Category: Newday.am

  • Բեսպրիդել, ֆիզիկական ուժի կիրառում, առևտուր Վարդաշեն ՔԿՀ-ում․ բանտարկյալներն ահազանգում են

    «Վարդաշեն» ՔԿՀ-ում  դատապարտյալների իրավունքները ոտնահարվում են․ անպատեհ տրվում են տույժեր, ինչը խոչընդոտում է շատերի վաղաժամկետ ազատմանը, կազմվում են կեղծ և հորինված արձանագրություններ օպերատիվ բաժնի կողմից, դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է, հայհոյում են, ֆիզիկակական ուժ կիրառում։

    Այս մասին  NewDay.am-ին ահազանգում են «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի քանի դատապարտյալներ։

    Ներկայացնում ենք նրանց մեզ ուղղված ձեռագիր գրված նամակի բովանդակությունը։

    « «Վարդաշեն» ՔԿՀ-ում  դատապարտյալների իրավունքները ոտնահարվում են․ անպատեհ տրվում են տույժեր, ինչը խոչընդոտում է շատերի վաղաժամկետ ազատմանը, կազմվում են կեղծ և հորինված արձանագրություններ օպերատիվ բաժնի կողմից։ ՔԿՀ են  բերվում հեռախոսներ, և իրենց ձեռքով իսկ հայտնաբերվում են։ Բանտարկյալների կացարաններից ապօրինի կերպով դուրս են բերվել առաջին անհրաժեշտության կենցաղային օգտագործման իրեր (պահարան, սպասք, էլեկտրական ջեռոց, սառնարան, հիգիենայի պարագաներ և այլ թույլատրվող իրեր)։ Օպերատիվ բաժնի պետ Հակոբյանը ՔԿՀ պետից անկախ իրականացնում է ինքնաիրավչություն, դատապարտյալներին և մյուս ՔԿՀ աշխատակիցներին տրամադրում է միմյանց դեմ։ Սահմանված նմուշին նման, օրենքով թույլատրելի համազգեստի համար տրվում են տույժեր։ Օպերատիվ վարչության պետ Հակոբյանի հրահանգով նրա աշխատակիցները դատապարտյալների հետ վարվում են անմարդկային ձևով։ Դրսևորում են ագրեսիվ վարքագիծ (հայհոյանք, ֆիզիկական ուժ), ոչ աշխատանքային օրերին՝ գիշերը ժամը 00:00-ից հետո ապօրինի կերպով մուտք են գործում կացարաններ, խանգարում դատապարտյալների քունը, կատարում են, առանց որևէ արձանագրության ու հրամանի, խուզարկություն (Օպերատիվ բաժանի պետի գլխավորությամբ)։ Օպերատիվ բաժնի պետի վատ աշխատանքի արդյունքում բանտարկյալների ներանձնային հարաբերությունները գտնվում են լարման գագաթնակետին։ Ինչպես նաև որոշ աշխատակիցների սադրիչ գործողությունների հետևանքով անդադար կազմվում են կեղծ արձանագրություններ, այնուհետև տրվում են տույժեր։

    Վերջերս սոցցանցերում տարածված այն լուրը, իբր «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը կապված է եղել հուլիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների հետ, կեղծ է, ներքին լարվածությունը շեղելու համար։  Միջադեպը կապված է եղել ներանձնային հարաբերությունների հետ․ օպերատիվ բաժնի պետ Եգոր Հակոբյանի սադրիչ գործողությունների։  Պատմությունը  կապված է եղել հեռախոսների առքուվաճառքի, ինչպես նաև իր կողմից որոշ դատապարտյալների հովանավորչություն և արտոնություն տալու հետ։  Տվյալ դատապարտյալները Եգորի համաքաղաքացիներն են՝ զեմերը։

    Հրավիրում ենք բոլոր պետական իրավասու կառույցների ուշադրությունը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տիրող բեսպրիդելը և մարդկանց ճակատագրերի խորտակումը կանխելու համար»,-գրված է  նամակում։

  • Աշոտ Մինասյանը` Աշոտ երկաթը կմնա կալանավորված

    ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Փաշինյանական արդարադատությունը մերժեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վաղաժամ ազատ արձակման միջնորդությունը:

    Դրսից ներկրված անարժեքության և գաղափարան սնանկության պայմաններում, Աշոտ Մինասյանը որպես հայրենիքի նվիրյալ կշարունակի մնալ ճաղերի հետևում, իսկ տեսակ և սկզբունք չունեցողները կշարունակեն որոշումներ կայացնել:

    Ինչ խոսք, պետք է ընդունել, որ բռնատիրության կառուցումն այսպիսի իրողություններ է ենթադրում և պայքարը պետք է կազմակերպել այդ իրողությունները հաշվի առնելով:

  • Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ․ Գևորգ Պապոյան

    Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ, այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

    ««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու և կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ավելի վաղ հայտնել էր նա։

  • Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է

    ՀՀ վարչապետի տիկի Աննա Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին  հայտնեցին ՔԿ-ից:

    «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

    Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին ՔԿ-ից:

  • Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր չենք արձանագրել․ Անահիտ Մանասյան

    «Առանձնազրույց եմ ունեցել զինվորի հետ, որի ժամանակ խոստացել եմ, որ չեմ հանրայնացնելու իր կողմից ինձ ներկայացված հանգամանքները, քանի որ մի շարք հարցեր անձնական են»,- լրագրողների հետ զրուցյում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով օրերս զինվորին ծեծի ենթարկելու դեպքին։

    «Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել։ Այս պահին դիտարկման փուլում է գտնվում զինվորի հոգեկան առողջության վիճակը և այս պահին շատ կարևոր է, որ մասնագիտական պատշաճ որոշում կայացվի, որը կարևոր ազդեցություն կունենա նրա՝ ծառայությանը պիտանի կամ ոչ պիտանի լինելու հանգամանքի դիտանկյունից։ Զինծառայողը «7-ի գ» հոդվածով է ծառայում, ինչը նշանակում է, որ նա սահմանափակումով պիտանի է ծառայության»,- նշել է ՄԻՊ-ը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք հանդուրժում այլեւս. Աննա Հակոբյանը շարունակում է արշավը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք հանդուրժում այլեւս. Աննա Հակոբյանը շարունակում է արշավը

  • ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան

    ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի աջակիցների բողոքի ակցիան

  • Արմավիրում 42-ամյա տղամարդուն դանшկահարելու գործով երկու եղբայր կալանավորվել են

    Հուլիսի 15-ի գիշերը՝ ժամը 4-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վնասվածքները ստացել է Արմավիրի Երևանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ։

    Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և իրավապահների հետագա միջոցառումներով ամբողջացավ հանցագործության պատկերը։

    Գիշերվա ժամը 3-ին վեճ էր ծագել 42-ամյա տղամարդու և նույն՝ Երևանյան փողոցի բնակիչ 25 ու 26 տարեկան եղբայրների միջև։ Սկսվել էր ծեծկռտուք, որի ընթացքում էլ ավագ եղբայրը, իր մոտ եղած դանակով, մի քանի հարված էր հասցրել տղամարդուն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

    Հուլիսի 22-ին քրեական ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել եղբայրներին։ Հաջորդ օրը դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը, և եղբայրները տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

    Նախաքննությունը շարունակվում է։

  • Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet

    2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: ՍիվիլՆեթն ուսումնասիրել է նորընտիր ԱԺ-ի պատգամավորների ամենաթարմ հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացրել էին ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս հայտարարագրերը ներառում են 2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի նույն ժամանակահատվածը պատգամավորների գույքի և եկամուտների մասին տվյալները։ Մենք յուրաքանչյուր խմբակցությունից առանձնացրել ենք ամեահարուստ երեք պատգամավորներին։

    «Քաղաքացիական պայմանագիր»

    «Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր պատգամավորների մեջ ամենահարուստներից Ռուստամ Բաքոյանն է՝ ազգային փոքրամասնության ցուցակով ընտրված թեկնածուներից մեկը։ Նա հայտարարագրել է շուրջ 140 մլն դրամ և 46,000 դոլար։ Այս գումարը Բաքոյանը վաստակել է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձից, այլ գյուղատնտեսական գործունեությունից։ ԱԺ պատգամավորի աշխատավարձից նա ստացել է ավելի քան 14 մլն դրամ եկամուտ։

    Բաքոյանն ունի մեկ բնակարան Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում (55 քմ) և անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր կյանք գյուղում (322 քմ)։

    ՔՊ-ի պատգամավորների շարքում երկրորդ ամենահարուստն է Գոռ Արշակյանը, որը մինչ այս զբաղեցրել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Նա հայտարարագրել է 14,3 մլն դրամ բանկային ավանդ, ինչպես նաև կանխիկով՝ 17 մլն դրամ ու 5,000 դոլար։ Անշարժ գույքից ունի բնակելի տներ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, շինություն և հողամաս նույն մարզում և մեկ բնակարան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ և անհատ ձեռնարկատեր Տիգրան Գալստյանը երրորդն է այս ցուցակում։ Նրա դրամական միջոցները կազմել են 13,6 մլն դրամ, 31,800 ԱՄՆ դոլար և 2,600 եվրո։ Նա երկու անձանցից յուրաքանչյուրից ավելի քան 9,000 դոլար նվիրատվություն է ստացել։ Նորընտիր պատգամավորն ունի հողամասեր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, հասարակական նշանակության շինություններ ու բնակարան։

    «Ուժեղ Հայաստան»

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորների ամենահարուստ հնգյակը գլխավորում է այս քաղաքական ուժի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը հայտարարագրել է 16,5 մլն դրամ, ավելի քան 1,8 մլն դոլար և 2,1 մլն եվրո։ Նա տիրապետում է Լոռու մարզում գտնվող մի շարք հողամասերի (ընդհանուր առմամբ շուրջ երկու հեկտար), ինչպես նաև ունի երկու փոխադրամիջոց՝ Mercedes-Benz S580 Maybach (2021 թ.) և Toyota Camry 2.5 (2025 թ.)։

    Կարապետյանը եկամուտ է ստացել «Տաշիր Կապիտալից»՝ որպես աշխատավարձ, ինչպես նաև ստացել է շուրջ 56,2 մլն դրամ նվիրատվություն Արթուր Հովագիմյանից։ Նա «Տաշիր Ագրո» ընկերության 100 տոկոսանոց, «Սյունէներգաշին» ընկերության գրեթե ամբողջական և «Ռի Թաուեր» ընկերության կես մասնաբաժնի սեփականատերն է։ Նա նաև ամենահարուստն է նոր ձևավորվող խորհրդարանի բոլոր պատգամավորների ցանկում։

    Երկրորդն է Դավիթ Ղազինյանը, որը հայտարարագրել է 100 մլն դրամ, 200,000 դոլար և 50,000 եվրո դրամական միջոցներ։ Ղազինյանն ունի մի քանի անշարժ գույքեր Երևանում՝ այդ թվում բնակելի տներ Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում, հողամաս Աշտարակում, ինչպես նաև Կոտայքի մարզում գտնվող հողամասեր։ Նրա ավտոպարկում են BYD Sea Lion 06 EV (2025 թ.), Lixiang L9 Ultra 1.5 Plug-in Hybrid (2024 թ.), Volkswagen ID6 Crozz Pro (2022 թ.) և Toyota Camry 2.0 (2018 թ.)։ Ղազինյանը «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունից» ստացել է շուրջ 19,6 մլն դրամ աշխատավարձ և չորս ընկերություններում ունի տարբեր չափի բաժնեմասեր։

    Երրորդն է Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանը և «Ջեն Ֆի ֆինանսատեխնական գրասենյակ» ընկերության հիմնադիր-փաստաբանը։ Նա հայտարարագրել է 175 մլն դրամ և 29,000 դոլար կանխիկ։ Վարդևանյանն ունի ավտոկայանատեղի և երկու բնակարան Երևանում (գնման պայմանագրերով), ինչպես նաև երկու մեքենա՝ BYD Yuan Plus (2024 թ.) և Lexus RX 350 (2022 թ.)։

    Նրա եկամուտների աղբյուրների թվում են «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը (ընկերության իրական շահառուներից է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը), «Տաշիր Կապիտալը» և «Ջեն Ֆի» գրասենյակը, որտեղից ստացել է աշխատավարձ, ինչպես նաև «Էրեբունի Պլազա» ընկերությունից ստացած գումար։ Նա հանդիսանում է «Ջեն Ֆի ֆինանսատեխնական գրասենյակ» ընկերության 67%-անոց մասնաբաժնի սեփականատեր։

  • Ցանկության դեպքում Բաքվի դահլիճում խուլիգանությունը կկանխվեր

    Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ, նկատում է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը։

    «Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:

    Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:

    Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:

    Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:

    Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջ գիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել», — նշել է նա: