Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝ 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
10 գույքի շուկայական արժեք:
42 տրանսպորտային միջոց:
38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:
Leave a Reply