Category: Newday.am

  • Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան

    Իմ նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

    «Ես կարծում եմ, որ թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում և իմ գոհունակությունն եմ հայտնում այդ առումով:

    Ես, ինչպես իմ ելույթում եմ նշել, ընդդիմությանն առաջարկել եմ այս տրամաբանությունը, բայց նաև ասել եմ՝ եթե ընդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության»,-նշել է Ռուբինյանը և հավելել՝ ուրախ է, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական հաշվեհարդար է․ եթե 30 րոպեի ընթացքում ինչ-որ մեկը չիջավ, փակելու ենք փողոցը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական հաշվեհարդար է․ եթե 30 րոպեի ընթացքում ինչ-որ մեկը չիջավ, փակելու ենք փողոցը

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք կարողանում Օլիմպավանում պրոֆեսիոնալ սպորտսմեններին մարզենք, պայմանագրեր ունենք

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք կարողանում Օլիմպավանում պրոֆեսիոնալ սպորտսմեններին մարզենք, պայմանագրեր ունենք

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ կարող է ստանալ աշխատավարձը և տալ ինչ-որ մեկին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ կարող է ստանալ աշխատավարձը և տալ ինչ-որ մեկին

  • Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

    Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ–ից։ Պատճառը՝ ՔՊ–ական Նաիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքներ հնչեցնելն է։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին ծեծել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին: ԶԼՄ-ները գրել էին, որ Կոնջորյանին Աբովյան քաղաքում իր տան շքամուտքի առաջ ծեծել են Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանը, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի «Էլլարի Սաքոն», որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյան:

    Ծեծի վարույթով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

    Քրեական հետապնդումները հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

    «Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,- հայտնեցին ՔԿ-ից։

  • Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն

    Արարատի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 70 միլիոն 626 հազար դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

    Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 51 միլիոն 930 հազար դրամ:

    Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում՝ Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 1280 քմ մակերեսով հողամասը, Այգի 6 հասցեում գտնվող՝ 2100 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Այգի 1/1 հասցեում գտնվող՝ 591 քմ մակերեսով հողամասը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 7 միլիոն 455 հազար դրամ է:

    Արարատի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 32 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 10 քրեական վարույթ:

    Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 19 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ:

  • Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն

    Կոտայքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 798 հազար դրամ: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

    Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 49 միլիոն դրամ:

    Կոտայքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 31 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 13 քրեական վարույթ:

    Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 27 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 մեղադրական դատավճիռ:

  • Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը. Տիգրան Դումիկյան

    Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրել է.

    «Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտադրեց խորհրդարանական քաղաքական մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատգամավորներին հաղթահարել այն կարծրատիպը, թե ԱԺ-ն վերածվել է անիմաստ վեճերի, վիրավորանքների և անհարգալից հռետորաբանության հարթակի։ Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը ձևավորվել է դեռևս 2018 թվականից, սակայն առավել սրվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել իշխանությանը տրված ժողովրդի վստահության քվեն։ Այս համատեքստում Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց փոխհարաբերությունները սկսել «զրոյական կետից»՝ առաջնորդվելով մարդկային պարկեշտության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

    Սակայն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Նա փորձում է խորհրդարանական լարվածության արմատները վերագրել բացառապես ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելուն։ Այս թեզը ոչ միայն սուբյեկտիվ է, այլև չի արտացոլում եղած գործընթացների ամբողջական պատկերը։

    Խորհրդարանական մշակույթի դեգրադացիան և քաղաքական շփման բարեկրթության սահմանների խախտումը չեն կարող դիտարկվել որպես ընդդիմության կամային որոշման հետևանք։ Դրանք, ըստ էության, ձևավորվել են իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Քաղաքական հակասությունները խորացան ազգային հարցերի շուրջ ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունների ֆոնին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Արցախի ամբողջական հայաթափումից, ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի օկուպացիայից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում իշխանության որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունից, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նախաձեռնված հակամարտող դիրքավորումից, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրավական և վարչական ճնշումների հետևողական կիրառման պայմաններում։

    Բացի այդ, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեք հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ դրսևորված ճնշումները, վարչական և քաղաքական ռեսուրսների անհավասար կիրառումը էականորեն խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։ Այս իրողությունները չեն կարող անտեսվել, երբ քննարկվում են խորհրդարանական ճգնաժամի պատճառները։

    Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուբինյանի հնչեցրած կոչի և Նիկոլ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության միջև առկա ակնհայտ հակասությունը։ Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։

    Հետևաբար, Ռուբինյանի կողմից խորհրդարանական քաղաքակրթության վերականգնման մասին հնչեցված կոչը, ավելի շատ հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է, քան ճգնաժամի իրական պատճառների ընդունում։ Ազգային անվտանգության, պետականության, տարածքային կորուստների, քաղաքական վստահության և իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով, քանի դեռ բացակայում է դրանց պատճառների քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատականը։ Եվ բոլորովին էական չէ, թե իշխանությունը քանիերորդ անգամ է վերարտադրվել կամ ընդդիմությունը քանի տոկոս ձայն է ստացել․․․»։

  • «Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը». Փաշինյանի մամուլի նորանշանակ քարտուղար

    Նիկոլ Փաշինյանի նորանշանակ մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որում գրված է.

    «Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ, հարգելի՛ լրագրողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ,

    Այսօրվանից Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։

    Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։

    Հանրային հաղորդակցությունը պետական կառավարման կարևորագույն բաղադրիչներից է։ Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի, մասնագիտական պատասխանատվության և կառուցողական համագործակցության վրա հիմնված աշխատանքը լրագրողների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կնպաստի հանրության լիարժեք ու ժամանակին իրազեկմանը, ինչպես նաև բաց, արդյունավետ և վստահելի հաղորդակցությանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների։

    Գիտակցում եմ ինձ վստահված առաքելության պատասխանատվությունը և իմ ամբողջ ներուժը կներդնեմ այն բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար։

    Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

  • Հրդեհ․ այրվում է շինարարական աղբ

    Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

    Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ։