Նախքան նամակի հանձնումը ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հետ կապված մի շարք նամակներ են ուղարկվել տարբեր դեսպանատներ, իսկ այսօր որոշել են Իրանի դեսպանին անձամբ փոխանցել ԲՀԿ-ի նամակը։
«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Սա կեղծ, անհիմն մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք ու երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները: Պարո՛ն դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է»։
Leave a Reply