Category: Newday.am

  • Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու, լայն թափով պատրաստվում է

    Մասիս համայնքի ղեկավար  Նորայր Հակոբյանը այսօր տեղեկացրել էր, որ Դավիթ Համբարձումյանին նշանակել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։

    «Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման»,-գրառել էր նա։

    NewDay.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Համարձումյանը լայն թափով մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու:

    Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը  հրաժարական էր տվել ապօրինի կալանքի պատճառով, որպեսզի  համայնքի կառավարումը չտուժեր։

     

     

  • ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են

    Պաշտպանության և ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են, այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Նա նաեւ հայտնել է, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի Լիլիթ Մակունցը։

     

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան

  • Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը

    Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում անկեղծացել է իր մանկության, ԱՄՆ տեղափոխվելու դժվարությունների և առաջին աշխատանքի մասին։

    — Ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Դուք տեղափոխվեցիք Լոս Անջելես, երբ 12 տարեկան էիք…

    — Օ՜, դա միանգամայն այլ աշխարհ էր։ Առանց որևէ սոցիալական ցանցի։ Բախվեցի այլ լեզվի, միջավայրի ու իրավիճակի հետ։ Թեև երեխայի համար ադապտացիան հեշտ է տրվում. ես արագ սովորեցի լեզուն։ Իմ ծնողների համար շատ ավելի դժվար էր։

    — Ի՞նչն էր ամենադժվարը Ձեզ համար։

    — Այն ժամանակ նման կատեգորիաներով չէի մտածում. պարզապես վերցնում ու անում էի։ Ծնողներս աշխատում էին երկու տեղ, նրանց համար հեշտ չէր։ Բայց ես ու եղբայրս էլ առաջին տարում գումար էինք վաստակում սուպերմարկետում. օգնում էինք հաճախորդներին տոպրակները դրամարկղից հասցնել մինչև մեքենաները։

    — Որքա՞ն էր Ձեր առաջին աշխատավարձը։

    — Շաբաթական մոտ 50 դոլար։ Բայց ընտրություն չկար. պետք էր օգնել ընտանիքին։ Դա հիմա է, որ 12 տարեկան երեխան չի աշխատի, այլ կսկսի տեսանյութեր նկարել սոցցանցերի համար։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։

    — Ինչպե՞ս էիք սովորում դպրոցում։

    — Ամենակարևորն այն է, որ ես այն ավարտել եմ (ծիծաղում է- խմբ.)։ Նստում էի վերջին նստարանին, թղթեր էի նետում աղբամանի մեջ և հաճախ էի կռվում։ Բայց ես խելացի երեխա էի։ Ինձ համար դպրոցը մի վայր է, որտեղ սովորում ես խնդիրներ լուծել։ Իսկ թե ինչպես՝ արդեն այլ պատմություն է։

     

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան

  • Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

    Երկրորդ փուլ անցան Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր, որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

    Հարցին՝ չի՞ սրտնեղե՞լ, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է՝ ոչ, իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի:

    Լրագրողը հետաքրքրվել է՝ քանի ձայն է ստացել նա, որին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասել է՝ ուշադիր չի եղել, բայց եղել են քվեարկողներ:

  • Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք

    Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝  75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    10 գույքի շուկայական արժեք:

    42 տրանսպորտային միջոց:

    38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

    Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:

  • Կարգալույծ քահանա տեր Թադեն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը

    Կարգալույծ քահանա տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը։

    «Այդ օրը պարզ կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասել է կարգալույծ քահանա տեր Թադեն՝ խոսելով ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին։

    Կարգալույծ, Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) դուրս է եկել ՔՊ գրասենյակից։

    Նա չի ասել, թե ինչ անելիք ուներ իշխող ուժի գրասենյակում, հարցին՝ արդյոք ինքն է ցանկանում փոխարինել Կաթողիկոսին ԱԺ նիստում ասաց. «Կարող եք հարցն ուղղել ԱԺ, համապատասխան գրասենյակ, այնտեղ ձեզ կպատասխանեն»:

  • Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

    Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով։ Դատարանը գտել է, որ դատալսումների սույն փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով քրեական վարույթին խոչընդոտելու և Օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։

    «Դատարանի այդ դիրքորոշումը պայմանավորված է գործի նյութերից բխող որոշակի հանգամանքներով, մասնավորապես, Դատարանի կողմից գնահատման է ենթարկում՝ մեղսագրվող ենթադրյալ հանցանքում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի դերակատարությունը, մասնավորապես այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ հենց վերջինս է հանդիսացել առերևույթ կաշառք ստանալու նախաձեռնողը, ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվող արարքի բարձր լատենտայնությունը, որը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են դատական իշխանության հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, մեղադրյալի և գործով մյուս մեղադրյալների փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև այն, որ Արտուշ Գաբրիելյանն ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է դատավորի պաշտոնը, որպիսի հանգամանքը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն, կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ, ինչը ենթադրաբար կարող է օգտագործվել քրեական գործի բնականոն ընթացքի առնչությամբ որոշակի խոչընդոտներ հարուցելու հարցում, դատալսումների ընթացքում մեղադրյալների չհարցաքննված լինելու, ինչպես նաև ապացույցների հետազոտումն ավարտած չլինելու հանգամանքները։ Դատարանը, անդրադարձ կատարելով Արտուշ Գաբրիելյանի արարքին, հարկ է համարում նշել, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և ծանրության աստիճանը չեն կարող գնահատվել որպես ազատությունից զրկելու հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն տարրեր, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և դրանք համադրելով գործից բխող մյուս փաստական հանգամանքների հետ կարող ենք հիմնավորված եզրակացության գալ անձի ազատության իրավունքը սահմանափակելու անհրաժեշտության կամ այդ անհրաժեշտության բացակայության մասին»,- նշել է դատարանն՝ ըստ էության կրկնելով նախորդ որոշումներում առկա գնահատականները:

    Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

    Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։

    Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։

    Վերջինս հենց այն մեղադրյալն է, որն անցնում էր թմրանյութերի վերաբերյալ գործով և, ըստ մեղադրանքի,պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ իր վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

  • Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր

    Հուլիսի 28-ին Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։