Category: Newday.am

  • Երևանում «Kia Forte»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին․ բժիշկները արձանագրել են նրա մաhը

    Այսօր` օգոստոսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Իսկ նա տեղում հայտնում էր, որ ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի  պահպանվող հատուկ տարածք:

  • Ամոթից գետինը մտնելու մասին. Հայկ Մամիջանյան

    Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Ամոթից գետինը մտնելու մասին

    Օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին լինելու եմ Էջմիածնի դատարանի բակում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

  • Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները:

    Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված և ընթացիկ աշխատանքներին: Ներկայացվել են առաջիկա ամիսների անելիքները, ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հաստատված ծրագրին համապատասխան: Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսվող տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

    Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն ու միջազգային գործընկերների հետ աշխատանքների պատշաճ համակարգումը COP17-ի բարձր մակարդակով անցկացման նպատակով:

  • Երևանում թալանել են «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալը․ պատճառվել է 3.5 մլն դրամի վնաս

    Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն  դրամի գույքային վնաս։

    Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Աթայևը ջшխջախեց մրցակցին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Աթայևը ջшխջախեց մրցակցին

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Հովհաննիսյանը ծանր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Հովհաննիսյանը ծանր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ

  • Կիևի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավունք է տալիս ցանկացած պահի գալ Ուկրաինա և վերցնել գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է․ Թրամփ

    Կիևի հետ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավունք է տալիս ցանկացած պահի գալ Ուկրաինա և վերցնել գրեթե այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    «Ուկրաինան շատ հարուստ է հազվագյուտ հողային մետաղներով։ Մենք ունենք հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ստորագրված պայմանագիր։ Մենք կարող ենք ցանկացած պահի գալ այնտեղ և վերցնել գրեթե այն ամենը, ինչ կցանկանանք։ Սա բավականին լավ գործարք է»,-ասել է նա ամերիկացի լրագրող Սթիվ Գրուբերին տված հարցազրույցում։

  • Գեղարքունիքի մարզում՝ Չկալովկայի հարակից դաշտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

    Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով. Արտակ Զաքարյան

    ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրել է․

    «Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։

    Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով և Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, ՔՊ-ական կառավարությունը 2025 թվականից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակ։

    Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակում ենք։ Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը։ Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները կարծում են, որ չափազանցնում եմ և անհիմն քննադատություններ եմ հնչեցնում։ Աստված նրանց հետ։

    Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հնազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։

    Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ազդեցությունն իր սահմանների մերձակայքում։ Մոսկվան (որոշ դեպքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի և դեպի Միջին Ասիա անցման ճանապարհի։

    Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշռված քաղաքականություն՝ բոլոր հնարավոր սցենարների դեպքում պահպանելով իրենց ինքնուրույն դերակատարումն ու դեմքը։

    Հայաստանի պարագայում գլխավոր խնդիրը դեպի Արևմուտք թեքվելու կամ Ռուսաստանի (ԵԱՏՄ-ի) հետ կապերը պահպանելու միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ, որպեսզի Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար ունենանք էական դերակատարում, արժեք և կշիռ՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։

    Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի, բայց հնարավոր է և անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով։

    ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրում արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով։ Փոխարենը՝ ՔՊ-ն կշարունակի բավարարել օտար շահերը, նույնիսկ եթե դա կարող է հանգեցնել բախումների կամ նոր սպառնալիքների։

    Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման կենտրոնում, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին՝ ի վնաս մեզ։

    Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարում Նիկոլի կառավարության պայմաններում ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի մնա։

    Ի՞նչ անենք։ Շարունակե՞նք ծափ տալ Ռուսաստանի հետ խորացող հակադրություններին՝ առանց մանրամասներին ծանոթ լինելու։ Առանց խորքային քննարկման ոգևորվե՞նք TRIPP նախագծով։ Միամտաբար հավատա՞նք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյանք են նախատեսել։ Անտեսե՞նք Մերձավոր Արևելքի սպառնալից զարգացումները։ Անվերապահ հավատա՞նք ռուսներին կամ եվրոպացիներին։

    Թե՞ խելքներս գլուխներս հավաքենք և լրջորեն զբաղվենք մեր երկրի խնդիրներով»։

  • «Տէր, կեցո Դու զՀայս»․ Հայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարում

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը կիրակի Սուրբ պատարագ կմատուցի Մայր Տաճարում։

    «Սիրելիներ,

    Այս կիրակի՝ օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին, Տիրոջ ողորմությամբ և զորակցությամբ, Սուրբ Պատարագ եմ մատուցելու համբուրելի Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում:

    Աստվածային Սուրբ Սեղանի առջև խոնարհ աղոթքս եմ մատուցելու՝ հայցելով.

    «Տէր, կեցո Դու զՀայս.

    Եւ արա զնոսա պայծառ»,- նշել է Հայր Ասողիկը: