ գոնե գտա իմ տղային, գոնե կարող եմ իրեն այցելել ու ծաղիկներ տանել»։


    Վազգենը քույրիկ ունի։ Հենց նա էլ դարձել է ընտանիքի ապրելու շարժիչ ուժը։ Տիկին Մելինեն նշում է՝ երկու թոռնիկներն են իրենց ապրեցնում։

    Հ. Գ. – Վազգեն Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ տարվող քաղաքականությունը ունի պետականորեն կազմակերպված միտումնավոր բնույթ։ Խոսքը ոչ միայն եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանատների, արձանագրությունների, որմնանկարների կամ թանգարանային հավաքածուների ֆիզիկական ոչնչացման մասին է, այլ ավելի խորքային երևույթի՝ պատմական հիշողության վերաձևման, տարածքի ինքնության վերակոդավորման, և այդ տարածքում հայկական ներկայության իրավական, մշակութային ու հոգեբանական ջնջման մասին։


    Արցախի բռնազավթված տարածքներում և Նախիջևանում տեղի ունեցածը (ունեցողը) ցույց է տալիս, որ Բաքվի քաղաքականության առանցքում կանգնած է ոչ թե պարզապես «մշակութային ժառանգության վերահսկողության» հարցը, այլ հայկականության հետքը որպես քաղաքական փաստ, որպես պատմական փաստարկ և որպես ինքնության ապացույց վերացնելու ծրագիրը։ Այդ պատճառով էլ Ադրբեջանի գործողությունները փորձագետների, հետազոտական կառույցների և միջազգային քաղաքական մարմինների կողմից հաճախ բնութագրվում են որպես մշակութային ջնջում, էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն։


    Եվրոպական խորհրդարանը նույնիսկ 2022 թվականի մարտի 10-ի բանաձևով խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու շարունակական քաղաքականությունը՝ արձանագրելով, որ դա հակասում է միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները։

    Այս քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ այն աշխատում է միաժամանակ մի քանի շերտով։ Առաջին շերտը ֆիզիկական ոչնչացումն է։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Ջուղայի հայկական խաչքարերի գերեզմանատան հետ Նախիջևանում, դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության կորստի խորհրդանիշ։ Երկրորդ շերտը յուրացումն է, երբ հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, արձանագրությունները և ճարտարապետական ամբողջ համալիրները ներկայացվում են որպես «աղվանական», «ուդիական» ու, ընդհանրապես, ոչ հայկական։ Երրորդ շերտը պատմական կեղծիքն է, երբ այդ վերագրումը ոչ թե գիտական քննարկման, այլ պետական քարոզչության, կրթական նյութերի, պաշտոնական ելույթների, «վերականգնողական» նախագծերի և վերահսկվող կրոնական բեմադրությունների միջոցով խեղաթյուրվում է պատմական իրականությունը։ Չորրորդ շերտը մեղադրանքի շրջումն է, երբ նույն պետությունը, որը սեփական վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանների ինքնությունը փոխում, վնասում կամ ոչնչացնում է, սկսում է Հայաստանին մեղադրել «մշակութային արժեքներ գողանալու», «արտեֆակտներ տեղափոխելու» կամ «պատմությունը կեղծելու» մեջ։ Սա դասական քարոզչական մեխանիզմ է, որի դեպքում սեփական գործողությունը վերագրվում է զոհին, որպեսզի հանցագործության փաստը ծածկադմփոց արվի մեղադրանքի մշուշի մեջ, իսկ միջազգային լսարանի համար ստեղծվի «երկու կողմերն էլ մեղավոր են» տպավորությունը։


    Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։


    Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։

    Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին տարկետում է տրվում կառավարության որոշմամբ։


    Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, ՀՀ օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով: Կառավարության որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիների տարկետման դադարեցումը նույնպես իրականացվում է կառավարության որոշմամբ։


    Բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ, ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում:

    Քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը կարգավորելու և կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և կառավարության 2023 թվականի մարտի 23-ի թիվ 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը Զինվորական կոմիսարիատին վերապահելու համար։


    Այսպիսով, նախագծով նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որը հնարավորություն կտա փոփոխություն կատարել նաև կառավարության թիվ 383-Ն որոշման մեջ, որի արդյունքում հնարավոր կլինի քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնել առանց կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին որոշման նախագիծ ներկայացնելու: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհ ընդունված ուսանողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման և բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետման դադարեցման գործընթացը:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Զինված ուժերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Այն զգայուն է բանակում կատարվող ցանկացած «բարեփոխման» նկատմամբ, բանակում կատարվող ցանկացած ողբերգություն ընկալում է որպես սեփականը։ Զինված ուժերի, Ադրբեջանի տարածքային նկրտումների և Հայաստանի ռազմական՝ այդպես էլ չկայացած դիվերսիֆիկացիայի մասին «Փաստը» զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ։


    -Պարոն Խաչատրյան, վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը դարձավ ժամկետային ծառայություն անցնելու փոխարեն ոստիկան կամ փրկարար դառնալու նախագիծը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս նախագծին։


    – Իմ գնահատմամբ, այս նախագիծն իր մեջ բազմաթիվ խնդրահարույց և բացասական տարրեր է պարունակում՝ սկսած գաղափարական մոտեցումից մինչև այն հանգամանքը, որ այն կարող է ստեղծել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նոր, այսպես ասած, օրինական ճանապարհներ։ Եթե հաշվի առնենք, որ այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը, բնականաբար, նվազելու է, դա չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Մենք արդեն ականատես ենք եղել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, որի արդյունքում բանակում ծառայողների թվաքանակի նվազման խնդիր առաջացավ։ Հիմա, եթե դրան ավելացնում ենք նաև նմանատիպ օրենսդրական մեխանիզմներ, որոնք երիտասարդին հնարավորություն են տալիս բանակային ծառայության փոխարեն ընտրել այլ պետական ծառայություն, ապա ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ազդեցություն ունենալ Զինված ուժերի համալրման և, հետևաբար, երկրի պաշտպանունակության վրա։ Ես հասկանում եմ, որ գործող իշխանությունների քաղաքականության մեջ բանակն այն առաջնահերթությունը չի ունեցել, որը պետք է ունենար։ Եվ այս նախագիծը ես դիտարկում եմ այդ ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Ինձ համար սա հերթական քայլն է, որը կարող է թուլացնել բանակի համալրման համակարգը և հետագայում ստեղծել ավելի լուրջ անվտանգային խնդիրներ։

    Մյուս կողմից՝ բանակային ծառայությունն իր բնույթով առաջին հերթին հայրենիքի պաշտպանության ծառայություն է և, բնականաբար, ունի իր առանձնահատկությունները։ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն ունեն այլ գործառույթներ, այլ մասնագիտական պահանջներ, և այն այլ ծառայողական միջավայր է։ Հետևաբար, միայն այն փաստը, որ երեք համակարգերում էլ քաղաքացին ծառայում կամ աշխատում է պետությանը, դեռ չի նշանակում, որ դրանք լիարժեքորեն փոխարինելի են։ Ավելին, նախկինում պետական համակարգում կար մի տրամաբանություն, ըստ որի՝ բանակում ծառայությունն ընկալվում էր նաև որպես քաղաքացու և պետության միջև կարևոր կապ։ Զինծառայությունն ավարտած քաղաքացին ձեռք էր բերում ոչ միայն որոշակի կենսափորձ, կարգապահություն և պատասխանատվության զգացում, այլև այդ փորձը կարող էր հետագայում առավելություն լինել պետական համակարգում աշխատանքի անցնելու ժամանակ, այդ թվում՝ ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և պետական կառավարման այլ ոլորտներում։ Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն էր. նախ՝ քաղաքացին կատարում է իր սահմանադրական պարտքը՝ ծառայելով բանակում, ստանում է անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն, այնուհետև, եթե ցանկություն և համապատասխան մասնագիտական կարողություններ ունի, կարող է շարունակել իր ծառայությունը պետական համակարգում։ Այսօր, սակայն, մենք հակառակ գործընթացն ենք տեսնում։ Փոխանակ բանակային ծառայությունը դարձնենք ավելի հեղինակավոր, արդյունավետ և գրավիչ, տարբեր մեխանիզմներով փորձում ենք այն փոխարինելի դարձնել այլ ծառայություններով։ Իսկ դա, իմ համոզմամբ, սխալ մոտեցում է։ Պետական ծառայության տարբեր ուղղությունները պետք է լրացնեն միմյանց, ոչ թե մեկը մյուսի հաշվին թուլացվեն։


    -Վերջին ամիսներին Զինված ուժերում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց հաջորդեցին պաշտոնանկություններն ու պաշտպանության նախարարի հաճախակի այցերը զորամասեր և դիրքեր։ Այս երկու գործողությունները, հանդիպում-քննարկումները կարո՞ղ են իրավիճակ փոխել Զինված ուժերում։ Նույն համատեքստում խոսվեց նաև այն մասին, որ գնդերեցների հեռացումը բանակից ևս նպաստել է հոգեբանական խնդիրների ավելացմանը։ Դուք այս տեսակետի հետ համակարծի՞ք եք։


    -Վերջին ամիսներին Զինված ուժերում տեղի ունեցան ողբերգական դեպ-Ձեր նշած պաշտոնանկությունները և պաշտպանության նախարարի այցերը զորամասեր, իմ գնահատմամբ, ավելի շատ բուտաֆորիկ բնույթ են կրում և ինքնին չեն կարող որևէ էական փոփոխություն բերել զինված ուժերում առկա կարգապահական խնդիրների, միջանձնային հարաբերությունների կամ, ինչպես հաճախ ենք լսում, փողոցային բարքերի տարածման դեմ պայքարի հարցում։ Եթե մենք խոսում ենք բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մեկ կամ երկու պաշտոնյայի աշխատանքի կամ թերացման հետևանք չեն կարող լինել։ Խնդիրը համակարգային է, և դրա լուծումը նույնպես պետք է լինի համակարգային։ Մի պաշտոնյայի ազատմամբ կամ մեկ այլ պաշտոնյայի զորամաս այցելությամբ հնարավոր չէ փոխել այն միջավայրը, հարաբերությունների մշակույթը և բարոյահոգեբանական մթնոլորտը, որը տարիների ընթացքում ձևավորվել է բանակում։ Իրական փոփոխության համար պետք է հասկանալ՝ որտեղի՞ց են առաջանում կարգապահական խնդիրները, ինչո՞ւ են զինծառայողների միջև տարածվում ոչ կանոնադրական հարաբերությունները, ինչո՞ւ է որոշ դեպքերում զորամասում ձևավորվում այնպիսի միջավայր, որտեղ զինծառայողը խնդիր ունենալու դեպքում չի կարող կամ չի ցանկանում դիմել հրամանատարությանը։ Սրանք այն հարցերն են, որոնց պետք է համակարգային պատասխան տալ։ Եվ, այո, այս համատեքստում չենք կարող չնշել նաև գնդերեցների ինստիտուտի վերացման խնդիրը։ Ես ձեր տեսակետի հետ համակարծիք եմ, որովհետև գնդերեցը բանակում միայն կրոնական արարողություն իրականացնող անձ չէր. նրա ներկայությունն ուներ նաև բարոյահոգեբանական նշանակություն։ Այո, բանակում պետք է լինեն տարբեր վստահության օղակներ, որոնց միջոցով զինծառայողը կարող է իր խնդիրը բարձրաձայնել։ Գնդերեցը այդ օղակներից մեկն էր, և նրա դերը հատկապես կարևոր էր այն առումով, որ զինծառայողի հետ կարող էր շփվել ոչ միայն ծառայողական, այլև մարդկային և բարոյական հարթության վրա։ Ինչևէ, եթե իսկապես ուզում ենք նվազեցնել նման ողբերգական դեպքերի հավանականությունը, պետք է ոչ թե յուրաքանչյուր դեպքից հետո միայն փնտրենք մեկ-երկու մեղավորի և կազմակերպենք պաշտոնանկություններ, այլ վերանայենք ամբողջ համակարգը՝ սկսած հրամանատարական մշակույթից և ներքին վերահսկողությունից մինչև զինծառայողների հետ հոգեբանական ու բարոյական աշխատանքի մեխանիզմները։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք նույն խնդիրը՝ տարբեր պաշտոնանկություններով և տարբեր պաշտոնյաների այցերով, բայց առանց էական փոփոխության…եր, որոնց հաջորդեցին պաշտոնանկություններն ու պաշտպանության նախարարի հաճախակի այցերը զորամասեր և դիրքեր։ Այս երկու գործողությունները, հանդիպում-քննարկումները կարո՞ղ են իրավիճակ փոխել Զինված ուժերում։ Նույն համատեքստում խոսվեց նաև այն մասին, որ գնդերեցների հեռացումը բանակից ևս նպաստել է հոգեբանական խնդիրների ավելացմանը։ Դուք այս տեսակետի հետ համակարծի՞ք եք։

    -Չենք կարող չանդրադառնալ նաև Ադրբեջանի տարածքային նկրտումներին։ Հայկական կողմի արձագանքն է՝ եթե հնչի կրակոց, մենք դրան չենք պատասխանելու։ Դուք ինչպե՞ս եք նման հայտարարությունները մեկնաբանում։


    -Այդ հայտարարությունը պետք է դիտարկել այս իշխանությունների կողմից տարվող վերջին տարիների ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Հայկական կողմը շարունակելու է ճնշված վիճակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները կառավարում են։ Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայի մեջ, բայց բավական է հետադարձ հայացք նետել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաջորդած տարիներին։ Այս ընթացքում մենք անընդհատ ականատես ենք եղել զիջումների, կորուստների, հակառակորդի կողմից նոր պահանջների և դրան հաջորդած հայկական կողմի հերթական զիջումներին։ Բաքուն պահանջում է, ճնշում է, ստանում է, իսկ մենք հետո փորձում ենք հարմարվել ստեղծված նոր իրավիճակի հետ։ Երբ այսօր ասում են՝ «եթե կրակոց լինի, պատասխան կրակոց չենք անելու», հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպե՞ս է պետությունը պատրաստվում պաշտպանել իր սահմաններն ու քաղաքացիներին։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կրակոցի պետք է անպայման պատասխանել կրակոցով՝ անկախ իրավիճակից։ Բայց նախապես հայտարարել, որ կրակոցի դեպքում պատասխան չի լինելու, այդ դեպքում հակառակորդին դու ի՞նչ ազդանշաններ ես փոխանցում։


    Եթե այսպիսի տրամաբանությունը չփոխվի, ես չեմ կարծում, որ միայն հայտարարություններով, «սրտիկներով», բարեմաղթանքներով կարող ես ապահովել երկարաժամկետ անվտանգությունդ։

    Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի մասին նաև պաշտպանական ոլորտում։ Բայց ռեալ քայլեր չենք տեսնում, բացառությամբ որոշ զինատեսակների ձեռքբերումը։ Վերջին օրերին խոսվում է նաև 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Ստացվում է, որ չունենալով ռեալ այլընտրանք՝ իշխանությունները շարունակո՞ւմ են թուլացնել պաշտպանական համակարգը։


    -Տեսեք՝ նախ պետք է հասկանալ, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացիա։ Իշխանությունը խոսում է պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացիայի, նոր գործընկերների և նոր սպառազինությունների ձեռքբերման մասին, բայց դիվերսիֆիկացիան միայն տարբեր երկրներից զենք գնելը չէ։ Դիվերսիֆիկացիան առաջին հերթին այնպիսի պաշտպանական համակարգի ձևավորում է, որի բոլոր բաղադրիչները միասին իրական և փոխլրացնող անվտանգություն են ապահովում։ Ինձ համար խնդիրը հենց այստեղ է։ Եթե ասում եք, որ այս կամ այն համակարգն այլևս անհրաժեշտ չէ, ապա պարտավոր եք հասարակությանը հստակ ցույց տալ, թե ինչո՞վ եք այն փոխարինում։ Որտե՞ղ է այլընտրանքը, ո՞րն է նոր պաշտպանական համակարգը, ի՞նչ իրական երաշխիքներ ունենք, և որո՞նք են այդ երաշխիքների ժամկետներն ու պայմանները։ Չի կարելի անվտանգության համակարգից որևէ բաղադրիչ հեռացնել կամ դրա նշանակությունը նվազեցնել և ասել՝ հետո կտեսնենք, թե ինչ ենք կառուցելու դրա փոխարեն։ Այս իշխանությունների հիմնական խնդիրն ու, ես կասեի, տգիտությունն այստեղ է դրսևորվում, որ քանդում են հինը, բայց հասարակությանը չեն ներկայացնում դրան համարժեք նոր համակարգը։ Կրկնում եմ, միայն նոր զինատեսակների գնումը դեռ նոր պաշտպանական համակարգ չի նշանակում։ Զենքը կարող ես գնել, բայց դրա հետ պետք է ունենաս համապատասխան ենթակառուցվածքներ, մասնագետներ, կառավարման համակարգ, հետախուզական և հակաօդային կարողություններ, դաշնակցային ու անվտանգային հստակ մեխանիզմներ։ Սրանք են միասին ձևավորում պաշտպանական համակարգը։ Եթե իշխանությունը համոզված է, որ Հայաստանը կարող է առանց 102-րդ ռազմաբազայի ավելի անվտանգ լինել, թող բաց և հստակ ներկայացնի այդ հաշվարկը՝ ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում և ամենակարևորը՝ ինչո՞վ ենք լրացնելու հնարավոր բացը։ Իսկ եթե նման ամբողջական հաշվարկ չկա, ապա մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Orer.am | Ինքնության… «ֆորմատ». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը բացարձակ գոյություն չունի:


    Նրանց, հատկապես Փաշինյանին արդեն ծովը…, չնայած այս ի՜նչ ենք ասում՝ ծով, օվկիանո՜սն է արդեն ծնկներից թվում: Մասնավորապես, Փաշինյանը համոզված է, որ ինքը ոնց ասի, մյուս բոլորն այդպես էլ պիտի իրենց ավտոմեքենաները քշեն («ոնց կասենք, տենց կքշեք»): Դեռ մի կողմ, որ սա ասում է մի «մեքենավար», որ, իր իսկ խոստովանությամբ, իր վարորդական իրավունքի առաջին վկայականը ստացել է ընդամենը մի քանի հարյուր մետրից քննողներին երևալով:


    «Ոնց ասենք, տենց կքշեք»-ից Փաշինյանն ու ՔՊ-ն սահուն կամ ոչ այնքան սահուն անցում են կատարում կարծես «ոնց ասենք, տենց կմտածեք…, ոնց ասենք, դա էլ կհիշեք» ու նման՝ բացարձակապես բռնատիրական «բանաձևերի» կիրառմանը: Ահավասիկ, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր: Ավելին, նա ասել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

    Թեպետ առանց հավել յալ մանրամասնումների էլ պարզ է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի «իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող» ասելով, բայց նրա ելույթի հետագա ընթացքից ավելի պարզ դարձավ, թե այդ ինչն է սպառնալիք համարել: Պարզվում է՝ նրան խիստ դուր չի եկել, որ մարդիկ հիշում են Վանի, Մուշի (նաև՝ Արցախի) մասին…


    Միանգամից նշենք, որ պետության քաղաքական, դաստիարակչական, գաղափարախոսական դոկտրինը մեկ բան է, իսկ ինչ-որ մեկ անձի, ինչ-որ 1 կուսակցության կամ դրա ղեկավարի քմահաճույքն ու դրա պարտադրանքը՝ բոլորովին այլ բան: Առավել ևս, որ այդ պարտադրանքը հակասում է պետության, ազգի ընկալումներին, շահերին, պատմական հիշողությանն ու պատկերացումներին:


    Ինչի՞ մասին է խոսքը:

    Տեսեք, Փաշինյանը նպատակադրվել է դպրոցներից արմատախիլ անել այն ամենը, ինչ հակասում է իր հորինած «իրական Հայաստանի», եթե կարելի է այդպես ասել, «գաղափարախոսությանը»: Եթե հակիրճ նկարագրենք այդ «գաղափարաբանությունը», ապա այն հանգում է հետևյալին. հայերի հայրենիքը սոսկ այն է, ինչը պարփակված է ՀՀ սահմաններով (այս սահմաններն էլ կազմվում են Ադրբեջանի և Թուրքիայի «բարեհաճությամբ»), մնացածը ոչ միայն Հայրենիք չէ, այլև դրա մասին հիշելը չափազանց վտանգավոր է, խաղաղության դեմ է, մի խոսքով՝ «քը՛խ» է: Մնացածն էլ՝ «այստեղ հաց, այստեղ Հայրենիք»…


    Բացի այն, որ դա «գաղափարախոսություն» չէ, որպես այդպիսին, հակագիտական է և այլն, դա ընդամենը ընկալումը կամ պատկերացումն է մեկ անհատի: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե դա որքանով խեղաթյուրված ընկալում է: Բուն հարցն այլ է. ի՞նչ է անելու փաշինյանական իշխանությունը, որպեսզի արմատախիլ անի «իրական Հայաստանի» կարծեցյալ «գաղափարախոսությանը հակասող» ամեն ինչ դպրոցներից արմատախիլ անելու համար: Ինչպե՞ս է դա անելու, բացի ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին ահ տալուց: Փոխելո՞վ բոլոր դասագրքերը, այրելո՞վ հներն ու «Փաշինյանի զրոյական կետից» նոր դասագրքեր գրելո՞վ:


    Մասնավորապես, դպրոցներում այլևս չպիտի ասեն աշակերտներին, որ Հայոց գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը: Երեք պատճառով. Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, գրերի գյուտի վրա աշխատելու ընթացքում եղել է Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածք) և, ո՜վ սարսափ, առաջին դպրոցը կամ դպրոցներից մեկը բացել է Արցախ աշխարհի Ամարասի վանքում: Երեխաները, որ ավանդաբար հետաքրքրասեր են, բնականաբար, կհարցնեն՝ որտե՞ղ է Տարոն գավառը, որտե՞ղ է Գողթնը, որտե՞ղ է Ամարասը: Իսկ եթե դասարանում նաև բռնագաղթյալ արցախցի երեխա լինի, օրինակ՝ նույն Ամարասից, ապա ընդհանրապես ծանր վիճակ կստեղծվի ուսուցչուհու համար: Կարճ ասած՝ որպեսզի Փաշինյանի ասածը տեղի ունենա, անհրաժեշտ կլինի արգելել «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» (դա արդեն դարձրել են պարզապես «Գրականություն»), «Հայ ժողովրդի պատմություն» (դե, դրա համար դարձրեցին՝ «Հայաստանի պատմություն») առարկաներն ընդհանրապես: Սա առանց կատակի կամ սարկազմի ենք ասում: Ի վերջո, ի՞նչ Հայոց պատմություն, ի՞նչ պատմիչներ, ի՞նչ հայ գրողներ: Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»:

    Բայց միայն դպրոցական առարկաները արգելելով կամ դասագրքերի բովանդակությունն ապազգայնացնելով բան դուրս չի գա: Անհրաժեշտ կլինի դիմել նաև այլ արմատական քայլերի: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ոչնչացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն քերել շուրջ 100 մետր երկարությամբ բազալտե Հուշապատը, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության այն հայաշատ քաղաքների, ավանների և գյուղերի անունները, որոնց հայ բնակչությունը ենթարկվել է բռնագաղթի ու կոտորածների: Բա նայողը կհարցնի, չէ՞, թե հայերն այնտեղ ի՞նչ էին անում:


    Բայց դա էլ բավարար չէ: Հարկ կլինի ուրիշ բաներ էլ «քերել»: Գաղտնիք չէ, որ սերնդեսերունդ մեր հայրենակիցները փոխանցում են, թե արմատներով ով որտեղից է: Տողերիս հեղինակը քիչ չի հանդիպել 10-15 տարեկան երեխաների, որոնք գիտեն, որ իրենք արմատներով Վանից են, Մուշից են, Սասունից են…


    Հապա այս դեպքում ի՞նչ անել: Դա դեռ իր հերթին: Ինչպե՞ս վարվել ընդամենը 3 տարի առաջ նույն Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով լիովին հայաթափված Արցախի հայության հետ: Չէ՞ որ մեր այդ հայրենակիցները կենդանի հիշեցում են: Երևի ա՞յդ պատճառով է, որ Փաշինյանն արցախցի հայ տեսնելիս սաստիկ ջղաձգվում է, իսկ մի անգամ էլ սրտանց բղավեց. «Ինչի՞ չեք զոհվել…»:

    Մի խոսքով, խորքում փաշինյանական «իրական Հայաստանը» ոչ թե ինչ-ինչ հակասությունների, այլ արմատական հակադրության մեջ է ազգային ինքնության, ազգի պատմաքաղաքական ժառանգության, հիշողության հետ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանին անհրաժեշտ է մի ամբողջ ազգի հիշողություն կամ ինքնություն «ֆորմատ» անել, ստանալ անազգ, անհայրենիք բնակչության ինչ-որ խումբ, որի կյանքի միակ նպատակը տվյալ օրը կուշտ փորով հաց ուտելն է, տուգանվելն ու… Փաշինյանին փառաբանելը: Քիչ էր մնում մոռանայինք՝ նրա «ոնց ասածով» քշելը:


    Գուցե հետամնաց թվանք, բայց մենք միամտորեն դեռ կարծում ենք, որ մարդն աշխարհ է գալիս մի քիչ ավելի շատ բանի համար, քան պարզապես ուտելը, խմելը, քնելարթնանալը ու անհիշողություն կենսաբանորեն գոյություն ունենալը:


    Կարդացեք Մաթևոսյան (քանի դեռ չեն արգելել):

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում (Զովունի, Նոր Հաճն, Քանաքեռավան) և Երևանի առանձին թաղամասերում արդեն տևական ժամանակ է, ինչ խմելու ջրի մատակարարումը հայտնվել է աղետալի վիճակում: Ծորակներից հոսում է դեղնավուն, տհաճ հոտով, քլորի բարձր պարունակությամբ և նույնիսկ կեղտոտ ու սև մասնիկներով լի հեղուկ, որը բացարձակապես պիտանի չէ օգտագործման համար:


    Բնակիչները ահազանգում են, որ ստիպված են խմելու ջուրը գնել շշերով, քանի որ որոշ քաղաքացիների մոտ աղտոտված ջրի օգտագործումից արձանագրվել են թունավորման և ինքնազգացողության վատթարացման դեպքեր: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նույնպես հորդորել է չօգտագործել նման որակի ջուրը:


    Այս ամենի ֆոնին «Վեոլիա ջուր» ընկերության կողմից պատշաճ արձագանք կամ ժամանակին իրազեկում չի իրականացվել: Քաղաքացիների բազմաթիվ զանգերն ու ահազանգերը մնացել են անպատասխան, իսկ պաշտոնական պարզաբանումները տրվել են էական ուշացումով: Ըստ ընկերության, պատճառը Արզական-Քանաքեռ-Զովունի մայրուղային ջրատարի վրայի վթարն է, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

    Այս կատաստրոֆիկ իրավիճակը, որը «Վեոլիա ջրի» ղեկավարության անարդյունավետ կառավարման պատճառով տարիներ շարունակ կրկնվում է և այդպես էլ համակարգային լուծում չի ստանում, տեղի է ունենում իշխանությունների բացարձակ անգործության և անուշադրության ֆոնին։ Ակնհայտ է, որ պատկան մարմինների նման անտարբերությունն ու լռությունը բոլորովին պատահական չեն։ Արդյունքում, ընկերությունը ստացել է մի տեսակ «ինդուլգենցիա»՝ նման համակարգային քաոսի և անորակ ծառայությունների պայմաններում անարգել շարունակելու իր գործունեությունը և չարժանանալու պետական համապատասխան մարմինների խիստ գնահատականին ու պատժամիջոցներին։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։


    Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել: Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:


    Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեսակցությունները ևս խիստ սահմանափակ են. փաստաբաններից զատ այդպիսի իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները, այն էլ՝ ամսական ընդամենը 2 անգամ: Արգելված են տեսակցություններն իր քաղաքական թիմի անդամների հետ. նույնիսկ ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հնարավորություն ունենան տեսակցելու առհասարակ կալանքի տակ պահվող ցանկացած անձի, իրենց փաստացի քաղաքական առաջնորդի հետ ստիպված են շփվել փաստաբանների միջոցով, ինչը նոնսենս է:

    Այս երևույթներն, ի դեպ, նախագահի շրջապատում չեն կապում միայն Փաշինյանի հրապարակային հրահանգների հետ և վստահ են, որ գործում է նաև միջամտության այլ՝ հատուկ տեսակ՝ նեղություն տալու ամեն մանրուքում: Կարծիք կա, որ այս ամենը կազմակերպվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի ցուցումներով, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին, որովհետև Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու՝ Անուշ Մելքոնյանի ամուսինն է: Խոսքը Ռոբերտ Թամարյանի մասին է, որը 2018-ից հետո թռիչքային կարիերային աճ ունեցավ՝ համակարգի մասնագետից 2025 թվականին դառնալով քրեակատարողականի պետ:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


    Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով գյուղի ռազմավարական դիրքն ու այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, իրենք վստահ են, որ այս նախագիծը մեծ հաջողություն կունենա։


    Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։

    Առանձնահատուկ լուծում է տրվում նաև տրանսպորտային լուրջ խնդրին։ Տիգրանաշենի դպրոցի չգործելու պատճառով բնակիչները մեծ դժվարությամբ էին առավոտյան երեխաներին տեղափոխում հարևան բնակավայրերի դպրոցներ և ցերեկը հետ բերում տուն։ Այս բացը լրացնելու համար որոշվել է համայնքի համար ձեռք բերել ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցը ոչ միայն կապահովի աշակերտների անվտանգ ու կանոնավոր փոխադրումը դպրոց, այլև տիգրանաշենցիներին հնարավորություն կտա հեշտությամբ հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։


    Ամփոփելով նախաձեռնության նպատակները՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում՝ շեշտելով հիմնական ուղենիշը. «Զարգացում, այլ ոչ թե հանձնում»։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»






    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Քպական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ ոգևորված են Հրազդանում Firebird AI գործարանի հիմնադրումից: Ավելին, այդ հանգամանքը արդեն մոտ երկու ամիս է, ինչ անխնա շահարկում են պրոիշխանական քարոզչության մեջ: Բայց իսկապե՞ս այդքան անմեղ, հրաշալի, օգտակար ու անվտանգ բան է այդ «հրեղեն թռչունը» (Fire bird- բառացի՝ հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ):


    րեղեն թռչուն կամ կրակի ծիտ): Այս ընթացքում փորձագետները մի շարք մտահոգություններ ու անհանգստություններ են արտահայտում այդ գերված «ԱԲ գործարանի» առնչությամբ: Եթե ամփոփ, ապա փորձագիտական քննադատական հիմնական դիտարկումները վերաբերում են աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերին, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաները հնարավոր հետախուզական նպատակներով օգտագործելուն: Կան մտահոգություններ նաև էներգետիկ հսկայական ծանրաբեռնվածության, տվյալների ինքնիշխանության վերահսկողության պակասի և տնտեսական ներառականության ցածր մակարդակի վերաբերյալ: Բայց մի փոքր պետք է մանրամասնել. «հրեղեն թռչունը», կարծում ենք, արժե դրան:


    Նախ՝ սոցիալականի պահով. որքան էլ իշխանություններն ինքնագովազդի համար շրջանառում են «գործարան» բառը, փորձագետները նշում են, որ նմանատիպ կենտրոնները սովորաբար ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր, ի լրումն՝ կարող են ինքնիշխանության տեսանկյունից հանգեցնել Հայաստանի որոշակի տեխնոլոգիական կախվածության:

    Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, ապա փորձագետները մատնանշում են այն հանրահայտ իրողությունը, որ նման կենտրոնները մեծ չափերով էլեկտրաէներգիա են կլանում, եթե չասենք՝ խժռում: Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի: Դա, անկասկած, մեծ լարվածություն է հարուցելու Հայաստանի էներգահամակարգում՝ ինչպես արտադրող կայանների, այնպես էլ այլ խոշոր սպառողների, նաև բնակչության էներգամատակարարման առումներով:


    Բայց փորձագետների մյուս զգուշացումները շատ ավելի էական են: Նախ՝ հայտնի է, որ Հրազդանի այդ «հրեղեն թռչունը» հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել հզորությունը մինչև 50000 GPU: Կան դիտարկումներ, որ 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորները երկակի նշանակության են և ակտիվորեն գործածվում են ռազմական նպատակներով ևս: Ի՞նչ երաշխիք, որ Հրազդանում դրանք զուտ «խաղաղ նպատակներով» են տեղակայվում:


    Նշվում է, որ Firebird AI գործարանը գերհամակարգչային ենթակառուցվածք է՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար: Բայց փորձագետները նշում են նաև, որ այդ «գերհամակարգչային ենթակառուցվածքը» նաև հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված: Հասկանալի է՝ հետախուզական ու ամենևին էլ ոչ «խաղաղ» նպատակներով:

    Ավելին, ամերիկյան օրենքներով, ինչպես նկատում են փորձագետները, նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին ու համապատասխան գերատեսչություններին տրամադրել իրենց տիրապետած ամբողջական տեղեկատվությունը:


    Այստեղից արդեն ծագում են մյուս մտահոգությունները: Փորձագետները ընդգծում են անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրները: Բանն այն է, որ վերը իշված մի շարք դիտարկումների և իրողությունների խորապատկերում Հրազդանում հիմնադրված Firebird AI գործարանը ոչ թե «տեխնոլոգիական ճեղքում» է երևակվում, այլ միանգամայն լրջորեն կարող է անվտանգային սպառնալիք ընկալվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից, և այդ համատեքստում, հասկանալի է, սպառնալ նաև հենց Հայաստանի անվտանգությանը:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում