Category: Newday.am

  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

    Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

    «2025 թվականի հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին անվանել էր կաշառակեր։ Վարչապետը, մասնավորապես, նշել էր.

    «Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։

    Նշված գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը։

    Գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրել է AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանը։

    Դատարանը վճռով հաստատել է AM իրավաբանական ընկերության փաստաբանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի հիման վրա ներկայացված այն փաստարկը, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննված քրեական գործի շրջանակներում, վերջինիս միջնորդությամբ ոչ ռեաբիլիտացնող, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում, արված արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։

    Մասնավորապես, դատարանը արձանագրել է.

    «Դատարանի գնահատմամբ Պատասխանողի հնչեցրած «կաշառակեր» արտահայտությունը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է, որը բխում է վկայակոչված դատական ակտից և նշված քրեական գործի շրջանակում Հայցվորի վարքագծից: Նման հետևության համար Դատարանը հիմք է ընդունում ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները»։

    Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք հնարավորություն կտային դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

  • 14 ամյա անհետ կորած դպիրը նկատվել է Գողթի տարածքում, տվյալը ճշտվում է

    Ահետ կորած 14 ամյա դպիր Վահե Ապիկյանի որոնողական աշխատանքերը շարուակվում են գրեթե բոլոր վանական համալիրների տարածքում, հարակից համայնքներում։ NewDay.am-ի տեղեկություններով՝ նրան նկատել են Գողթի տարածքում, ստացված տվյալն այս պահին իրավապահերի կողմից ստուգվում է։

    Որոնողական աշխատանքներ են  տարվում նաև  «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում։

    Հիշեցենք՝ Հուլիսի 29-ի առավոտյան Վահե Ապիկյանը դուրս է եկել Բաղյան փողոցի իր բնակարանից և չի վերադարձել, նամակ է թողել, որ իրեն չփնտրեն․ ճգանավորի կյանքով է ապրելու։

     

  • Գյումրիում ձեռբակալումները շարունակվում են, տնային կալանք է կիրառվել Մարտուն Հովհաննիսյանի նկատմամբ

    Ցավոք Գյումրիում ձեռբակալումները շարունակվում են,ժամեր առաջ դատարանի որոշմամբ, տնային կալանք էր կիրառվել Հայաստան դաշինքի շտաբի պատասխանատու,

    Կարեն Սիմոնյանի թիմակից

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են՝ Ծառուկյանից վրեժ լուծեցիք, առյուծի գլուխը կերաք, մեզնից ի՞նչ եք ուզում. հարց՝ Փաշինյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում են՝ Ծառուկյանից վրեժ լուծեցիք, առյուծի գլուխը կերաք, մեզնից ի՞նչ եք ուզում. հարց՝ Փաշինյանին

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, էս շենքում մարդ ունեին,պետք է ստուգվեն հաշիվները․ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, էս շենքում մարդ ունեին,պետք է ստուգվեն հաշիվները․ Փաշինյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր և Պապիկյանի բանակը նվե՞ր է մատուցում մայրերին դիերի տեսքով․Հարց՝ Փաշինյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր և Պապիկյանի բանակը նվե՞ր է մատուցում մայրերին դիերի տեսքով․Հարց՝ Փաշինյանին

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով

    Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

    Այս մասին հաղորդում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

    Նրա խոսքով՝ անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։

  • 14 ամյա դպիրին գտել են, նրա վիճակը նորմալ է․ Անի Գևորգյան

    Գտել են 14 ամյա դպիրին: Նրան գտել են Գառնիի անտառներից: Նա լավ է: Գտնողը տղամարդ է, հիմա գնում են ոստիկանություն, որ արձանագրեն:

    Երեխան նորմալ վիճակում է:

  • Բելառուսի և ՌԴ-ի երկքաղաքացի, ներդրող Նիկոլայ Վինիցկին ծանուցում է ՀՀ-ի դեմ ներդրումային վեճի մասին

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

    «30 հուլիսի 2026 թ. Մինսկ, Բելառուս

    ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՂԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝

    • 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

    • 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

    • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։

    Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։

    2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է Ծանուցման ստացումը։

    Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

    ● «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,

    ● «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,

    ● «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,

    ● «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

    Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

    Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

    Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

    Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

    Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար»,- նշված է Վինիցկիի հաղորդագրության մեջ։

  • Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին. Արտակ Զաքարյան

    Արտակ Զաքարյանը գրում է. «Երեկ, Սպիտակ Տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրագրողը հարցնում է Դոնալդ Թրամփին «…Ի հայտ են եկել նոր տեղեկություններ, որ Իրանը Չինաստանից 400 հրթիռային համակարգեր է ստանալու՝ Պակիստանի միջոցով»:

    Այս հարցին նախագահ Թրամփի պատասխանից հետևում է, որ նա չի հերքում, բայց նաև չի ցանկանում հավատալ լուրի իսկությանը՝ նշելով, որ Չինաստանը վստահեցրել է, որ չի մասնակցելու և ինքը շատ հիասթափված կլինի, եթե զենքի մատակարարումը իրականություն դառնա:

    Նշեմ, որ Reuters լրատվական գործակալությունը երեկ հայտնել է, որ նման գործարք կա՝ հղում անելով իր աղբյուրներին: Պակիստանի ՊՆ-ն և Չինաստանի ԱԳՆ-ն արդեն հերքել են գործակալության հրապարակումը։ Պեկինում հայտարարել են, որ «համապատասխան հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»՝ ընդգծելով, որ Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին և պահպանում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ոլորտում գործող ազգային օրենսդրությունը։

    Ըստ Reuters-ի՝ Իրանն առաջիկա շաբաթներին կարող է ստանալ Չինաստանից գնված 400 շարժական զենիթահրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առաջին խմբաքանակը։

    Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է չինական QW-12 և FN-16 ինֆրակարմիր հրթիռներով զինված շարժական զենիթահրթիռային համալիրներին (MANPADS), որոնք նախատեսված են ցածր բարձրությամբ թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Reuters-ի աղբյուրների պնդմամբ՝ նախատեսվել է մաակարարումներն իրականացնել Պակիստանի տարածքով։ Եթե հավատանք Reuters-ի լայս լուրին, ապա մատակարարման ուղղին ևս տարօրինակ է, քանի որ վերջին ամիսներին հենց Պակիստանն է հանդես եկել, և հիմա էլ փորձում է հանդես գալ որպես միջնորդ, Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

    Հ.Գ.

    Հետաքրքիր է, երբ աշխարհի հիմնական լուրերն ու քաղաքական իրադարձություններն ուժի, ուժային գործոնների, լայնածավալ ռազմական ռիսկերի, բարձր տեխնոլոգիական մրցավազքերի ու էներգետիկ ռեսուրսների մասին են, այդ դեպքում ծաղիկ ծախելն է ավելի ձեռնտու, թե՞ ձուկ ծախելը…

    Իսկ գուցե ավելի հետաքրքիր է քննարկել, թե ՔՊ-ի՝ միմյանցից ոչնչով չտարբերվող, անմիտ հայացքներով պատգամավորներից՝ ով ինչ պաշտո՞ն կզբաղեցնի…

    Հայասատանի այսօրվա «քաղաքական իշխանությունն» ու քաղաքական միտքը բոլորովին ադեկվատ չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»: