Category: Orer

  • Հայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան

    Հայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան

  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ


    Բարեկամության միջազգային օր, Թրաֆիկինգի դեմ պայքարի համաշխարհային օր, Վանատու՝ Անկախության օր, Կուբա՝ Հեղափոխության զոհերի հիշատակի օր, Մարոկկո՝ Թագադրման օր:


    ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

    1896– ծնվել է Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ նշանավոր վիրաբույժ Սեդրակ Շարիմանյանը:


    1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մարոկկոյի հետ։


    1992-Հայաստանի վարչապետ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, վարչապետ է դարձել Խոսրով Հարությունյանը։

    2010-Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 5 զինծառայողի ու ինքնասպան եղել։


    2014- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները, առանց որևէ որոշում ցույց տալու, Մարզահամերգային համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:


    2016-Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է ՊՊԾ գունդը գրավածներին «ուժի գործադրման» մասին և առաջարկել զենքը վայր դնել ու առանց դիմադրության իշխանություններին հանձնվել:

    2018- հայտարարվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։


    2019 –վախճանվել է ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։


    ԱՇԽԱՐՀ

    762– հիմնադրվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:


    1502 –Կոլումբոսն առաջին անգամ հանդիպել է հնդկական մայա ցեղի անդամների հետ:


    1729 –հիմնադրվել է Մերիլենդ նահանգի ամենամեծ քաղաքը, որն, ի պատիվ գաղութի լորդ-սեփականատեր Չարլզ Բալթիմորի, անվանվել է Բալթիմոր:

    1792 – երգելով Փարիզ է մտել Մարսելի կամավորական գունդը: Սակրավոր սպա Կլոդ Ժոզեֆ Ռուժե դե Լիլի գրած այդ երգը փարիզցիները արդյունքում կոչել են «Մարսելիեզ», որն այժմ Ֆրանսիայի ազգային հիմնն է:


    1793 –Կանադայում սկսվել է Յորք քաղաքի ստեղծումը (ներկայում՝ Տորոնտո):


    1818– ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ և վիպասան Էմիլի Բրոնտեն:

    1840 –Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը արգելել է օգտագործել «Բելոռուսիա» տեղանունը՝ փոխարինելով այն «Հյուսիս-Արևմտյան տարածքի գուբերնիա» անվանումով:


    1858 –անգլիացի հետազոտող Ջոն Սպիկը Աֆրիկայում հայտնաբերել է Վիկտորիա լիճը:


    1863– ծնվել է ամերիկացի հայտնի գործարար Հենրի Ֆորդը, որը մեծ ներդրում ունի ավտոմեքենաշինության մեջ:

    1898-ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Կելլոգը և նրա եղբայր Ուիլլը հայտնագործել են եգիպտացորենի ձողիկները:


    1898 –վախճանվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանական Կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը:


    1900 –Բրիտանիայում արգելվել է մանկական աշխատանքը հանքահորերում:

    1937 –ԽՍՀՄ-ում ստեղծվել են «եռյակ» դատարաններ, որոնք իրավունք են ստացել կայացնել մահվան դատավճիռներ «ժողովրդի թշնամիների» նկատմամբ:


    1938– հայտնաբերվել է Յուպիտեր մոլորակի անկանոն բնական արբանյակ Կարմենը:


    1944 –սկսվել է «Բլ յուկոտ» օպերացիան՝ բրիտանական բանակի հարձակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

    1947– ծնվել է ծագումով ավստրիացի, ամերիկյան հռչակավոր դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը, որի նահանգապետ եղած ժամանակ Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:


    1948– ծնվել է ծագումով իսպանացի, ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Ռենոն:


    1967 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «հրանոթների թագավորների» տոհմի վերջին ներկայացուցիչ Ալֆրեդ Կրուպպը:

    1972- գործարկվել է Կրասնոյարսկի ՀԷԿ-ը:


    1980-Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք:


    1980– Վանուատուն անկախացել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

    1984– NBC հեռուստաընկերությամբ սկսվել է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը:


    1992 –ծնվել է իտալացի հանրահայտ շախմատիստ Ֆաբիանո Կարաունան:


    2006 –Իսրայելա-լիբանանական պատերազմի ընթացքում Լիբանանում եռահարկ բնակելի շենքի պայթեցնելը հանգեցրել է 28 մարդու մահվան:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան

    Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան

  • Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    proza.ru–ն «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք» վերնագրով հոդվածում գրում է, թե վերջապես եկավ այն օրը, երբ Հայաստանը կատարեց իր ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի կոշտ վերջնագրից հետո կայացրեց, թերևս, իր համար միակ ճիշտ որոշումը, այն է՝ գնալ ԵՄ։ Այո, Մոսկվայի համար նա միշտ օտար էր, իշխանության գալով հեղափոխության միջոցով, թեկուզ թավշյա, նա լրջորեն բարդացրեց Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները։ Հայաստանը վիրավորվել է, և դա պայմանավորված էր Ռուսաստանի թույլ արձագանքով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, որը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար։ Այո, Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես չճանաչվեց Երևանի կողմից որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն։ Եվ բոլոր միջազգային նորմերով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ, առավել ևս, ՀԱՊԿ-ը չէին կարող միջամտել այդ հակամարտությանը։ Սակայն, թերևս, պետք էր միջամտել։ Բայց… մենք չափազանց խելացի էինք և վախենում էինք Թուրքիայի հետ բարդություններից, որն անհրաժեշտ էր սիրիական հարցում, պետք չէր հակամարտություն Ադրբեջանի հետ, պետք էր պահպանել նրա հետ բարեկամական հարաբերությունները։ Մենք չափազանց խելացի էինք, և արդյունքում ինքներս մեզ «գերազանցեցինք», մեր ազդեցությունը Անդրկովկասում լրջորեն թուլացավ։


    Մենք չենք կարող ազդել վրացական քաղաքականության վրա, քանի որ լիովին չենք հաղթել հնգօրյա պատերազմում։ Իհարկե, հաղթեցինք ռազմական առումով, բայց պարտվեցինք քաղաքականապես։ Վրաստանը չդարձավ ռուսամետ. Սաակաշվիլին պահպանեց իշխանությունը և ամեն ինչ արեց, որպեսզի Վրաստանը մեզ համար օտարանա։ Եվ այդպես էլ եղավ։


    Աբխազիան, մեր ձեռքերից անկախություն և ճանաչում ստանալով, ամուր նստել է մեր վզին բացարձակապես չցանկանալով որևէ բան տալ դրա դիմաց։

    Այսօր Հարավային Օսիան է մեր «անդրկովկասյան Ղրիմը», մեր վերջին ամրոցը տարածաշրջանում, եթե դուրս հանվի 102րդ ռազմաբազան Հայաստանից։ Բայց, ինչպես ասում են, այստեղ էլ դեռ շատ աշխատանք կա անելու։


    Ադրբեջանը, ստանալով լիարժեք օգնություն Թուրքիայից, գրավեց Ղարաբաղը և մնացած ամեն ինչը, ապա ամբողջությամբ փոխեց իր քաղաքականության ուղղությունը և դարձավ լիովին թուրքամետ՝ թույլ տալով իրեն վիրավորական հարձակումներ մեր երկրի դեմ։ «Ազատագրված Շուշիում» իր խաղաղության ֆորումներում Իլհամ Ալիևը հյուրընկալում է ուկրաինացիներին՝ կոչ անելով նրանց պայքարել մինչև վերջ և «չընդունել օկուպացիան», հպարտորեն օրինակ բերելով իր երկիրը։ Ավելին, Բաքվի հակառուսական դիրքորոշումը խրախուսվում է Արևմուտքից։ Արևել յան Անդրկովկասը մեր բավականին երկար սահմանն է թշնամական Ադրբեջանի հետ, և որքան էլ Ալիևը շողոքորթի և ժպտա, միևնունն է, նրան վստահել չի կարելի։


    Հիմա էլ Հայաստանն է լքում և գնում մեր թշնամիների մոտ։ Հայաստանի ղեկավարությունը ԵՄ–ն համարում է շատ ավելի լավ գործընկեր և անվտանգության երաշխավոր։ Հատկապես այն բանից հետո, երբ մենք սկսել ենք տնտեսապես ճնշում գործադրել հայերի վրա՝ արգելելով Հայաստանից ապրանքների ներմուծումը։ Մեր զինվորականների հեռանալը այդ հանրապետությունից ժամանակի հարց է, ընդ որում՝ ոչ հեռավոր ժամանակի։ Այդ հարցում Երևանի հիմնական փաստարկը պարզ է. ռուսական զինված ուժերի առկայությունը Հայաստանին անվտանգության երաշխիք չի տալիս։ Դա նրանց տեսակետն է իրավիճակի վերաբերյալ։ Եվ հիմա՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում Փաշինյանը հաղթանակ տարավ, այդ հարցը կսկսի թափ հավաքել միջպետական հարաբերություններում։ Ամեն ինչ կընթանա ըստ սցենարի. ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար, նրանք վատն են, չեն ընդունում մեր գինին և ելակը, իսկ եվրոպացիները լավն են, նրանք կօգնեն մեզ։ Ընդ որում, չի կարելի բացառել անգամ Հայաստանի հետ բոլոր կապերի և հաղորդակցությունների լիակատար դադարեցումը և պաշտոնական Երևանի մասնակցությունը հակառուսական պատժամիջոցներին։ Իհարկե, մենք կարող ենք դիմել ուժի՝ Հայաստանը մեր ազդեցության ոլորտում պահելու համար։ Բայց արդյո՞ք մենք ունենք ուժ, ռեսուրսներ և, ամենակարևորը, քաղաքական կամք դա անելու համար։

    Անդրկովկասը ավելին է, քան պարզապես տարածք։ Կասպից ծովը մեզ համար կենսականորեն կարևոր ջրային ուղի է, որը հնարավորություն է տալիս մուտք գործել Իրան և Հնդկական օվկիանոս։ Հետևաբար, մենք պետք է ունենանք ճնշող ծովային գերակայություն՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական դաշինքի ռազմական, քաղաքական և տնտեսական ընդլայնումը զսպելու համար։ Ավելին, մենք պետք է ընդլայնենք ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ միաժամանակ սահմանափակելով պաշտոնական Բաքվի ռազմական կարողությունները։ Ի դեպ, ես չեմ հասկանում, թե ներկայիս իրավիճակում մեր ինչին է պետք մեր սահմաններին ինքնիշխան, թուրքամետ Ադրբեջանը։ Կասպից ծովը չափազանց փոքր է հինգ մասի բաժանելու համար… պետք է սահմանափակվել երկուսով՝ Ռուսաստան և Իրան։ Հաջորդ հարյուր տարվա ընթացքում մենք անպայման ավելի լավ վիճակում կլինենք Մեծ Պարսկաստանի, քան Մեծ Թուրանի հարևանությամբ։


    Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության հեռանկարները շատ մշուշոտ են։ Ինչպես ասում է հին արևել յան ասացվածքը, «պետք չէ փնտրել հեռու ընկեր և մոտիկ թշնամի»։ Եվրամիությունը շատ հեռու է Հայաստանից, և Թուրքիան իր արբանյակ Ադրբեջանի հետ կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Նրանք արդեն վիճարկում են Հայաստանի ինքնիշխանությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի երկու մարզերը՝ Վայոց ձորը և Սյունիքը, շատ խոցելի են, և լրիվ հնարավոր է, որ դրանք անեքսիայի ենթարկվեն։ Եվ ոչ մի Եվրոպա չի գա օգնության, չի պաշտպանի հայ ժողովրդին։ Որովհետև նա, ինչպես միշտ, զբաղված կլինի Ռուսաստանով։ Եվ այդ Եվրոպային միշտ անհրաժեշտ կլինի Թուրքիան՝ որպես Ռուսաստանի դեմ սուր Արևելքում։ Այդ խաղում Հայաստանը պարզապես մանրադրամ է, որը կարելի է զիջել, և ինչը ցավալի չի լինի։ Եվ այդպես էլ կլինի։ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից՝ գլուխը բարձր պահելով, բայց ոչ երկար ժամանակով։ Որովհետև առանց Ռուսաստանի Հայաստանը գոյություն չի ունենա։ Եվ վերջապես… Այո, մենք պարտվել ենք Անդրկովկասի համար պայքարում, բայց միայն առայժմ, որովհետև պայքարը շարունակվում է, և դա կշարունակվի երկար ժամանակ։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ը



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոնգոյում Էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1 521-ի՝ մեկ օրում ավելանալով 34-ով։


    Այս մասին հայտնել է Կոնգոյի Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունը։


    Մահացության ցուցանիշը 44,2% է։ Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Ուգանդայի առողջապահական իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում Էբոլայի բռնկումն ավարտվել է: 

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք Չալաբյան

    Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք Չալաբյան

  • Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ



    Միջազգային


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 96 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին հայտնել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

    ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Ալբանիայի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի, Կուբայի, Քուվեյթի, Կոտ դ’Իվուարի, Լիբանանի, Մադագասկարի, Մարոկկոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ երկրների քաղաքացիներ։

    Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

    Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ: Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, պարզեցրել արտաքսման ընթացակարգերը: Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

    Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

  • Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային
    աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի
    Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Կոմիտաս, Սյունիք, Անկախության, Գր.Նարեկացի, Գ. Տաթևացի,
    Վ.Մամիկոնյան, Դավիթ Բեկ և Քրիստափոր փողոցների բաժանորդների ջրամատակարարումը:
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և
    կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    Հետևեք մեզ՝ այստեղ






  • Վաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն Մարուքյան

    Վաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն Մարուքյան