Category: Newday.am

  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում գործող «Սասունցի Դավիթ» ընկերության ձկնաբուծարան:

    Վարչապետը ծանոթացել է ձկնաբուծարանի գործունեությանը: Տեղեկացվել է, որ այն զբաղվում է թառափազգի ձկնատեսակի բուծմամբ և սև խավիարի արտադրությամբ։

    Նշվել է, որ ընկերությունը համագործակցում է «Caviar Petrossian» աշխարհահռչակ գործարանի հետ և իրացման ու արտահանման խնդիրներ ներկայումս չունի: Տնտեսությունում ներդրված է ջրախնայող համակարգ և HACCP որակի համակարգ։

    Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ձկնաբուծության ոլորտի հեռանկարներին: Վարչապետը կարևորել է Կառավարության աջակցությամբ ոլորտում ժամանակակից ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրումն ու արտադրության որակի բարձրացումը:

  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին Ազգային տոնի կապակցությամբ։

    «Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունները։

    Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացման ծրագրերին:

    Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք արդյունավետ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- նշված է ուղերձում:

  • Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան

    Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ գումարները մեր վճարած հարկերից է գնում։ Բայց բոլորին հետաքրքրում է, որ «Հայփոստի» տնօրենը Հայկ Կոնջերյանի կինն է, որը 3-4 միլիոն աշխատավարձ է ստանում։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

    «Կներեք, ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա։

    Հարցի հասցեատերը Կառավարությունն է, որը նշանակում է «Հայփոստի» տնօրենին ու որը միլիարդներ է հատկացնում «Հայփոստին»»,-գրել է նա։

  • Գեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնից

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

    «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

    Գեղամ Արամայիսի Թովմասյանին 2026 թվականի օգոստոսի 7-ից ազատել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) պաշտոնից»։

  • Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան

    Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։ Այս մասին գրել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

    «Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝

    ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ,

    և պայքարել ենք, ինչպես կարող ենք,

    ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր

    հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

    Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։

    Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։

    Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

    Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

    Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։

    Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական շարքերը։

    Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

    Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս

    իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

    Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել «Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ

    ծառայության մեջ։

    Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։

    Հաջողություն եմ մաղթում բոլորիս

    ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝

    ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ»,-գրել է նա։

  • «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը մեղադրում է քաղաքապետարանին՝ շարժական գույքն ապօրինաբար խլելու մեջ

    «Մուլտի ուելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

    ««Մուլտի Ուելնես Կենտրոնին» պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունը հռչակելուց հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որ «Մուլտի Ուելնես Կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է և գործելու է «Երևան Ուելնես Սենթր» նոր անունով։

    Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնես Կենտրոնին», դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։

    Հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես Սենթր» կազմակերպությանը։

    Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ի՞նչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»»։

  • Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. Աբրահամյան

    ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

    «Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելու, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը:

    Այս փուլում, գործող ռեժիմն առանձնապես ջանք էլ չի գործադրում արդարանալու, բացատրելու, թե ինչու է մի կողմ շպրտել օրենսդրությունը և ագահաբար հարձակվել մարդկանց վրա:

    Սկզբում քաղաքական ախոյանների սեփականության իրավունքը կզրոյացնի, իսկ հետո կանցնի յուրայինների ոչնչացմանը»։

  • Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իմ հայցը․ Սոֆյա Հովսեփյան

    Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Սիրելի´ հայրենակիցներ,
    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։

    Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։
    Շարունակելի…

    Возможно, это изображение отрывной талон и текст

  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով

    Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

    Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ ավելին անեմ, կարող էի. Գևորգ Հարությունյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռքիս վնասվածքը թույլ չտվեց, որ ավելին անեմ, կարող էի. Գևորգ Հարությունյան