Գեղարքունիքի մարզում՝ Չկալովկայի հարակից դաշտում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Written by

in

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *