Category: MegaNews

  • ՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Երևանում գործում էր կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ էին կատարում։

    Երևանի քրեական ոստիկանների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 և 42 տարեկան բնակիչները, ինչպես նաև Երևանի 37-ամյա բնակիչը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մայրաքաղաքի տարբեր հասցեներում իրականացրել են իրենց հանցավոր մտադրություններ՝ կատարելով հափշտակություններ։

    ՔՈԳՎ Երևանի քաղաքային վարչության ՍԴՈՒՀԴՊ բաժնի ավագ քրեական ոստիկան Վարդգես Ասլանյանի խոսքով, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանի քրեական ոստիկանները հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Մաշտոց-Սարյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և նրանցից մեկի վարած «Հյունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն։

    41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, հափշտակվել էին բնակարաններից մեկից։ Իսկ 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան 2 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր, իր կողմից շահագործված ավտոմեքենայում՝ գողացված այլ իրեր։

    Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

    Նախաքննությունը շարունակվում է։

  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը

    ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը։

    Հիշեցնենք, որ թեկնածուներն էին նաև Սասուն Միքայելյանը և Արմեն Խաչատրյանը։

  • ԵԿՄ-ն իմ կյանքն է, իմ ապրածը, ես տեղյակ չեմ, էդ լուրերը մամուլից են. Միքայելյանը՝ կառույցը լուծարելու մասին

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

    Նիստին ժամանած ԵԿՄ նախագահը լրագրողների հետ խոսել է ԵԿՄ-ի լուծարման վերաբերյալ լուրերի մասին։

    Նա նշել է, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի, նման բան չգիտի:

    «Էդ լուրերը ձեզնից՝ մամուլից են գալիս, ես նման բան չեմ լսել, ԵԿՄ-ն իմ կյանքն է, իմ ապրածը»,- ասել է Միքայելյանն ու ճշտող հարցին, թե բացառո՞ւմ է, որ ԵԿՄ-ն կարող է լուծարվել, պատասխանել է. «Ես ոչինչ բացառել չեմ կարող, կյանք է, չգիտենք ինչ կլինի հետո»:

    Սասուն Միքայելյանը նաև նշել է, որ հաջողությամբ կարող է համատեղել պատգամավորական գործունեությունն ու ԵԿՄ կառույցի նախագահությունը, քանի որ վերջինը հասարակական կազմակերպություն է, ոչ թե քաղաքական կառույց:

  • Սոնա Ղազարյանն ընտրվել է Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է  նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

    9-րդ գումարման ԱԺ պատգամավորության թեկնածու Սոնա Ղազարյանն ընտրվել է Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

    Ղազարյանն այս մասին տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցներին: Նա հավելել է, որ հանձնաժողովի նախկին նախագահի՝ Արման Եղոյանի հետ ունեն ընկերական ու ջերմ հարաբերություններ:

    Նշենք՝ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին հենց Արման Եղոյանն ու Սոնա Ղազարյանը:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտդվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու:

  • Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

    Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

    Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել այն ամուր հիմքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար:

    Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջմղման համար։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտահանման դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ:

  • Արփինե Սարգսյանն ու Սուրեն Պապիկյանը կշարունակեն պաշտոնավարել․ Փաշինյան

    ՔՊ վարչության նիստից հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանության և ՆԳ նախարարները վերանշանակվելու են։ Նշենք, որ վարչության նիստին…
  • Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

    ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։

    Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Ավելի վաղ  հայտնել էինք, որ Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա. նա ինքնաբացարկի դիմում է գրել:

  • 6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. Փաշինյան

    ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները։ Տվյալները լրագրողներին հայտնեց  Նիկոլ Փաշինյանը։

    Նազելի Բաղդասարյան՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով

     

    Սիսակ Գաբրիելյան`ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

    Լուսինե Բադալյան` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

    Սոնա Ղազարյան` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

    Սարգիս Խանդանյանին` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով

     

    Զարուհի Բաթոյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

     

    Վիլեն Գաբրիելյան՝ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողով

     

    Արուսյակ Ջուլհակյան՝ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

    Տրդատ Սարգսյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

     

    Վահե Ղալումյան՝ Տարածքային կառավաման և շրջակա միջավայրի պաշտպանության մշտական հանձնաժողով

     

    Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցրեձի մշտական հանձնաժողով

     

    Ծովինար Վարդանյան՝ Ֆինանսավարկային ու բյուջետանին հարցերի մշտական հանձնաժողով։

    «6 կին և 6 տղամարդ  ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել»,-ասաց Փաշինյանը:

  • «Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին

    Հուլիսի 26-ին տեղի է ունեցել «Seaside Startup Summit Armenia 2026»-ի բացման պաշտոնական արարողությունը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025 թ., այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

     

    Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին անցկացվող այս միջոցառումը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներով առաջնորդվող մարդկանց և ձևավորում տեխնոլոգիական համայնք։

     

     

    «Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– նշել է նախարարը։

     

    Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։

     

     

    «Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։

     

     

     

    Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ն անցկացվող «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում  կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

  • ԲՀԿ աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին

    Նախքան նամակի հանձնումը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հետ կապված մի շարք նամակներ են ուղարկվել տարբեր դեսպանատներ, իսկ այսօր որոշել են Իրանի դեսպանին անձամբ փոխանցել ԲՀԿ-ի նամակը։

    «Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Սա կեղծ, անհիմն մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք ու երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները: Պարո՛ն դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է»։