Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու, լայն թափով պատրաստվում է

Written by

in

Մասիս համայնքի ղեկավար  Նորայր Հակոբյանը այսօր տեղեկացրել էր, որ Դավիթ Համբարձումյանին նշանակել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։

«Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման»,-գրառել էր նա։

NewDay.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Համարձումյանը լայն թափով մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը  հրաժարական էր տվել ապօրինի կալանքի պատճառով, որպեսզի  համայնքի կառավարումը չտուժեր։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *