Category: MegaNews

  • Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության

    Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ հրավիրել են ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Իվետա Տոնոյանը։

    Հարկ է հիշեցնել, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան խուզարկություններ էին անցկացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

  • Լրագրողներին մի՛ պիտակավորեք, մենք փոխանցում ենք հանրության գնահատականը․ լրագրողները՝ ԿԸՀ նախագահին

    Լրագրողներին մի՛ պիտակավորեք, մենք փոխանցում ենք հանրության գնահատականը․ լրագրողները՝ ԿԸՀ նախագահին

  • Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր․ ԿԸՀ-ն ամփոփեց մանդատների բաշխումը

    Այսօր տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց։

    Առաջին հարցով հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացրած կամ պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուների գրանցումները։

    Երկրորդ հարցով կազմվել է ընտրված պատգամավորների գրանցման և նրանց մանդատներ տրամադրելու վերաբերյալ արձանագրությունը։

    Արդյունքում նոր գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

  • ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ են ստացել 64 թեկնածու։

    Մանդատներ են տրամադրվել Ռուստամ Բաքոյանին, Ալեքսեյ Սանդիկովին, Կնյազ Հասանովին, Ռուբեն Ռուբինյանին, Վահագն Ալեքսանյանին, Ալխաս Ղազարյանին, Արայիկ Հարությունյանին, Հայկ Կոնջորյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Հասմիկ Հակոբյանին, Արմեն Խաչատրյանին, Արյուսակ Մանավազյանին, Արթուր Հովհաննիսյանին, Վիլեն Գաբրիելյանին, Սոնա Ղազարյանին, Արման Եղոյանին, Զարուհի Բաթոյանին, Սասուն Միքայելյանին, Սիսակ Գաբրիելյանին, Նազելի Բաղդասարյանին, Բաբկեն Թունյանին, Տաթևիկ Գասպարյանին, Լևոն Լևոնյանին, Արաքսյա Վարդանյանին, Քնարիկ Հարությունյանին, Նարեկ Գրիգորյանին, Արփինե Դավոյանին, Հակոբ Սիմիդյանին, Գարիկ Սարգսյանին, Վահե Ղալումյանին, Լուսինե Բադալյանին, Սարիկ Մինասյանին, Սերգեյ Բագրատյանին, Լիլիթ Մինասյանին, Սարգիս Խանդանյանին, Մարիամ Պողոսյանին, Միքայել Խաչատրյանին, Ծովինար Վարդանյանին, Տրդատ Սարգսյանին, Նատալյա Սինորյանին, Լյուդվիգ Գյուլնազարյանին, Թագուհի Ղազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Սուրեն Հովհաննիսյանին, Լիլիթ Ստեփանյանին, Վլադիմիր Խաչատրյանին, Սյուզաննա Սայադյանին, Նարեկ Ղահրամանյանին, Ռուզաննա Երեմյանին, Կարեն Համբարձումյանին, Տարոն Չախոյանին, Մարիա Կարապետյանին, Նարեկ Բաբայանին, Նելլի Բավեյանին, Ահարոն Սահակյանին, Վոլոդյա Հակոբյանին, Նոնա Հովհաննիսյանին, Արամ Խաչատրյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, Գոռ Արշակյանին, Տիգրան Գալստյանին, Լուսինե Ավետիսյանին, Ռոման Համբարձումյանին և Էդուարդ Աղաջանյանին։ 

  • Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur

    Armlur.am-ին բառացիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին։

    Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով և, դեռ ավելին, ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։

    Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն աղմկահարույց կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության հայհոյանքների հարցը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը:

    Աղբյուրին հասած տեղեկություների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն: Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին:

    Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

    Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ Քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով:

    Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանն է:

    Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցոների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որ բարեբախտաբար չէր պայթել։ Ըստ ՆԳՆ-ի Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

    ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

    Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ ՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր։

  • Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

    Ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը

    Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն: Ինֆորմացիան լրացվում է։

  • Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet

    Civilnet-ը գրում է․ Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում որոշեց երեք տարով անհատույց օգտագործման իրավունքով պետական տարածք տրամադրել 1in.am լրատվականին («Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ)։ Լրատվամիջոցի հիմնադիրը Հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է։ Մեդիա ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում առանձին լրատվամիջոցի պետական նման աջակցությունը՝ ընդգծելով, որ դա պետք է արվի թափանցիկ և նախապես սահմանված չափորոշիչներով։

    Մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ լրատվամիջոցներին պետական աջակցությունն ինքնին անընդունելի չէ, հատկապես այն պայմաններում, երբ մեդիա ոլորտը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած։ Սակայն, նրա համոզմամբ, նման աջակցությունը պետք է հիմնված լինի հստակ մշակված կանոնների վրա և հասանելի լինի բոլորին։

    «Եթե կառավարությունը ցանկանում է աջակցել մեդիա ոլորտին, ապա դա պետք է արվի շատ հստակ մշակված մեխանիզմներով և կանոններով։ Այդ մեխանիզմները պետք է ապահովեն հավասար հնարավորություններ բոլոր լրատվամիջոցների համար՝ անկախ իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքից»։

    Նավասարդյանի գնահատմամբ՝ երբ պետական աջակցությունը տրամադրվում է առանձին լրատվամիջոցի՝ առանց հրապարակային չափորոշիչների, առաջանում է վտանգ, որ արտոնյալ պայմաններում կհայտնվեն իշխանությանը բարեհաճ լրատվամիջոցները։ Դա, ըստ նրա,  կարող է ազդել նաև խմբագրական քաղաքականության վրա։ 

    Նա առաջարկում է, որ նախ հրապարակայնորեն որոշվի՝ պետությունն ընդհանուր առմամբ ինչ ռեսուրս է պատրաստ հատկացնել մեդիա ոլորտին, իսկ այդ միջոցների բաշխման մասին որոշումները կայացնի անկախ հանձնաժողովը, ոչ թե գործադիր իշխանությունը։

    Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարծում է, որ լրատվամիջոցներին պետական աջակցությունը պետք է իրականացվի թափանցիկ և միասնական սկզբունքներով։ «Եթե ուզում են աջակցել լրագրողական համայնքին, դա պետք է լինի միասնական մոտեցմամբ, հստակ պլանով, հստակ չափանիշներով և արդյունքների գնահատման համակարգով, ոչ թե առանձին, հատվածական որոշումներով»։

    Դոյդոյանի խոսքով՝ կարևոր է, որ հանրությանը հասկանալի լինեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա կառավարությունը որոշում է պետական աջակցություն տրամադրել այս կամ այն կազմակերպությանը։ Հակառակ դեպքում անխուսափելիորեն առաջանում է անհավասարության և խտրական վերաբերմունքի տպավորություն։

    Նա շեշտում է, որ խնդիրը միայն այս որոշումը չէ, այլ այն, որ իշխանությունն առանձին-առանձին նախաձեռնություններով է հանդես գալիս՝ առանց ամբողջական մեդիա քաղաքականության։

    Մամուլի շենքի խնդիրն ու իշխանության հայտարարությունները

    2024-ի օգոստոսին «Առավոտ» օրաթերթն ավելի քան 30 տարի Երևանի Մամուլի շենքում գործելուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի պաանջով լքեց տարածքը։ 

    Կոմիտեն հայտնել էր, որ պայմանագրի ժամկետը լրացել է, այն չի վերակնքվելու, քանի որ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է մինչև 2027-ը աստիճանաբար հրաժարվել պետական տարածքների անհատույց օգտագործման ձևաչափից և անցնել վարձակալական մոդելի։ 

    Մամուլի շենքից ավելի վաղ հեռացել էին լրագրողական այլ կազմակերպություններ, այդ թվում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որը ստիպված էր տեղափոխվել վարձակալության պայմանների փոփոխությունից հետո։

  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրվել է 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։ Այս մասին meganews.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

    Դատախազությունից գործի մանրամասներ չեն ներկայացրել՝ նշելով, որ դրանք վերաբերում են նախաքննությանը։

    Հիշեցնենք, որ դատախազը նախօրեին Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

    Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկու օր տևած քննարկումից հետո, համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, սակայն մերժել էր նրան կալանավորելու համար Դատախազության ներկայացրած միջնորդությունը։

  • 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 18-ին Արարատի մարզում ամփոփել է ՆԳՆ Ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

    Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

    Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների դինամիկային։

    2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 324 դեպք։ Համապատասխանաբար 15,3 և 12,5 տոկոսով նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։ Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Բնակարանային գողությունների թիվը նվազել է 40, իսկ խարդախություններինը՝ 72,7 տոկոսով։

    Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 602 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 9,3 տոկոսով։

    Բացահայտված հանցագործությունների թիվը կազմել է 551՝ ընդհանուրի 91,5 տոկոսը։ Հանցագործությունների թվի նվազումը պայմանավորված է մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ 39,3 տոկոսով նվազել՝ սեփականության դեմ ուղղվածները։

    Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 153 դեպք, բացահայտվել՝ 140-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91,5 տոկոս։ Դեպքերի նվազումը պայմանավորված է գողությունների, խարդախությունների նվազմամբ։ 75 տոկոսով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

    Վեց ամիսների ընթացքում Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում գրանցված հանցագործության 238 դեպքից բացահայտվել՝ 215-ը կամ 90,3 տոկոսը։

    Հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է, ինչը պայմանավորված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 59,4 տոկոս նվազմամբ։ Աճել են մարդու դեմ, ինչպես նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

    Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցվել է հանցագործության 652 դեպք, բացահայտվել՝ 593-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 91 տոկոս։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների աճով։

    Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20,5 տոկոսով ավելի հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 37 624 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի։ Արարատի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվն աճել է, մինչդեռ զոհերի թիվը նվազել։

    Ոստիկանության գվարդիայի Արտաշատի պետական պահպանության բաժնի պետը, ներկայացնելով բաժնի գործունեությունը, նշել է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ՝ Գվարդիայի ծառայողները նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ, ապահովել՝ պահպանվող օբյեկտների հուսալի պահպանությունը։

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարած պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն շարունակական և հետևողական աշխատանքով։ Նախարարը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել։ Արփինե Սարգսյանը մասնավորապես պահանջել է բարձրացնել գիշերային ծառայությունների արդյունավետությունը՝ տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպելով համատեղ ծառայություններ։

    Անդրադառնալով խարդախությունների դեմ պայքարին՝ նախարարը հանձնարարել է էապես ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ բացահայտելով ինչպես առանձին դեպքերը, այնպես էլ հնարավոր կազմակերպված սխեմաները։

    Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է անչափահասների մասնակցությամբ կամ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով և հանձնարարել է ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը։

    Կարևորվել է դպրոցներում հանդիպումների, իրազեկման միջոցառումների և ոստիկանություն–դպրոց համագործակցության շարունակական կազմակերպումը, որպեսզի ուսումնական տարվա մեկնարկից աշխատանքներն իրականացվեն նախապես մշակված և համակարգված ծրագրով։

    Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հանձնարարվել է ապահովել արագ, անհետաձգելի և մասնագիտական արձագանք՝ բացառելով հաղորդումների թերագնահատումն ու ձևական մոտեցումը։

    Միաժամանակ ընդգծվել է անհետաձգելի բացահայտում պահանջող հանցագործությունների ուղղությամբ օպերատիվ միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։

    Տնտեսական հանցագործությունների հակազդման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները, այդ թվում՝ ընդերքի ապօրինի օգտագործման, ավազի հանքերի շահագործման և ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ։

    Առանձին անդրադարձ է կատարվել ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարին։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ինչպես բացահայտման, այնպես էլ կանխարգելման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրացման ուղիներն ու հանցավոր կապերը։

    Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարը պահանջել է ցուցաբերել խիստ և անհանդուրժող հակազդեցություն՝ յուրաքանչյուր հաղորդման դեպքում ապահովելով անհետաձգելի արձագանք, դեպքի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտում։

    Հանձնարարվել է նաև առավել հետևողական պայքար իրականացնել քրեական հեղինակությունների, քրեական ենթամշակույթ կրող և դրան հարող անձանց նկատմամբ՝ բացառելով նրանց ազդեցության և հակաօրինական վարքագծի ցանկացած դրսևորում։ Միաժամանակ կարևորվել է թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հետ մշտական կանխարգելիչ աշխատանքի իրականացումը՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները նախապես կանխելու նպատակով։

    Նախարարն անդրադարձել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին՝ ընդգծելով առողջ աշխատանքային միջավայրի, կարգապահության և ղեկավար կազմի անձնական պատասխանատվության կարևորությունը։

    Պարեկային ծառայության մասով ընդգծվել է հերթափոխից առաջ հրահանգավորումների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։ Նախարարը պահանջել է օրինախախտումների նկատմամբ լինել սկզբունքային և բացարձակ անհանդուրժող՝ միաժամանակ բացառելով վարորդների նկատմամբ կողմնակալ կամ ընտրողական վերաբերմունքը։

    Նախարարը անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով պայմանավորված հանցագործությունների աճին և հանձնարարել ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել ռիսկային ճանապարհահատվածներին և պարբերաբար արձանագրվող խախտումներին։

    Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի իր լիազորություններն իրականացնելիս՝ անկախ այն հանգամանքից, թե օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Օրենքի պահանջները պետք է հավասարապես կիրառվեն բոլորի նկատմամբ։

    Ամփոփելով՝ նախարարը հանձնարարել է նշված բոլոր ուղղություններով սահմանել հստակ թիրախներ, ուժեղացնել միջստորաբաժանումային համագործակցությունը և ապահովել հանձնարարականների հետևողական կատարումը։