ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք պարենային ապրանքների աննախադեպ գնաճ․Սյունիքի մարզում մոտ 870 ընտանիք զրկվել է նպաստից․ Յոլյան
Category: Newday.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադանայում 30 000 հայ է կոտորվել. մենք ունենք պատմական հիշողություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադանայում 30 000 հայ է կոտորվել. մենք ունենք պատմական հիշողություն
-
Սպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել
> տվյալներով՝ ադրբեջանական Silk Way զենք փոխադրող ավիաընկերության ինքնաթիռը միայն վերջին 5 օրերի ընթացքում 5 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել։
Խոսքը Ilyushin Il-76TD-90VD բեռնատար ինքնաթիռի մասին է, որը Բաքվից թռել է դեպի Իսրայելի խոշորագույն ռազմաօդային բազաներից մեկը՝ «Նևատիմ»։
Ավելի վաղ ԶԼՄ-ն գրել էր, որ Silk Way ինքնաթիռները 2025 թվականին առնվազն 57 չվերթ են իրականացրել դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։
-
Ծաղկավանում ավտոմեքենաներ են բախվել․ կա 4 վիրավոր
Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ռոման Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոման Ա․-ն և 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
-
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապoրինի օտարելու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու և այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել և քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ:
Բացի այդ, վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ ՍՊ ընկերության իրական շահառու՝ ՀՀ 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, Ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ՝ հողամասն ավելի քան 24 մլն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:
Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
-
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որում, մասնավորապես, ասվում է.
«Ձե՛րդ գերազանցություն,
Մեծ ուրախությամբ տեղեկացա Ձեր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները պահպանել են կայուն ու շարունակական զարգացում, և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տվել է նշանակալի արդյունքներ։
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցությունը և նոր ներդրում ունենալու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»։
-
Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ․ Շուշան Ալեքսանյան
Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս մասին գրել է «Հայփոստ»-ի ղեկավար Շուշան Ալեքսանյանը։
«Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։
1. Իմ ղեկավարության ընթացքում Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։
2. 2025 թվականի արդյունքներով` ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։
3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ ղեկավարության ընթացքում` 2025 թվականին ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք`արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):
4. Ես վերջին գոնե թե 10 տարիների Հայփոստի ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:
5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։
6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։
Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում»,-նշել է նա։
-
Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին։ Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից այդ փաստի ընդունումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Բաքվում։
«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերն Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է»,- թուրքական Haber Global հեռուստաալիքին հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խմբ.) հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։
«Մենք կարծում ենք, որ այս հարցի հետագա առաջխաղացումը կանխվել է։ Մեր կարծիքով՝ նման քայլը ոչ մի դեպքում չէր արտացոլի պատմական իրականությունը և միանգամայն անարդար կլիներ»,- շարունակել է նա։
Հաջիևի պնդմամբ՝ «սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։ «Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին ու դա հետագայում ևս անելու ենք»,- թեման եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան՝ փաստացի պնդելով, որ Իսրայելը Կնեսետի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանության ընդունման օրինագիծը հենց Ադրբեջանի միջամտությունից հետ։
Հաջիևը խոսել է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մասին։ Նրա խոսքով՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ «Այն բանից հետո, երբ տարածքային այդ պահանջները դուրս կմղվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ավելին, մեր տարածաշրջանում փաստացի արդեն առկա է խաղաղ իրավիճակ»,- ընդգծել է Հաջիևը՝ հավելելով, թե ՀՀ Սահմանադրության մեջ «Թուրքիայի նկատմամբ ևս տարածքային պահանջներ կան»։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի Սահմանադրությունից կհանվի այն դրույթը, որը նախատեսում է տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- ասել է նա։ «Հայաստանում առաջիկայում կսկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հենց այդպիսի ազդանշաններ ենք ստանում։ Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Հայաստանի Սահմանադրության նախաբանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելուց հետո, մենք խոչընդոտ չենք տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- թեման եզրափակել է նա։
-
Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին
Մեզ դա վնաս է տալիս, օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է՝ ինչքան աղքատացնի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այդքան հեշտ կկառավարի: Այս մասին իր գործով դատական նիստից առաջ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ դեպի ՌԴ արտահանումը գնալով դժվարանում է, դա ընդդիմադիրների օգտի՞ն է:
«Այն մարդն ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ և կարողանում է այդ հարցերը բարձրացնել, ինչո՞ւ լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը»,-նշել է Սամվել Կարապետյանը։
Լրագրողը հետաքրքրվել է՝ Կարապետյանը կարո՞ղ է լուծում տալ, որին ի պատասխան նա ասել է՝ եթե ես վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ։
«Իսկ որպես ընդդիմադիր լիդե՞ր»,-հարցրել է լրագրողը:
«Ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը»,-պատասխանել է Սամվել Կարապետյանը։