Կարգալույծ քահանա տեր Թադեն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը

Written by

in

Կարգալույծ քահանա տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին լուրերը։

«Այդ օրը պարզ կլինի»,-լրագրողների հետ զրույցում ասել է կարգալույծ քահանա տեր Թադեն՝ խոսելով ԱԺ առաջին նիստին իր մասնակցության մասին։

Կարգալույծ, Թալինի տարածաշրջանի նախկին հոգևոր հովիվ Տեր Թադեն (Արամայիս Թախմազյան) դուրս է եկել ՔՊ գրասենյակից։

Նա չի ասել, թե ինչ անելիք ուներ իշխող ուժի գրասենյակում, հարցին՝ արդյոք ինքն է ցանկանում փոխարինել Կաթողիկոսին ԱԺ նիստում ասաց. «Կարող եք հարցն ուղղել ԱԺ, համապատասխան գրասենյակ, այնտեղ ձեզ կպատասխանեն»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *